Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գնահատվել են իրենց գործունեության համար

Դեկտեմբերի 22, 2022
Սոցիում
Գնահատվել են իրենց գործունեության համար
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
999
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն երկրորդ տարին է՝ հայ մտավորականության ներկայացուցիչները հրավիրվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան եւ պարգեւատրվում գիտության, գրականության, լեզվաբանության, պատմության, հայագիտության, նկարչության եւ արվեստի ոլորտում մեծ ներդրման ու ծանրակշիռ նվաճումների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը բացել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդերի գլխավոր պահապան, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սոֆյա Սարյանը:

Մեդալները հանդիսավոր կերպով հանձնել է ՌԴ ԳԱԱ գիտական խորհրդի անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի նախագահ, Եվրասիական գիտության եւ բարձր տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2020-2022 թ. տնտեսագիտության Նոբելյան մրցանակի հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը:

Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ Վասիլի Կանդինսկու մեդալով պարգեւատրվել են Սյունիքի մարզի նկարիչների միության նախագահ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Ժիրայր Մարտիրոսյանը, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Սիլվա Ասատրյանը, Գորիսի պետական համալսարանի գեղարվեստի դասախոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Նվարդ Բալասանյանը, որմնանկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, ՌԴ մշակույթի նախարարության գլխավոր վերականգնող Աշոտ Թադեւոսյանը:

ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի (Բնական գիտությունների հայկական ակադեմիա) բյուրոյի որոշմամբ բազմամյա աշխատանքի եւ կրթության ոլորտում ծանրակշիռ ավանդի, իրենց աշխատանքային ձեռքբերումներով կրթության, լուսավորության եւ գիտության մեջ սոցիալական նկատելի արդյունքներ ապահովելու համար «Կրթության մեջ վաստակի համար» մեդալով պարգեւատրվել են Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (ակադեմիկոս), «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս) Հրանտ Թադեւոսյանը, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս), Միջազգային բնապահպանական «Էկոմիր» առաջին կարգի մրցանակի դափնեկիր Գուրգեն Մելիքյանը, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի արտասահմանյան անդամ (ակադեմիկոս), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ Էդիկ Մինասյանը, հայագետ, հնագետ, ազգագրագետ, պատմաբան, արվեստաբան, մշակութաբան, բանասեր, քաղաքագետ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արվեստի ու հնագիտության եւ ՀՀ ԳԱԱ պատմության հանձնաժողովների, Շենգավիթ հնավայրի պեղումների ղեկավար, արվեստաբանության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր աշխատող Հակոբ Սիմոնյանը, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, փիլիսոփայության դոկտոր, Ինֆորմատացման միջազգային, Նյու Յորքի գիտությունների, Աշխարհի ժողովուրդների, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ Ազատ Վարդանյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ բնական գիտությունների ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի թղթակից-անդամ Ռուզան Սարյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի, «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Շմավոն Շմավոնյանը, Երեւանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի թղթակից-անդամ Վարդան Խաչատրյանը, նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՌԴ բնական գիտությունների արտասահմանյան անդամ (ակադեմիկոս) Արմեն Լորենցը:

ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոնի եւ հատուցման ու փոխհատուցման համար Հայոց ցեղասպանության արդյունքում նյութական եւ ոչ նյութական կորուստների հաշվառման, վերլուծության, գույքագրման, աուդիտի, որակական գնահատման եւ դատաբժշկական փորձաքննության Միջազգային անկախ իրավական եւ գիտական կենտրոնի որոշմամբ «Արբիտրաժային վճիռ» կրծքանշանով պարգեւատրվել են Սյունիքի հայագիտական կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժական ու գիտահետազոտական գործունեության մեջ նկատելի արդյունքներ արձանագրած, լեզվաբանության եւ աղբյուրագիտության, ազգագրության եւ բանասիրության, հնագիտության, աշխարհագրության եւ պատմագրության մեջ մեծ ներդրում ապահոված, ինչպես նաեւ պատմամշակութային ժառանգության ու արժեքների վերածննդի, պահպանման եւ ընդլայնման գործում՛ հասարակական ակտիվ գործունեության եւ համամարդկային արժեքներին հավատարմություն ցուցաբերած Մհեր Քումունցը, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Դիզայն եւ ճարտարապետություն» բաժնի ակադեմիկոս Ներսես Մելիքյանը՝ գեղարվեստի զարգացման գործում մեծ ներդրման, արվեստի ոլորտում նորագույն ներդրումային նախագծերի իրականացման, պատմամշակութային ժառանգության ու արժեքների վերածննդի, պահպանման եւ ընդլայնման գործում հասարակական ակտիվ գործունեության եւ համամարդկային արժեքներին հավատարմության, ինչպես նաեւ Վաղարշապատ եւ ռուսական Սերգիեւ-Պոսադ քույր քաղաքների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված բազմաբնույթ աշխատանքի համար:

Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist