Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ

Դեկտեմբերի 9, 2022
Սոցիում
Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
352
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային Միության փլուզումը խառնեց մեր երկրի տնտեսության բոլոր «քարտերը»։ Հարվածի տակ հայտնվեցին նաեւ բարձրագույն կրթությունն ու գիտությունը, որոնք հանրապետության համար ունեն կարեւորագույն նշանակություն, չնայած այն բանին, որ մեր «բարի» խորհրդատուներն առաջարկում են զբաղվել միայն զբոսաշրջությամբ։ Գլխավոր պատճառը կրթության պահանջ չլինելն է, որը պայմանավորված է հասարակության մեջ մրցակցության բացակայությամբ եւ դիմորդների կտրուկ նվազմամբ։

Հայկական բուհերը միշտ ունեցել են բարձր համբավ։ Ինչքան էլ Արեւմուտքը աշխատեց նվաստացնել խորհրդային կրթությունը, այնուամենայնիվ, մեր բուհերն աշխարհի հազար լավագույն բուհերի շարքում են։ Համեմատելու համար նշենք, որ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները եզրափակում են երրորդ հազարը, իսկ Ադրբեջանի բուհերը՝ վեցերորդը։ Նման ներուժն ստեղծվել է հարյուրամյակների, մանավանդ խորհրդային 70 տարիների ընթացքում, եւ այսօր այն կորցնելը կդառնա ողբերգական։ Փակվում են հիմնականում հիմնարար եւ տեխնիկական գիտությունների ֆակուլտետները. ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մեքենաշինություն եւն, այսինքն՝ այն ճյուղերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը։ Փոխարենը լայնորեն «արտադրվում» են տնտեսագետներ, իրավաբաններ, ինչը, անշուշտ, բարձրացնում է բնակչության ընդհանուր կենսամակարդակը, բայց ֆիզիկային եւ քիմիային չի փոխարինում։ Հիմնարար եւ տեխնիկական գիտությունների մակարդակը վերականգնելու համար տասնամյակներ կպահանջվեն, եթե, իհարկե, վերականգնվեն…

Մեծ հույսեր է ներշնչում արտասահմանյան ուսանողների հոսքը Հայաստան։ Նրանք այստեղ ստանում են բավարար եւ մատչելի կրթություն։ Համեմատելու համար նշենք, որ հարեւան Թուրքիայում, որն արագ զարգացնում է իր գիտությունն ու կրթությունը ԱՄՆ-ի եւ նրա զորակիցների խորհրդով, «դեղագործություն» մասնագիտությամբ ուսուցման մեկ տարին արժի 40 000 դոլար։ Արտասահմանցի ուսանողները մեզ պետք են ոչ միայն որպես հեշտ գումարային հոսքերի աղբյուր, այլեւ որպես հայ ուսանողության պակասի պայմաններում թեկուզ ժամանակավոր բուհն աշխատեցնող միջոց, մինչեւ մեր երկրում բնակչության վերարտադրման խնդիրները լուծվեն։

Մեր գիտական խավը փրկելու համար անհրաժեշտ է ամրապնդել բուհն ու գիտական հիմնարկները՝ գուցե դրանք կապելով իրար։ Մեր բուհի փորձը ցույց է տալիս, որ կարելի է հաջողությամբ զբաղվել նաեւ գիտությամբ։ Այսօր Հայաստանում հնարավորություն կա զարգացնել կրթությունն ու գիտությունը առանց պետության ներդրումների, քանի որ, կրկնում եմ, պետական եւ մասնավոր բուհերը կարող են ընդունել բավականին շատ արտասահմանցիների (միայն Հնդկաստանի ռեսուրսը կբավարարի հարյուրավոր տարիներ), որոնց հետ սակայն պետք է լրջորեն աշխատել։ Հայաստանում կրթություն են ստանում Վրաստանի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի, Թուրքիայի, Նիգերիայի եւ տասնյակ այլ երկրների քաղաքացիներ։

Այսօր Ռուսաստանը պատժամիջոցներին ընդդեմ զարգացնում է սեփական արտադրությունը, մանավանդ՝ նավթամշակման բնագավառում, ինչը փորձում ենք անել նաեւ Հայաստանում։ Կառավարության հետ պայմանագրի համաձայն՝ շվեդական ընկերությունները պատրաստվում են մշակել մեր աղբը՝ պոլիէթիլեն ստանալու համար։ Ինչո՞ւ մեր բուհերին չհամագործակցել նրանց հետ։ Այժմ «Ան. Շիրակացի» համալսարանը պատրաստվում է Ռուսաստանի նավթամշակման համակարգի հետ պայմանագիր կնքել մասնագետ պատրաստելու համար։ Համագործակցում ենք «Phedora» ընկերության հետ՝ օգտվելով նրա լաբորատորիաներից։

Կյանքն անընդհատ փոփոխվում է, հայտնվում են նոր մասնագիտություններ, վերանում են հնացածները (սակայն ոչ միշտ արդարացի)։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ Երեւանի բժշկական համալսարանում վերացավ կուրորտոլոգիան, իսկ Հայաստանի բնությունը թույլ է տալիս լայնորեն զարգացնել այն։ «Ան. Շիրակացի» համալսարանը «բուժական գործի» լիցենզիա ունենալու դեպքում կարող է կատարել այդ գործը, քանի որ արդեն Ջրային պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի, «Կանաչ երկրագունդ- 2002» հասարակական կազմակերպության, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ կատարել է լուրջ աշխատանք։ Ստեղծվել են ատամի մածուկի նոր տեսակներ, զանազան հակաբորբոքային, համակցված, մազերի ամրացման եւ աճի, լնդերի քսուքներ, աղաբուժության սենյակներ եւն։ Ընդհանուր առմամբ՝ նշված մեր կազմակերպությունները ստացել են 63 մտավոր սեփականության անդորրագրեր։ Իսկ խնդիրները շատ են՝ Արարատյան դաշտի ջրերի պակասում, նոր տեսակի օդային սարքերի կառուցում, բնական միջոցներով դեղերի եւ քսուքների պատրաստում, անջրդի հողերի ոռոգման համակարգերի կառուցում, կտրուկ նվազած վարելահողերի եւ այգիների վերականգնում…

Պետական եւ մասնավոր բուհերին այսօրվա ծանրացած խնդիրները լուծելու, մեր մտավորականությանն աշխատանքով ապահովելու համար պետք է հնարավորություն տալ աշխատելու ողջ ուժով։ Անհրաժեշտ է պետական մակարդակով մտածել անգլերեն եւ ռուսերեն դասավանդող դասախոսների մասին, լրջորեն մոտենալ զարգացած երկրների բուհական համակարգում կատարվող փոփոխություններին, կտրուկ բարձրացնել ուսուցման եւ աշխատանքի համակարգչայնացման մակարդակը։

Մեր համալսարանը փորձում է բեկում մտցնել աշխատանքի մեջ։ Գիտխորհրդի կազմում ընդգրկում ենք նոր, փորձառու մասնագետների, ընդլայնում ենք համակարգչային բազան, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաները համալրում ենք նոր սարքավորումներով։ Փորձում ենք գտնել կապեր արտադրության հետ։ Հուսով ենք, որ ոչ միայն մենք։ Բարձրագույն կրթությանն ու գիտությանը պետք է տալ ազատ ճանապարհ։

Գուրգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Տնտ. գ. թ., «Կանաչ երկրագունդ- 2002» առողջ ապրելակերպի միջավայրի ասոցիացիայի» նախագահ, «Ան. Շիրակացի» համալսարանի գիտխորհրդի փոխնախագահ

Թեգեր: գիտությունկրթություն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին

Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին

Հերոսները… իրենց դասասենյակում

Հերոսները… իրենց դասասենյակում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist