Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Արարատը սպասում է Արարատյանին…»

«Ծառայեցինք սպիտակ արքային, ժամանակն է նաեւ մեր՝ Հայոց թագավորն ունենալ…»

Դեկտեմբերի 10, 2022
Սոցիում
«Արարատը սպասում է Արարատյանին…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
252
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հրետանու նախկին գեներալ Քրիստափոր Գերասիմի Արարատյանը՝ անկախ, սրամիտ, նկարային գեղեցկությամբ, հաջողակ, սեփական գինը իմացող, հայտնի է ոչ միայն բանակում, այլեւ ողջ Հայաստանի տարածքում: Նա, իհարկե, ունի բազմաթիվ նախանձողներ ու չարակամներ, մանավանդ այն մարդկանց շրջանում, ովքեր կարծում են, որ աշխատավորական-գյուղական ծագումը բարձր պաշտոններ ստանալու նախապայման է…»:

Հայկ ԲԺՇԿՅԱՆՑ

Սարդարապատի հերոսամարտի օրերին «այնքան նախանձողներ ունեցող» Քրիստափոր Արարատյանը հրետանու հրամանատար էր: Նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի էր վերցրել մի ամբողջ վաշտ՝ կազմված թուրք եւ գերմանացի զինվորներից: Նժույգով մոտենալով գերեվարված վաշտին՝ լսում է վաշտի հրամանատարի զեկույցը եւ հրամայում շրջվել, անողոք կրակ տեղալ թուրքերի ուղղությամբ: Հարձակումից ահաբեկված թուրքական  9-րդ հրետանային բրիգադի հրամանատարը վերադաս զինվորականությանը դառնությամբ գրելու էր. «Ձերդ գերազանցություն, պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնելու հետեւյալի մասին. Բաշ Ապարանում երկու օր առաջ սկսած հարձակումն ի սկզբանե հաջող չէր, քանի որ գյավուրները զգալի ուժեր էին հավաքել այնտեղ: Ավելին՝ հայերն ունեին լեռնային հրետանու փայլուն ուժեր, ես չգիտեմ՝ ով է հրամանատարը, բայց նրանք կրակում էին առանց վրիպումի: Նա՝ Ալլահի կողմից անիծվածը, վերցրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաեւ լուրջ վնաս հասցրեց մեր հետեւազորին…»: 

Թուրք հրամանատարի խոսքն Արարատյան զորականի մասին էր՝ ազգանվեր այն զինականի, ով երեսունականների վերջին, ցավոք, նեղճակատ ճիվաղի զոհերից մեկն էր դառնալու:

…Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում՝ ռուսական բանակի գնդապետի ընտանիքում է ծնվել ապագա գեներալը: Նրանք ունեցել են ընտանեկան զինանշան, որի վրա գրված էր՝ «Հայրենիք ու պատիվ»: Ծննդավայրի կադետական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պետերբուրգի հրետանային ուսումնարանում, ավարտին՝ ճանաչվել լավագույն երեք ուսանողներից մեկը եւ ստացել պոդպորուչիկի կոչում, ապա նաեւ իրավունք՝ ընտրելու հետագա ծառայության վայրը: Ավարտական արարողության ժամանակ եղել է հեծելազորային վաշտի հրամանատար: Հիշատակելի է այն փաստը, որ Արարատյանի գլխավորած վաշտը զորահրապարակ է մուտք  գործել քառատրոփ ու հանկարծակի կանգ առել կայսր Ալեքսանդր 3-րդի դիմաց: Այդ աննախադեպ հնարքի համար կայսրը նրան շնորհել է ոսկե թուր: Գերազանց ուսումնառությամբ պոդպորուչիկը դեռ մասնակցելու էր ռուս-ճապոնական պատերազմին, ապա Առաջին աշխարհամարտին, արժանանալու մարտական ութ շքանշանների, հասնելու գնդապետի աստիճանի:

Բոլշեւիկյան հեղաշրջումից հետո նա Հայաստանում էր: Այդ օրերին է վերաբերում գնդապետի հայտնի խոսքը, որ ասել է իր համհարզ Ա. Ղորղանյանին. «Ծառայեցինք սպիտակ արքային: Ժամանակն է նաեւ մեր՝ Հայոց թագավորն ունենալ: Արարատը սպասում է Արարատյանին…»: Երանելի փափագ, որ մեր ազգն իր հետ բերում էր դարերի խորքից…

Թիֆլիսում գտնվելու օրերին գնդապետի համար ընդունելի էր Թովմաս Նազարբեկյանի առաջարկը՝ ստանձնել նորաստեղծ հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարությունը: 1918-ի մայիսյան հերոսամարտերի ժամանակ նա ապացուցելու էր, որ հայերը ոչնչով չեն զիջում թուրքական բանակում կռվող գերմանացի հրետանավորներին: Հայտնի է այն կարճ հարցուպատասխանը, երբ ճակատամարտի հրետանային աջակցության պլանը հաստատող գեներալ Սիլիկյանը դիմում է գնդապետին.

-Ի՞նչ եք կարծում, կշահե՞նք ճակատամարտը:

Պատասխանը լինում է.

-Ճակատամարտը շահում է նա, ով բավականաչափ կամք է դրսեւորում՝ դիմանալու այն պահին, երբ ամեն ինչ կորած է թվում…

1919 թ. մարտին, երբ կազմվում է Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, Արարատյանն ստանում է գեներալի կոչում եւ նշանակվում ռազմական նախարար: Կարճատեւ մի պաշտոն գեներալի կյանքում, իսկ առջեւում դեռ ողբերգական իրադարձություններ կային. առանց որեւէ դիմադրության ընկնում է Կարսը: Բերդաքաղաքի անկումից հետո մի շարք պետական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ գերվում է նաեւ Արարատյանը: Քյազիմ Կարաբեքիրը, որ քաջ գիտեր նրա ռազմական ունակությունների մասին, քանիցս առաջարկում է մնալ Թուրքիայում, դասավանդել թուրքական ակադեմիայում եւ թուրքական բանակի համար հրետանավորներ պատրաստել, բայց ամեն անգամ կտրուկ մերժում է ստանում: Բարեբախտաբար, խորհրդային իշխանությունների միջամտության շնորհիվ շուտով Արարատյանն ու Դանիել Բեկ-Փիրումյանն ազատվում են թուրքական գերությունից: 1921 թ. հոկտեմբերին գեներալն արդեն Երեւանում էր: Նրան ընդունում է Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, առաջարկում ստանձնել Հայաստանի հրետանային բրիգադի հրամանատարությունը: 1923-25 թթ. Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ էր, ապա Երեւանի մայր բուհի ռազմական ամբիոնի ղեկավարը:

Թվում էր, թե կյանքը բնականոն հունով էր ընթանալու, որ ժողովրդի՝ հայրենիքի կայացման համար ոչինչ չխնայած քաջարի զավակներն ապրելու են խաղաղ ու երանավետ կյանքով: Բայց ոչ, այդպես չէր լինելու. խոշտանգվելու էին բոլոր նրանք, ովքեր մարտնչել էին հանուն ազատ հայրենիքի. երբ Արարատյանը լսում է Մովսես Սիլիկյանի ձերբակալության մասին լուրը, վերցնում է ուսապարկն ու գնում ՆԳ ժողկոմ Խաչիկ Մուղդուսու մոտ: Վերջինս, իմանալով գեներալի կամավոր ներկայանալու մասին, հերթապահի միջոցով փոխանցում է. «Ասացեք, որ ընդունել չեմ կարող: Մեզ մոտ կամավոր չեն գալիս: Թե երբ եւ ում ենք վերցնում, ինքներս ենք որոշում..»: Եվ չի ուշանում նաեւ Արարատյանի ձերբակալման օրը. 1937 թ. դեկտեմբերի 10-ին, երեքամսյա բանտարկությունից հետո, գեներալներ Քրիստափոր Արարատյանին, Դմիտի Միրիմանովին ու Մովսես Սիլիկյանին, ով հիվանդության պատճառով ինքնուրույն չէր կարող քայլել, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Օհանեսյանին, Հակոբ Մկրտչյանին եւ Հարություն Հակոբյանին արտակարգ հանձնաժողովի աշխատակիցները տանում են Նորքի ձոր՝ ներկայիս կենդանաբանական այգու տարածք եւ գնդակահարում: Սարդարապատում թուրքին ծնկի բերած գեներալները գնդակ են ստանում ճակատներին «յուրային կարմիր թուրքերի» արձակած կրակոցներից…

Թեգեր: Քրիստափոր Գերասիմի (Կարապետի) Արարատյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist