Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նվիրում

Հունվարի 5, 2022
Սոցիում
Նվիրում
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
794
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 Միասնիկ Ասատուրի Գրիգորյանին վերջերս հանդիպեցի Երևանում՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում: Եկել էր իր ղեկավարած գյուղի՝ Քաշաթաղի շրջանի Վուրգավանի արդեն նախկին բնակիչների խնդիրներով: Քաշաթաղի շրջանի կայացման ու շենացման հարցերով միշտ մտահոգ երիտասարդներից մեկն է Միասնիկը, ով Արցախյան վերջին պատերազմի մասնակից է և երկրի պահապանների դիրքերում էր նաև պատերազմից հետո:

Վուրգավան գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Հակարի գետի ձախափնյա հարթությունում՝ Բերձորից մոտ 40 հմ հարավ: Անվանումն ստացել էր ի պատիվ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Անմահ հերոս, Սիսական վաշտի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի: Վուրգն ու իր 10 զինակիցները մարտիրոսվեցին 1993թ. մարտի 31-ին Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի Վակունիս գյուղի ազատագրման համար ընթացած մարտում: 1995 թվականին վերահայացած Վուրգավանում բնակություն հաստատեց Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղից Ասատուր Գրիգորյանի ընտանիքը՝ 5-ամյա Միասնիկի հետ: Այստեղ՝ Վուրգավանում, ավարտեց դպրոցը Միասնիկը և ուսումը շարունակեց Արթիկում՝ քոլեջում՝ ՆԶՊ բաժնում: Այժմ ուսանում է Խորենացու անվան համալսարանում: Քոլեջն ավարտելուց հետո աշխատում էր հայրենի դպրողում որպես ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ: 2019թ. ընտրվել է Վուրգավանի գյուղական համայնքի ղեկավար: 2020թ. սկսված պատերազմի առաջին օրվանից մարտադաշտում էր: Մինչ պատերազմը՝ Միասնիկն ու գյուղի երիտասարդներն աշխատում էին հնարավորինս շենացնել իրենց բնակավայրը, դարձնել իրենց երազած հայրենիքը: 2020-ի գարնանը նույն երիտասարդներով գյուղի մոտակա բարձունքին 5մ բարձրությամբ խաչ էին տնկել: Հավատում էին՝ Խաչը պահպանելու էր իրենց բնակավայրը:

Մարտի 16-ին կայացավ Խաչի օրհնման կարգ՝ Քաշաթաղի հոգեւոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ: Հաշվի առնելով համաճարակի դեմ պայքարը՝ հոգևոր արարողությանը քիչ մարդ մասնակցեց: Ներկա էին հիմնականում համայնքի երիտասարդները՝ ղեկավարի գլխավորությամբ, եւ վարպետները: Խաչը լվացվեց գյուղում 2020թ. հիմնադրված գինու «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» կոչվող ՍՊ ընկերության արտադրած «Բերձոր» և «Վուրգավան» կոչվող գինիներով: Հոգևոր արարողությանը ներկա էր նաև արտադրամասի տնօրեն Արցախ Աբրահամյանը: Տեղեկացրեց՝ արտադրամասը հիմնել են 4 ընկերներով, և «ՀԱԳԱ»-ն իրենց անունների առաջին տառերն են՝ Հակոբ, Անդրանիկ, Գրիգոր և Արցախ: Գինին արտադրվում է իրենց գյուղի այգիների խաղողից: Նույն 2020-ին Վուրգավանի վարչական տարածքում՝ Թովմասարի ցանքատարածքների մոտի «Պաղ աղբյուր»-ի հարևանությամբ Հակարիի ափամերձ բնակավայրերի երիտասարդների՝ Միասնիկ Գրիգորյանի, Իշխանաձորից Արոյի, Մխանցից Տիգրանի, իր համագյուղացիներ Գարիկի, Կարենի, եղբայր Նարեկի հետ Այգեկ գյուղից Նորայր Պստեյանը հուշաքար կանգնեցրեց՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների: Այլ ծրագրեր ևս ունեին քաշաթաղցի երիտասարդները, սակայն եղավ պատերազմ, և այգեգործն ու գինեգործը, ուսուցիչն ու հողագործը, համայնքի ղեկավարն ու այլոք դարձան հայրենիքի զինվորը: Հազարից ավելի կամավորներ մասնակցեցին պատերազմին, մոտ 80-ը մարտիրոսվեցին։ Հավերժի ճամփան բռնեցին նաև վուրգավանցիներ Վիգեն Վարդանի Խաչատրյանը՝ ծնված 1986 թվականին և Աշոտ Արայի Կոստանյանը՝ 1990թ․։ Թշնամուն մնաց նաև տղերքի փայփայած հայրենիքը, որի կայացման ու շենացման համար շատ էին պայքարում։ Այսօր, ինչպես քաշաթաղցիների մեծ մասը, այնպես էլ վուրգավանցիները տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզեր ու Երևան։ Սակայն Միասնիկը մնաց Արցախում և այժմ իր նպաստն է բերում Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի զարգացման գործում։ Ինքն ու Քաշաթաղի հարավային թևի Արծվաշենի գյուղական համայնքի ղեկավար Արա Անտոնյանը բնակելի տներ են կառուցում Մաղավուզում, զբաղվում անասնապահությամբ։ «Նախատեսել ենք նաև ջերմոցային տնտեսություն հիմնել, -ասաց Միասնիկը։ -Այժմ միայն ոչխարաբուծությամբ ենք զբաղված և շինարարությամբ»։ Աշխատում են հնարավորինս շուտ հիմնանորոգել գյուղում առկա բնակելի տները։ 2 տուն ավարտին են հասցերել տարեվերջին, իսկ 2022-ին կհիմնանորոգվի և կկառուցվի 40 բնակելի։ Աշխատում են ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ՝ ֆինանսավորվում Արցախի կառավարության կողմից։

Բնակելի տուն են կառուցում նաև իրենց համար։ Մաղավուզ են տեղափոխվել և բնակություն հաստատել նաև Մարտակերտի շրջանի՝ թշնամու տիրապետության տակ անցած Մատաղիս և Թալիշ գյուղերի ընտանիքներ։ Այն հարցին, քանի՞ գլուխ ոչխար են այժմ պահում և ո՞րտեղից է աջակցությունը, Մ․ Գրիգորյանն ասաց՝ ունեն 500 գլուխ ոչխար, որի ձեռքբերմանն աջակցել է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Անասունակեր ձեռք են բերել արդեն, իհարկե, հիմնականում ոչխարը կերակրվելու է դրսում․ այդ հարցում ունեն օգնականներ, ովքեր ստանում են օրական աշխատավարձ իրենց կողմից։ Հարաբերությունը տեղի բնակչության հետ շատ լավ է, որևէ խնդիր չի եղել, ընդհակառակը՝ մաղավուզցիներն ուրախ են, որ գյուղում ավելանում է բնակչության թիվը, որ ստեղծվում են աշխատատեղեր։ Գյուղում գործում են դպրոցը, ակումբը, բուժկետը/այժմ բարեկարգվում են շենքային պայմանները/, խանութներ․ բնակվել կարելի է։ Ինչ վերաբերում է ռուս-խաղաղապահներին՝ որևէ գործնական առնչություն չունեն, բայց հարաբերությունները բարեկամական են։ Այն հարցին ո՞րն է հետագա անելիքը, Միասնիկն ասաց․ «Պատերազմը դեռ չի ավարտվել, և ամեն գնով պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը՝ Արցախը։ Սա է գլխավորը, մնացածը միջոցներ են, որ պետք է օգտագործենք։ Էականը բնակչության թվի ավելացումն է Արցախի հայկական մնացած բնակավայրերում, հակառակ դեպքում նախիջևանի ճակատագրին կարժանանա։ Այսօր, քան երբևէ, մեծ վտանգ է կախված Արցախի գլխին»։ Կարևորում է իրենց աշխատանքը, պետք է ամեն ինչ անել՝ Արցախի պահպանման համար։ Մեծ ցավ է ապրում հայրենի Վուրգավանի ու կորցրած հայրենի տարածքների համար, բայց վստահ է ու հավատում՝ կհասնենք մեր նպատակին։

Թեգեր: ԱրցախԲերձորհիմնադրամպատերազմՔաշաթաղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ցուցարարներն Ալմաթիում գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը

Ցուցարարներն Ալմաթիում գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը

Իրանում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր

Իրանում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist