Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գաղափարներ կյանքի կոչողը

Դեկտեմբերի 6, 2022
Սոցիում
Գաղափարներ կյանքի կոչողը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
356
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ՝ նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը»:

Մովսես Գորգիսյան

Ծիծեռնակաբերդում՝ Հուշապատի տակ, ամփոփված է 5 շիրիմ։ Անմահ հերոսներ են, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայոց աշխարհի պաշտպանական մարտերում 1990-ական թթ.։ Նրանց շարքում է Մովսես Գորգիսյանը, ով նահատակվեց Երասխավանը պաշտպանելիս 1990 թ. հունվարի 19-ին։ Դեկտեմբերի 3-ին Հերոսի շիրմաքարի մոտ էին հավաքվել հարազատները, մարտական ու գաղափարակից ընկերները, ինչպես ասաց դուստրը՝ Գոհար Գորգիսյանը, հայ մարդիկ։ Հերոսը կդառնար 61 տարեկան, սակայն արդեն 32 տարի է՝ մեր ժողովրդի հետ չէ ֆիզիկապես, Հավերժության ճամփաներին է եւ նաեւ երկնքից հուշում է։ Հերոսի 61-ամյա տարեդարձի միջոցառումն սկսվեց հոգեւոր հոր ոգեկոչման խոսքով ու Տերունական աղոթքով։ «Աղոթքի միջոցով կենդանի են մեր սիրելիները։ Եվ նրանց կենդանի ներկայությունը յուրաքանչյուրդ պիտի զգաք։ Մենք այդպես միայն կարող ենք շփվել մեր սիրելիների հետ, ովքեր այլեւս մեզ հետ չեն ֆիզիկապես,- ասաց հոգեւոր հայրը եւ շարունակեց,- մարդ 2 անգամ է մեռնում՝ առաջին, որ ֆիզիկապես դադարում է ապրել, եւ երկրորդ, երբ նրան չեն հիշում։ Ուրեմն՝ երկրորդ անգամ մարդը չպիտի մահանա, պետք է հիշվի։ Երանելի է այն մարդը, որի համար աղոթք են բարձրացնում առ Աստված։ Ցորենի հասկերը ծլում են, երբ սերմն ընկնում է հողի մեջ։ Մովսես Գորգիսյանն այդ սերմերից մեկն էր, առաջիններից, ով մարտիրոսվեց մարտադաշտում։ Եվ նրա գաղափարով այն ժամանակ ու մինչ օրս հազարավոր մարդիկ են առաջնորդվում, որ առավել մեծ սեր չկա, երբ մարդն իր կյանքը տալիս է իր սիրելիի համար, առավել եւս՝ հայրենիքի համար»։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրմաքարին, խնկարկեցին։ Շիրմաքարի մոտ Հայոց եռագույնով պատվո պահակ էին կանգնել զինվորական հագուստով երիտասարդները։ Հերոսի մասին խոսեցին, հուշեր պատմեցին մարտական ու գաղափարակից ընկերները, երիտասարդներ, ովքեր ընդունում են հայրենասեր գործչի գաղափարները։ Հերոսի դուստրը եկել էր զավակների՝ Մովսեսի, Մանեի եւ Հրայրի հետ։ 17-ամյա ավագ որդին՝ Մովսեսը, կրում է պապի Գորգիսյան ազգանունը։ Գլխին լայնեզր սեւ գույնի գլխարկ կար։ Պարզվեց՝ թանգարանից էր վերցրել պապի գլխարկը եւ նմանվում էր նրան։ Գոհար Գորգիսյանն ասաց. «Հիշեցինք՝ հայրիկն այս գլխարկով լուսանկար ունի, եւ որդիս վերցրեց գլխարկը, հոտ էր քաշում՝ ասելով՝ ընդամենը 30 տարի է անցել…»։ Բանաստեղծ Գոռ Հարությունյանը Մովսեսի շիրմաքարի մոտ ասաց. «Մեր պայքարը, հատկապես վերջին պատերազմը ցույց տվեցին, որ չի լինի միայն ռազմիկ եւ միայն մտավորական։ Այդ երկուսի համաձուլվածքն է, որ պետք է կռի հաղթանակներ։ Այդ կերպարի կրողն էր Մովսես Գորգիսյանը, ով առաջին սրբազան զոհերից դարձավ։ Նա ու մյուս նահատակ ու մարտիրոս քաջորդիները, որ ոչինչ չեն խնայել հայ ազգի համար, առասպելական հավաքական կերպար են՝ նոր Վահագներ»։ Ազգային հերոս պապի շիրմաքարի մոտ, պապի գլխարկով, պապի կերպարանքն առած՝ ասմունքեց կրտսեր Մովսես Գորգիսյանը։

Երգիչ Արսեն Համբարյանը նույնպես կարեւորեց Մ. Գորգիսյանի դերը մեր նորօրյա պատմության, Հայոց անկախ պետության կայացման գործում եւ կատարեց իր երաժշտությամբ ու Մ. Գորգիսյանի բառերով գրված երգը՝ «Վաղվա Հայաստանը»։ Իր ելույթներում Մովսեսը հաճախ էր ասում. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Իհարկե, նա չտեսավ իր երազած Հայաստանը… Կինոռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանն իր խոսքում ասաց՝ պարտք ենք մնացել շատ-շատ նահատակ քաջորդիների, որ չկարողացանք պահպանել ազատագրված հայրենիքը։  Բայց հայտնեց վստահություն՝ կգա հաղթանակների ժամանակը։ Այնուհետեւ հիշողություններ պատմեց Մովսեսի մասին, որ միասին սովորել են Արման Մանարյանի արվեստանոցում. «Մեզանից ոչ ոք չգիտեր, որ Մովսես Գորգիսյանը դառնալու է Մովսես Գորգիսյան։ Տղերքն այսպիսին են լինում՝ համառ, անդրդվելի… Մենք շատ մտերիմ էինք, բայց նա թաքուն էր պահում իր պայքարի գաղտնիքը…»։ Ս. Թադեւոսյանը նշեց նաեւ՝ միայն հետո են իմացել ԱՄԿ-ի եւ ԱԻՄ-ի մասին, որոնց անդամագրվել էր Մովսեսը, եւ ով ասում էր՝ ծնկաչոք չի կարելի ապրել։ «Հայաստանը հավերժ հայրենիք է, եւ Տղերքը դրա համար են հավերժի ճամփան բռնում»,- խոսքն ավարտեց Ս. Թադեւոսյանը։ Մովսեսի գաղափարակից Անահիտ Ստեփանյանը դիմեց հերոսի դստերը՝ նրան համարելով երջանիկ ու հպարտ, որ ունեցել է Մովսեսի պես հայր, եւ այսօր թոռը կրում է պապի անունը։ «Սասունցիների պարը» բանաստեղծությունն ընթերցեց պատանի Հայկ Շահինյանը։

Արցախյան շարժման հենց առաջին օրերին իր գաղափարներով, ելույթներով աչքի ընկավ Մովսես Գորգիսյանը եւ դարձավ Ազատության հրապարակում հանուն Արցախի պայքարողներից շատերի սիրելին։ Հրապարակում «Արցախ», «Ղարաբաղ», «Միացում» էինք կանչում ազգովի։ Բայց կար նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ու ազատության պայքար։ Խորհրդային իշխանությունները փորձեցին շուտ լռեցնել մեր ժողովրդին, բայց արդեն ոտքի ելած ու միավորված ժողովրդին դժվար էր լռեցնել։ 1988 թ. մայիսի 25-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողներով կազմակերպեցինք նստացույց, որը դարձավ պատմական Արցախյան շարժման ընթացքում։ 1-2 օր անց արդեն բյուր հազարների հասավ նստացույցի մասնակիցների թիվը։ Եվ 28-ին ինչ-որ պատճառով որոշակի ժամանակ բացակայել էինք հրապարակից։ Վերադարձանք, ո՜վ զարմանք, առաջին անգամ Ազատության հրապարակում տեսանք Հայոց եռագույնը, որ բերել էր Մովսեսը եւ ձայնափողի մոտ էր՝ իր հմայող ու գերող ելույթով։ Շատերի համար անակնկալ էր Եռագույնը, որը ծածանվեց բազմահազար ցուցարարների առաջ։ Ու շարունակվեց մեր պայքարը։ Շարունակվեց, բայց արդեն պարզ դարձած՝ խաղաղ ցույցերն անարդյունք են, զինվել է պետք, ազգային բանակ ստեղծել է պետք։ Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որոնց ջանքերով 1989-ին ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը:

Ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1984 թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում կինոռեժիսոր Արման Մանարյանի նկարահանած «Ոսկին եւ հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը: 1986-87 թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987 թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է «Ազգային ինքնորոշում» միավորումը (ԱԻՄ), մինչ այդ եղել է 1967 թ. ստեղծված եւ գաղտնի գործած Ազգային միացյալ կուսակցության անդամ։ Արցախյան շարժման արդեն բացահայտ պայքարի ընթացքում, մինչեւ նահատակությունը, Մ. Գորգիսյանը 1988-90 թթ. խմբագրել եւ հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետեւ` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Այս աշխատանքներում նրան օգնում էին շարժման ակտիվիստները, նաեւ՝ մեր կուրսեցիներ։ Այդ ժամանակ խորհրդային իշխանությունների հրահանգով նաեւ լինում էին ձերբակալություններ։ 6 անգամ ձերբակալվել է Մովսեսը։ Եվ, չնայած դրան, ի պաշտպանություն ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի եւ արտաքսված Պարույր Հայրիկյանի, հրատարակել է «Մեղադրվում են» եւ «Ազատության ասպետը» ժողովածուները:

Հայոց արդար շարժումը ձերբակալություններով, այլ ձեւերով չհաջողվեց ճնշել, եւ Ադրբեջանի իշխանությունները ԽՍՀՄ ղեկավարների հրահանգով ու թույլտվությամբ սկզբում Սումգայիթում, Կիրովաբադում ու այլ վայրերում սկսեցին հայության ջարդեր, բռնություններ։ 1990 թ. հունվարին Բաքվում սկսվեց հայահալած շարժումը։ Նույն ժամանակ՝ հունվարի 18-ին, ադրբեջանական զինյալները Նախիջեւանի կողմից Արարատի մարզի շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծում էին հայկական բնակավայրերը, հատկապես Երասխավանը, Պարույր Սեւակը, Արմաշը։ Հայկական արդեն ձեւավորված որոշ ինքնապաշտպանական ջոկատներ Երասխավանում դիմակայեցին թշնամուն ու հետ քշեցին: Մարտերին մասնակից եղավ նաեւ Մովսես Գորգիսյանը եւ հունվարի 19-ին 28 տարեկան հասակում մարտիրոսվեց ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի (հուղարկավորված է Ծիծեռնակաբերդում) հետ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մ. Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչման ու «Հայրենիք» շքանշանի։ Նրա անունով է կոչվում Երեւանի թիվ 158 հիմնական դպրոցը։ Հերոսի կիսանդրին 2014 թ. տեղադրվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ իր անվան այգում։

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն` որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»,- ասում էր Մովսես Գորգիսյանը:

Թեգեր: հերոսՄովսես Գորգիսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր

Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր

Արժանի ներկայություն իսպանական հողում

Արժանի ներկայություն իսպանական հողում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist