Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ի՛նչ տխուր է այս…»

Հունվարի 12, 2022
Սոցիում
«Ի՛նչ տխուր է այս…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր, եւ ձայնը՝ հաստատ: Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն. միանգամից այդպիսի հասունությունմեր բանաստեղծությունը նախկիններում, թերեւս, մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց: Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս: Ճշմարիտ բանաստեղծներն իսկապես գալիս են մի այլ ժամանակից եւ ապրում են իրենց այդ գերխիտ ժամանակով…»:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայ բանաստեղծության լուսատուներից մեկը եւս գնաց ի մայրամուտ՝ Ռազմիկ Դավոյան. «Օրերս անցան իրար ետեւից կամ իրար հեծած,/ Ես, որ իշխողն եմ նրանց ընթացքի՝ գլորվեցի ցած…/ Ի՛նչ տխուր է այս…»:

Իր տողերն են՝ 82-ը թեւակոխած բանաստեղծի, որ լույս աշխարհ էր եկել գրական դաշտում ռազմիկ-մարտիկի առաքելությամբ եւ ժամանակի գրչակից մեծերի հետ սեղան նստելու բախտն էր ունենալու: Դավոյանական գերխիտ պոեզիայով սքանչանալու էին պոեզիայի նահապետ Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, աշխարհի մեծանուն հայը՝ Վիլյամ Սարոյանը, որի ուղեկիցն էր լինելու հայրենի եզերքներով ճամփորդելիս եւ որի մասին հուշեր էր գրելու: Սքանչանալու էր իսկական պոեզիայի թարգմանն ու սիրահարը՝ իր գրասեղանին մշտապես բաց ունենալով բանաստեղծի գրքերից;

«Բայրոնն ասում էր՝ լուսնի տակ նոր բան չկա, բայց շարունակում էր գրել: Բանաստեղծությունը կենսական էներգիայի հուզական խտացումն է, այդ էներգիան կողքինին՝ շատերին փոխանցելու միջոց: Կան մեծ լուսատուներ, փոքրիկ լուսատուներ էլ կան, տիեզերական ալեբախություններ կան, եւ կան փոքրիկ վետվետումներ: Ամեն մեկն իր չափով լույս է սփռում շուրջը: Սա է արվեստագետի առաքելությունը՝ լույս վառել հոգիներում…»:

Բանաստեղծի մտորումներն են, որոնց հավատավորը եղավ եւ սփռեց իր բառուբանի լույսը հայ գրականության խտաբնակ անդաստանում: Բարձրաձայնում էր. «Ես ասում եմ՝ Աստված ինձ մարդկային հոգին բժշկելու շնորհք է տվել, որ օգնեմ քեզ: Իմ հոգին մերձ է քո հոգուն, քո հոգու ընկերն է: Ես քո ցավակիցն եմ, հաղորդակից եմ քո սիրուն, քո բողոքին, քո հույսին, քո երազանքներին: Միասին գտնենք լույսի ճանապարհը…»:

Ռազմիկ Դավոյանը գտավ բաղձալի լույսի ճանապարհը՝ այդ լույսի ճանապարհի որոնումներում մատենագրելով քառասուն անուն իր ժողովածուներն ու գրքերը տարբեր լեզուներով՝ ռուսերեն, չեխերեն, անգլերեն: Նրա ստեղծագործությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական, ամերիկյան պարբերականներում: Բանաստեղծի կյանքին ու գործին անդրադարձել են ֆրանսիական «Ֆիգարո», բրիտանական «Թայմզ», «Ուասաֆիրի», «Լիտերատուրնայա գազետա» հանրահայտ պարբերականները: Չեխական «Օդեոն» հեղինակավոր հրատարակչությունը նրա բանաստեղծությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում:

Այսպես են գնահատվում արժեքները, քանզի իրական լույսը սահմաններ չի ճանաչում: Մեծ Պառնիում ծնված բանաստեղծը, որ մանուկ հասակում հայրենի լեռներում գառներ ու հորթեր էր արածեցրել, այդ լույսի կրողն էր ի սկզբանե, եւ այսօր լույսի հարընթաց այդ ճախրի մեջ է նրա հոգին:

Ցավագին այս կորստի առիթով ասված մեր անշուք խոսքն ամփոփենք հայրենիքի սիրով տրոփած նրա սրտի շուրթերին թրթռացող սեղմ ու պատգամային մի խոսքով. «Հայրենիքն իմ ներսում է: Հայրենիքն այնքան է տարողունակ, որքան դու ես զգում: Ամեն մեկն ունի իր բաժին հայրենիքը: Հայրենիքն իմ սրտի մեջ է, իմ աչքի լույսի, իմ շնչառության մեջ: Իմ արյան շրջանառությունը միայն ֆիզիկական մարմնովս չի պարփակվում, նրա պտույտը շատ ավելի մեծ է ժամանակի ու տարածության տիրույթում: Հայրենիքը իմ գենի մեջ է…»:

Եվ դու ես հայրենիքի գենում, սիրելի բանաստեղծ: Բարի երթ քեզ ի հավերժություն…

Թեգեր: Հրանտ ՄաթեւոսյանՌազմիկ Դավոյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսկ ինչո՞ւ չհիշենք Պոլոզ Մուկուչին

Իսկ ինչո՞ւ չհիշենք Պոլոզ Մուկուչին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist