Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գիտության միջոցով՝ հանուն Արցախի

Արցախի՝ Մայր Հայաստանին միավորման որոշումն իրավական ուժը պահպանում է

Դեկտեմբերի 2, 2022
Սոցիում
Բոլորի դեմ դուրս գալու անխոհեմ քայլի հետեւանքներին սպասելիս
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գիտության բնագավառը հարթակներից մեկն է, որտեղ կարելի է ներկայացնել Արցախն ու հիմնավորել վերջինիս հայկականությունը։ Այդ նպատակին են ծառայում գիտակրթական հարթակները՝ հնարավորություն տալով ընդլայնել համագործակցությունն ու ապահովել գիտական արտադրանքի մրցունակությունը։ ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն իր առաքելությունն է համարում հանուն Արցախի պայքարը գիտության ոլորտում։

Մայր բուհում երեկ տեղի ունեցավ «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի նոր՝ 2022 թ. 3-րդ (14-րդ) համարի քննարկումը, որը նվիրված էր Մայր Հայաստանին Արցախի վերամիավորման 33-ամյակին։ Հիշեցնենք, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակեցին ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորումը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը նշեց, որ գիտության հանրայնացման շնորհիվ ձգտում են ճանաչելի դարձնել Արցախը։ «Պատերազմից հետո մտածում էինք, թե արդյոք իմաստ ունի՞ շարունակել, սակայն ի վերջո գերակայեց այն գիտակցումը, որ սա էլ պայքարի մեր ուղղությունն է։ «Գիտական Արցախ»-ի աշխատանքը միտված է նրան, որ գիտականորեն հիմնավորվի, ապացուցվի Արցախի հայկականությունը, ինչու չէ, անդրադարձ լինի այն պատմական անցքերին, որոնք նախորդել են Արցախյան շարժման գործընթացներին»,- ասաց նա՝ նշելով, որ հետեւողականորեն պետք է նպաստել Արցախի իրական վերամիավորմանը մայր Հայաստանին։

«Գիտական Արցախ»-ի 14-րդ համարում տեղ են գտել Արցախին, ինչպես նաեւ Հայաստանի, չճանաչված պետությունների եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին նվիրված հոդվածներ։ Ամսագրի խմբագիրն ընդգծեց, որ ամենայն պատասխանատվությամբ են մոտենում գիտական հոդվածների արդիականությանը։ Համարում տպագրվել են 27 հեղինակներ, ոչոնցից 22-ը գիտական հոդվածի եւ 2-ը գրքի հեղինակ են, հեղինակներից երկուսը գիտությունների դոկտոր են, 5-ը՝ գիտությունների թեկնածու, 16-ը՝ ասպիրանտ կամ հայցորդ, ունեն երկու մասնագետ եւ գիտաշխատող։

Անկախության տարիներին Արցախի մայր Հայաստանին միավորման իրավական կողմը ստորադասվեց քաղաքական, աշխարհաքաղաքական բաղադրիչին։ Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, իրավական բաղադրիչը բերել առաջին պլան, զրուցակիցս ընդգծեց, որ այդ որոշումը մինչ օրս չի կորցրել իր ուժը, ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված փաստաթուղթ դրա ուժը կորցրած չի ճանաչել։ «Քանի որ 1989-ին վերամիավորումը չստացվեց գործնականում կիրառել, ուստի վերամիավորման հասնելու լավագույն ճանապարհը համարվեց այն, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք բերի անկախություն, որից հետո հանրաքվեի միջոցով՝ ժողովրդի կամարտահայտմամբ վերամիավորվի Հայաստանին»,- ասաց Հարությունյանը՝ մայր Հայաստանը եւ Արցախի հարաբերությունները նմանեցնելով ծնող-զավակ հարաբերություններին։

Այդ համատեքստում հիմնավոր չեն այն կարծիքները, թե ի սկզբանե Արցախյան շարժման հիմքում անկախություն ձեռք բերելու խնդիր է եղել դրված. եթե այդպես լիներ, ապա հանրահավաքների ժամանակ «Միացում»-ի փոխարեն կբարձրաձայնվեր անկախության պահանջը։ «Նպատակը միանշանակ միացումն էր, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ինչպես ծնողն է հոգ տանում զավակի մասին, այնպես էլ՝ Հայաստանն էր հոգ տանում Արցախի մասին։ Ինչ տարբերություն, չէ՞ որ թե՛ այնտեղ, թե՛ այստեղ հայեր են ապրում։ Հայաստանի ժողովուրդը եւս պայքարել է Արցախի հետ վերամիավորման համար»,- շարունակեց նա։ Հարությունյանը նկատեց, որ ապօրինաբար գտնվելով Ադրբեջանի կազմում, Արցախում ապրող հայությունը մշտապես ենթարկվել է բռնաճնշումների ու խտրական վերաբերմունքի մի պետության կողմից, որը մինչեւ 1918 թ. գոյություն չի էլ ունեցել եւ ստեղծվել էր որոշ գերտերությունների շատերը սպասարկելու համար։ Այսօր եւս հայությունը գոյաբանական խնդրի առջեւ է կանգնած ոչ միայն Արցախում, այլեւ՝ Հայաստանում, քանի որ ինքնիշխան ճանաչված պետության տարածքի մի մասը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, սակայն մինչ օրս որեւէ քայլ չի արվում այդ ուղղությամբ։

Այդ իմաստով զրուցակիցս կարեւորեց Ֆրանսիայի Սենատի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձեւը, որով դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Չնայած որոշումը պարտադիր իրավական ուժ չունի, սակայն ըստ Հարությունյանի՝ քաղաքական առումով մեծ հնարավորություն է մեր հետագա քայլերը կազմակերպելու համար. «Ամեն դեպքում սա գերտերության՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի օրենսդիր մարմնի ուղերձն է։ Անհրաժեշտության դեպքում դա կարող է նաեւ ընդունվել նախագահի մակարդակով։ Օրենսդիր մարմինն ապահովեց իրավական կողմը, մնում է՝ քաղաքական դաշտում եւս հարցը լուծում ստանա։ Դա էլ կախված է Ադրբեջանի պահվածքից։ Եթե հատի թույլատրելիության սահմանները, միգուցե կգնա այդ քայլին, բայց դա արդեն թողնենք քաղաքագետների վերլուծությանը։ Ամեն դեպքում, ծանրակշիռ քայլ է, որ բանաձեւն ընդունվեց 256 կողմ եւ 0 դեմ ձայնով»։

Թեգեր: Արցախգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վաշինգտոնի անվճռականությունը հիասթափություն է առաջացրել

Վաշինգտոնի անվճռականությունը հիասթափություն է առաջացրել

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist