Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իրո՞ք ուզում ենք պաշտպանել մեր բնաշխարհը

Եթե այո՝ ձեւերը կան, եթե ոչ, ամենալավ օրենքն անգամ կենսունակ չի լինի

Հունվարի 13, 2022
Սոցիում
Իրո՞ք ուզում ենք պաշտպանել մեր բնաշխարհը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
391
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը։ Խոսքը, ինչպես ընդունված է ասել, «դեղին ձնծաղիկի», իսկ իրականում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Շտերնբերգիա Ֆիշերի» անվամբ ծաղկի մասին է։ Այս մասին հունվարի 11-ին հաղորդագրություն տարածեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

ՇՄՆ-ն հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 հազ. դրամ, իսկ 200 հազ. դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Դարձյալ ըստ այս պետական գերատեսչության՝ այս ծաղիկը կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման եւ բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` այսինքն՝ անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ: Բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր են՝ 2.5-3.5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սեւավուն թեփուկներով: Տերեւները գոտիանման են, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր։  Ծաղիկները վառ դեղին են, նստադիր կամ կարճ, մինչեւ 5 մմ երկարությամբ կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձեւ է: Սերմը՝ սերմնաթիկնոցով: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Աճում է ստորին լեռնային գոտում, չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին։ Ծաղկում է փետրվար-մարտին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերեւների հետ միասին:

Որ «Շտերնբերգիա Ֆիշերի» անվամբ ծաղիկն արգելված է քաղել, որ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, գրեթե ամեն տարի հայտարարվում է, հիշեցվում տուգանքների մասին, բայց եւ ամեն տարի դրա վաճառքը Երեւանի փողոցներում լիուլի է։ Եվ ամեն տարի անպատասխան է մնում այն հարցը, թե արդյոք Կարմիր գրքում գրանցված տեսակի պահպանությունը պե՞տք է սահմանափակվի այն չքաղելու մասին հիշեցմամբ եւ թողնվի ծաղկաքաղների, ծաղկավաճառների խղճին։ Արդյոք այդպե՞ս պետք է պահպանվի վայրի բնության մեջ անհետացման չափազանց բարձր ռիսկի առջեւ կանգնած տեսակը։

Ծաղկավաճառների շրջանում հարցում եմ անում։ Ծաղկի անունը չգիտեն, ասում են՝ դեղին ծաղիկ։ Գիտե՞ն, որ անհետացող տեսակ է։ Հարցիս ստանում եմ հետեւյալ պատասխանները. «բա որ անհետացող է, ինչի՞ են թողնում», «չէ հա, ի՞նչ անհետացող, սարերը լիքն են», «էս ի՞նչ նորություն էր, միշտ էլ քաղել եմ», «բայց ինչի՞ պիտի անհետանան, սոխուկավոր են, քաղելով են շատանում» եւ այլն։

Որտեղի՞ց են բերում ծաղիկները։ Ըստ ծաղկավաճառների՝ «իրենց այգուց», «Ապարանի սարերից», «պատշգամբում են աճեցնում»…  Գինը` 150-350 դրամ՝ փնջի մեծությամբ պայմանավորված։ 150 դրամանոցը ծաղկավաճառի «բալկոնից էր», էժան էր ասում, 350 դրամանոցը՝ «առավոտը Աբարանից էր բերել» եւ այլն։

Թեմայի հետ կապված դիտարկումը ինձ հիշեցրեց մեկ այլ դիտարկում՝ Սեւանի սիգի հետ կապված, երբ ասենք՝ որսի արգելված շրջանում ազատ վաճառվում է փողոցներում։ Ձկնավաճառներն էլ նույնօրինակ պատասխաններ են տալիս. «Չէ հա, ինչ քչացել, լիճը լիքը ձուկ ա» (թեեւ այս պարագայում քիչ այլ հարթությունում է հարցը, ինչի մասին խոսել ենք առիթով. Սեւանի հարցով թեման հաճախ է քննարկվում, եւ հանրությունը՝ պետական մարմիններից սկսած մինչեւ ձկնորսներ, ձկնավաճառներ ու սպառող, տեղյակ է խնդրին, ու կարգավորումները շատ արագ կարելի է անել)։

Դրա համար էլ վերեւում հարց հնչեցրեցինք՝ արդյոք անհետացող տեսակի պահպանությունը պետք է արվի զուտ հիշեցումներո՞վ այդ տեսակի անհետացման եւ քաղելու դեպքում պատասխանատվության մասին։ Կարգավորումը պետք է հստակ լինի եւ այդ կարգավորումն ապահովելու ձեւը՝ նույնպես։ Եթե անկեղծ, չեմ կարծում, թե ծաղկավաճառները կամ ծաղկաքաղները գիտեին, որ դա անհետացող տեսակ է, որ չի կարելի, չպետք է եւ այլն։

Մեկ այլ հարց էլ կա։ «Բուսական աշխարհի մասին» օրենք ունենք՝ ԱԺ կողմից ընդունված դեռ 1999 թ.։ Այստեղ հստակ նշվում է, որ նույնիսկ հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, «պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` օրենսդրությամբ սահմանված կարգով» (հոդված 17): Նույն հոդվածում նաեւ նշվում է, որ «արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

Կամ՝ նույն օրենքի մեկ այլ` 24-րդ հոդվածում (Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը) հստակ նշվում է. «ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման եւ բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` կառավարության սահմանած կարգով»։

Հիմա՝ ծաղկաքաղներից, ծաղկավաճառներից, հողօգտագործողներից քանի՞սն է տեղյակ այս մասին։ Կամ՝ այո, օրենքները կան, համապատասխան վերահոսկողական մարմինները՝ նույնպես, բայց գործե՞լ են օրենքները՝ բնությունը պաշտպանելու համար, պարզե՞լ են թեկուզ մեկ կոնկրետ օրինակով՝ որտեղից են բերված ծաղիկները՝ վայրի բնությունի՞ց, թե՞ տան պատշգամբի ծաղկամանից, որտեղ ծաղիկները, ասենք, աճեցվել են ներկրված սոխուկներով եւ այլն։ Դրա համար ենք ասում՝ կարգավորումները պետք է հստակ լինեն, այդ կարգավորումն ապահովելու ձեւերը՝ նույնպես։ Այլապես ամեն տարի բավարարվելու ենք անհետացող տեսակի մասին հիշեցումներով։ Իսկ դրանից ոչ տեսակն է փրկվում, ոչ վայրի բնության վիճակը՝ բարելավվում։ Հանրության ո՞ր հատվածն է ճանաչում իրեն շրջապատող բնությունը, սիրում ու պահպանում այն։ Կրկնում ենք՝ անհետացող տեսակի պահպանությունը քաղողի, կտրողի կամ վաճառողի հույսի՞ն պետք է թողնվի։

Հռետորական հարցեր չեն, ոչ էլ գյուտի կարիք կա, մեխանիզմներն էլ հայտնագործել պետք չէ։ Ցանկությու՛նը պետք է հստակ ձեւակերպված լինի՝ իրո՞ք ուզում ենք պաշտպանել մեր բնաշխարհը։ Եթե այո, ապա ձեւերը կան։ Եթե ոչ, ամենալավ օրենքն անգամ կենսունակ չի լինի։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչպիսի ռազմածովային ներուժ կունենա եռակողմ հարթակը

Ինչպիսի ռազմածովային ներուժ կունենա եռակողմ հարթակը

Լրացուցիչ բարդություններ՝ բարեփոխումների բարի նպատակով

Լրացուցիչ բարդություններ՝ բարեփոխումների բարի նպատակով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist