Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախը, Անջելա Դեւիսը, Նելսոն Մանդելան

Եվ մարդու իրավունքների պաշտպանությունը

Դեկտեմբերի 10, 2022
Սոցիում
Արցախը, Անջելա Դեւիսը, Նելսոն Մանդելան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
74
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1970-ականներին խորհրդային դպրոցականները նամակներ էին ստանում Անջելա Դեւիս անունով մի ամերիկուհուց, որին ոչ տեսել էին, ոչ էլ նրա մասին լսել: Խորհրդային Միությունով մեկ շրջում էր «Ազատություն Անջելա Դեւիսին» կարգախոսը, հանգանակություններ էին կազմակերպվում: Իհարկե, այդ գումարների շնորհիվ չէ, որ ամերիկացի իրավապաշտպան Անջելա Դեւիսն ավելի ուշ ազատվեց բանտից, բայց հանուն նրա ազատության, անկախ իրենց կամքից, պայմանականորեն պայքարող խորհրդային երեխաների մեջ հաստատ նաեւ արցախցիներ կային:

1980-ականներին արդեն խորհրդային ուսանողներն էին հանգանակություններ ու կոչեր անում, այս անգամ՝ «Ազատություն Նելսոն Մանդելային», որին, կրկին, ոչ տեսել էին, ոչ էլ նրա մասին լսել, ավելի ճիշտ, գերակշիռ մասը չէր լսել: Հետո պարզվեց, որ Մանդելան մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է, որն այնուհետեւ դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահը, Նոբելյան մրցանակի դափնեկիր… Հանուն Մանդելայի, կրկին իրենց կամքից անկախ, պայմանականորեն պայքարող խորհրդային ուսանողների մեջ նաեւ արցախցիներ կային:

Այսօր 78-ամյա Անջելա Դեւիսն ազատության մեջ ապրում է ԱՄՆ-ում՝ Սանտա Կրուզի Կալիֆոռնիայի համալսարանում բանականության զարգացման պատմության ու ֆեմինիստական հետազոտությունների պրոֆեսոր է եւ դժվար թե հիշում է կամ ինչ-որ բան գիտի Արցախի ու արցախցիների, նրանց իրավունքների մասին։

Այսօր Նելսոն Մանդելան, որը մահացել է 2013 թ., պատմություն է, որին ավելի շատ հիշում են նրա հայրենի Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Իսկ Յոհանեսբուրգում գտնվող նրա տունը, որը նրա կենդանության օրոք թանգարան էր, նրա մահվանից հետո վերածվեց… հյուրանոցի:

Նելսոն Մանդելան նույնպես, ինչպես եւ Անջելա Դեւիսը, որքան հիշում եմ, երբեւէ չի խոսել արցախցիների իրավունքների մասին եւ երբեւէ կոչ չի արել ազատ արձակել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, որոնք ձերբակալվեցին Յոհանեսբուրգից շատ հեռու՝ Երեւանում, 1988 թ. դեկտեմբերի 10-ին, Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այն օրը, երբ դրանից 40 տարի առաջ՝ 1948 թ. դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Բայց արցախցիները չհուսահատվեցին, որ ո՛չ Դեւիսը, ո՛չ էլ Մանդելան չպաշտպանեցին իրենց իրավունքները: Եվ 1991 թ. դեկտեմբերի 10-ին նրանք հանրաքվեով «այո» ասացին Արցախի անկախությանը, իսկ 2006 թ. դեկտեմբերի 10-ին ընդունեցին Արցախի Սահմանադրությունը։

Այսօր Արցախի իրավունքների պաշտպանության համար աշխարհի որեւէ բուհում կամ դպրոցում ոչ թե հանգանակություն չկա, այլ նույնիսկ ձայն չի հնչում: Խոսքը, իհարկե, չի վերաբերում Հայաստանին ու Արցախին կամ սփյուռքի հայկական դպրոցի: Եվ արցախցուն, ու ոչ միայն նրան, առնվազն անհասկանալի պետք է լինի, թե ինչո՞ւ էր կարելի եւ հնարավոր այս կամ այն կերպ բարձրաձայնել «ազատություն Անջելա Դեւիսին» կամ «ազատություն Նելսոն Մանդելային», սակայն խլանալ ու անտարբեր դառնալ Արցախի ազատության հանդեպ:

Խորապես հարգելով Մանդելայի ու Դեւիսի գործունեությունը արցախցին միեւնույն ժամանակ իրավունք ունի նաեւ մտածել, օրինակ, Հովհաննես Թումանյանի «Հառաչանք» պոեմի հերոս ծերունու նման.

«Նրա արինը կարմի՞ր է մերից,

Թե՞ ավել հունար դուրս կգա ձեռից»…

Արցախի եւ արցախցու հերոսական պատմությունը հաստատ հակառակն է ապացուցում…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հնազանդ՝ հանճարի ձայնին

Հնազանդ՝ հանճարի ձայնին

«Ամէն թուրք խտութիւն մըն է պատմութեան մը…»

«Ամէն թուրք խտութիւն մըն է պատմութեան մը...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist