Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր կհամարվեն միայն «tomsarkgh.am»-ից եւ «Telcell»-ից գնված տոմսերը

Դեկտեմբերի 9, 2022
Սոցիում
Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու ջերմ հյուրընկալությունը հիացրել են հյուրերին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր են համարվելու միայն այն տոմսերը, որոնք հանդիսատեսը գնել է «tomsarkgh.am»-ից եւ «Telcell»-ից: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ հորդորելով չգնել վերավաճառվող տոմսեր, որոնք հավանական է՝ կեղծ են. «Լսել ենք մրցույթի տոմսերի վերավաճառքի մասին: Մենք ոչինչ չենք կարող անել այդ ուղղությամբ, որովհետեւ վաճառքը չի վերահսկվում: Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ վավեր են լինելու միայն «tomsarkgh.am» կայքից եւ մրցույթի ցուցադրության գլխավոր հովանավոր «Telcell»-ից գնված տոմսերը: Շուկայից, սեւ շուկայից գնված տոմսերը վավեր կարող են չլինել, կարող են լինել կեղծ, եւ  գնորդները կարող են դառնալ խաբեության զոհ, ինչի պատճառով հնարավոր է՝ տհաճ իրավիճակ ստեղծվի համալիրում»:

Նա խնդրեց զգույշ լինել ու չօգտվել վերավաճառքից՝ եւս մեկ անգամ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը չեն կարող պատասխանատվություն կրել: Անդրադառնալով տոմսերի արագ սպառմանը՝ Մովսիսյանն ասաց, որ դա անսպասելի է եղել: «Սա նաեւ մեր հանրային կապերի աշխատանքի արդյունքն է:  Արդեն կարծում ենք, որ պետք է քիչ խոսել մրցույթից, որովհետեւ շատերն են ուզում ներկա լինել դահլիճում, իսկ տոմսերը քիչ էին»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ տոմսերը վաճառվել են երկու փուլով ու շատ արագ են սպառվել:

Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ տեխնիկական աշխատանքների արդյունքում մարզահամերգային համալիրում քչացել է նստատեղերի թիվը: Տոնին շատերին մասնակից դարձնելու նպատակով են մրցույթի մեկնարկը գեղեցիկ համերգային ծրագրով ազդարարել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը հիացած է մրցույթի կազմակերպչական աշխատանքներով: Նրան գրավում են մրցույթը հյուրընկալող կողմի՝ Հայաստանի նախաձեռնած բազմաբովանդակ միջոցառումներն ու հայերի հյուրընկալությունը: Հայկական կողմն էլ նշում է՝ «Մանկական Եվրատեսիլը» փայլուն կազմակերպելու համար համագործակցում են եւ՛ հայ, եւ՛ արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հետ:

Օսթերդալը խոստովանեց՝ ուրախ է, որ «Մանկական Եվրատեսիլը», որոշակի դժվարություններ հաղթահարելով` կայացել է որպես հրաշալի երիտասարդական ու մանկական մրցույթ. «Ամեն տարի մրցույթի ժողովրդականությունն աճում է, մենք  բազմաթիվ տաղանդավոր արտիստների ենք տեսնում բեմում, մրցույթը գնալով ավելի լավն է դառնում, մասնակիցները՝ եւս»:

Օսթերդալի խոսքով՝ իրենք շատ բարձր են գնահատում Հայաստանի գործընկերների կատարած նախապատրաստական աշխատանքը: «Բացման արարողությունը նորություն էր. ես ապշած էի՝ տեսնելով ստեղծագործական միտքը, որակը: Պատվիրակությունների համար կազմակերպված միջոցառումների ծրագիրը գերազանց է: 16 պատվիրակություններն էլ հիացած են, տպավորված են ոչ միայն կազմակերպման որակով, բեմով, այլեւ այն ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ, որին  արժանացել են: Ըստ իս՝ դա ձեր մշակույթի մի մասն է, ինչը շատ բարձր ենք գնահատում»,-շեշտեց մրցույթի գործադիր ղեկավարը:

Մարտին Օսթերդալը դժվարացավ ասել, թե որ երկրների ներկայացուցիչներն են ֆավորիտ ու շեշտեց՝ բոլոր մասնակիցներն են շնորհալի եւ հնարավոր չէ կանխատեսել, թե ով կհաղթի. «Այս մրցույթում միշտ էլ կարեւորվել է վոկալը. այդպես եղել է, այդպես մնում է: Լավ ելույթ ունենալու համար պետք է արտառոց կատարում, արտառոց ելույթ, հզոր երգ, վոկալ: Չեմ կարծում, որ դա փոխվել է: Ինձ համար շատ հետաքրքիր է վերջին  տարիներին մրցույթում լեզուների բազմազանությունը: Տեսել ենք շատ պետությունների ներկայացուցիչների, որոնք շատ լավ են ելույթ ունենում իրենց լեզվով: Այդ միտումից ես գոհ եմ»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը մեծ պատիվ է համարում հոբելյանական մրցույթը Երեւանում հյուրընկալելը: Նա նշեց՝ մրցույթի շրջանակներում ներգրավել են բազմաթիվ մասնագետների ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: Այժմ համալիրի տարածքում աշխատում է հազարից ավելի մասնագետ. «Փորձել ենք յուրահատուկ նշել մրցույթի հոբելյանը եւ Երեւան  ենք հրավիրել մրցույթի հաղթողներին: Նրանցից շատերն են եկել Հայաստան ու ելույթ են ունեցել մրցույթի բացման համերգին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում: Հաղթած մասնակիցները ելույթ են ունենալու նաեւ բուն մրցույթի ընթացքում: Հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այն համարը, որը պատրաստել ենք, քանի որ երկար ենք աշխատել դրա իրագործման ուղղությամբ»:

Անդրադառնալով հաղորդավար Ռոբին ռոբոտին՝ Հովհաննես Մովսիսյանը շեշտեց, որ նրա մասնակցությունը ցույց է տալիս Հայաստանի տեխնոլոգիական ներուժը:

Թեգեր: Եվրատեսիլ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հերոսները… իրենց դասասենյակում

Հերոսները… իրենց դասասենյակում

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist