Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նոբելը, Նանսենը եւ Արցախի խաղաղությունը

Դեկտեմբերի 13, 2022
Սոցիում
Նոբելը, Նանսենը եւ Արցախի խաղաղությունը

no-nb_bldsa_q05b001 001

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցյալ շաբաթավերջին հանձնվեց 2022 թ. Խաղաղության նոբելյան մրցանակը։ Ասում են, որ այդ մրցանակի հիմնադիրը խղճի խայթ զգալու պատճառով է որոշել սահմանել այն, որովհետեւ հենց ինքը՝ շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելը, մի քանի պայթուցիկ նյութերի գյուտարարն էր, այդ թվում՝ դինամիտի, որը մոլորակի թեժ կետերում լայն տարածում գտավ դեռ գիտնականի կենդանության օրոք:

Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն նրա անվան մյուս մրցանակների, շնորհվում եւ հանձնվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ՝ Օսլոյում։ Ըստ նրա կտակի՝ մրցանակը շնորհելու մասին որոշումները կայացնում է նորվեգական խորհրդարանի կողմից վեց տարով նշանակված՝ հինգ հոգանոց հանձնաժողովը։

2022 թ. հաղթողները դափնեկրի կոչմանն արժանացել են իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար։ 10 միլիոն շվեդական կրոնն այս տարի կբաժանեն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկին, ռուսական «Մեմորիալ» եւ ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունները: Բայց կարեւորը ո՛չ գումարն է, ո՛չ էլ մրցանակակիրները, այլ՝ խաղաղությունը…

Նորվեգիան մեզ համար առաջին հերթին զուգորդվում է նորվեգացի մեծ մարդասեր,  բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության, այդ թվում՝   նանսենյան անձնագրերի հետ։ Նանսենի նախաձեռնությամբ, Ազգերի լիգայի որոշմամբ նանսենյան անձնագրեր են ստացել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից փրկված մոտ 320 հազար հայեր: Հիշեցնենք, որ այդ անձնագիրն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո տրվել է փախստականներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ժնեւի կոնֆերանսի մասնակից երկրներում բնակվելու, ազատ տեղաշարժվելու համար։ Միեւնույն ժամանակ, Նանսենի շնորհիվ եւ միջոցով բազմաթիվ մեր հայրենակիցներ հայրենադարձվել են: Իր մարդասիրական գործունեության համար Նանսենը նույնպես արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։ «ՀՀ»-ն բազմիցս է մանրամասն անդրադարձել մեծ մարդասերի կյանքին ու գործունեությանը:

Այսօր Արցախում նույնպես ծայրահեղ բարդ իրավիճակ է, երբ Ադրբեջանի կողմից ակնհայտ են այս կամ այն կերպ հայերի ցեղասպանություն իրականացնելու միտումներ: Փրկության կարիք կա, բայց ոչ թե անձնագրերով նրանց տեղից հանելով եւ այլ երկիր անցնելու հնարավորություն տալով, այլ օգնելով, որ Արցախը տեղում ամրանա եւ անվտանգ ու խաղաղ դառնա։ 

Արդի ժամանակներում խաղաղությունը դարձել է ճաշակի հարց: Որեւէ տեսակի՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ժողովրդավարական, ֆինանսական ճաշակով է որոշվում, թե ինչ է խաղաղությունը կամ որն է խաղաղությունը, որ տեսակի խաղաղությունն է ձեռնտու աշխարհի խաղաթղթերի տրցակը խառնողներին եւ խաղաթուղթ բաժանողներին։ Իսկ հաղթաթուղթն էլ բաժին է ընկնում ոչ թե պատահականորեն, այլ՝ բաժին է հանվում ըստ վերոհիշյալ ճաշակներից որեւէ մեկի, նաեւ՝ ըստ քմահաճության։

Արցախում չափազանց լավ գիտեն խաղաղության գինը, նույնիսկ եթե դրա համար որեւէ արցախցի որեւէ տեղ որեւէ անգամ որեւէ մրցանակ չի ստացել։ Իսկ արցախցի հավակնորդները, ընդ որում՝ օբյեկտիվ հավակնորդները, շատ կլինեին՝ առանց սպիտակ օձիքի, առանց փողկապի կամ թիթեռնիկի, առանց աշխարհաքաղաքական հետին մտքերի… Նրանց միակ միտքը անվտանգությունն ու իսկապես խաղաղությունն են…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանձնվող՝ Խաղաղության նոբելյան մրցանակն ու հայ-նորվեգական հարաբերությունները, բնականաբար, որեւէ կապ չունեն իրար հետ: Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, որը մասնավորապես նշել էր, որ իր այցի նպատակն է նախեւառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Բնականաբար, նա անդրադարձել էր նաեւ Նանսենին. «Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է եւ դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»:

Իսկ տարիներ առաջ, ինչպես հայտնել էր «Արցախպրեսը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում, Արցախում տեղի էր ունեցել նորվեգացի եւ արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգ: Շուշիիում եւ Ստեփանակերտում ունեցած համերգային ծրագրերին զուգահեռ՝ նորվեգացի երաժիշտները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անցկացրել էին դաշնամուրի վարպետության դասեր, ինչպես  նաեւ դասախոսություն՝ նորվեգացի անվանի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի ու գործունեության մասին:

Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկիզբ էր առել 2011թ: Մասնավորապես, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկն իր ամուսնու` նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ մասնակցել էր Արցախում անցկացված՝ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին  նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային նվագախումբը 2012 թ. համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում:

Թեգեր: Ալֆրեդ ՆոբելՖրիտյոֆ ՆԱՆՍԵՆ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը»

Ֆիլմ՝ հայոց մշակութային գանձերի մասին

Ֆիլմ՝ հայոց մշակութային գանձերի մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist