Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ավելի մեծ թվով պատվաստումներ՝ «Օմիկրոնին» դիմակայելու համար

Հոսպիտալացվածների եւ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների 94-96 տոկոսը չպատվաստված մարդիկ են

Հունվարի 13, 2022
Սոցիում
Ավելի մեծ թվով պատվաստումներ՝ «Օմիկրոնին» դիմակայելու համար
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

-Ինչպե՞ս կգնահատեք կորոնավիրուսի դեմ Հայաստանում իրականացվող պատվաստումների գործընթացը: Այդ նպատակով վարչական միջոցների դիմելն արդարացվա՞ծ եք համարում:

-Պատվաստումները Հայաստանում մեկնարկեցինք 2021 թ. ապրիլի 13-ին, եւ դա այն ժամանակահատվածն էր, երբ «Աստրազենեկա» պատվաստանյութի նկատմամբ միջազգային լրահոսում բավականին նեգատիվ անդրադարձներ կային: Նույն հրապարակումները կային նաեւ հայկական լրատվամիջոցներում: Խնդիրն այն էր, որ մեկնարկելու էինք հենց նույն պատվաստանյութով, եւ դա միանշանակ բացասական անդրադարձ ունեցավ պատվաստումների գործընթացի մեկնարկի եւ հետագա ժամանակահատվածի վրա: Հետագայում մեզանից մեծ ջանքեր պահանջվեցին բնակչության շրջանում վստահություն առաջացնելու, պահանջարկ ձեւավորելու գործում: Ինչքան էլ փորձեցինք լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպել, հանրային դեմքերի պատվաստումները լուսաբանել, որպեսզի մարդկանց մեջ վստահություն առաջանա, եւ վախի մթնոլորտը հաղթահարվի, այնուամենայնիվ, մեզ համար շատ ծանր էր ցուցանիշները բարելավել: Պետք է նկատել, որ մինչեւ օգոստոս պատվաստումների բարձր ցուցանիշներ չունեինք, եւ մեզ համար այլընտրանք չէր մնում, բացի սահմանափակող միջոցառումներ կիրառելուց, օրինակ՝ աշխատանքի վայր 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստով ներկայանալը: Դա էր պարտադրանքը, որ անպայման պետք է ՊՇՌ թեստ ներկայացվեր՝ բացառություն սահմանելով այն քաղաքացիների համար, որոնք ամբողջական պատվաստված կլինեն: Մենք համեմատումներ ենք արել, թե ինչքան պատվաստումներ ունեինք մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ հոկտեմբերի 1-ից սահմանափակում կիրառելուց հետո: Ասեմ, որ գրեթե 4-5 անգամ ցուցանիշների բարելավում ունեցանք: Այս պահի դրությամբ, եթե եզրակացություն անենք, պետք է խոստովանենք, որ որքան էլ փորձեցինք իրազեկման միջոցով մեր բնակչության գիտակցությունը բարձրացնել, պատվաստումների հանդեպ պահանջարկ ձեւավորել, այդքան մեծ հաջողություն չունեցանք, բայց սահմանափակման միջոցառումը կիրառելու արդյունքում, փաստորեն, ավելի կարճ ժամանակահատվածում ավելի մեծ արդյունք ունեցանք: Այս պահի դրությամբ մենք հասել ենք օրական  միջինը մինչեւ 20000 պատվաստման: Պատվաստման ենթակա 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում 42 տոկոսն առաջին դեղաչափն ստացել է, իսկ ամբողջ դեղաչափը՝ 31 տոկոսը: Դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ բնակչության պաշտպանունակության առումով, բայց եթե դիտարկենք մեր իրականության մեջ արձանագրված դինամիկան, ապա կարելի է ասել, որ կարծրատիպը կոտրվել է, ինչը թույլ կտա ավելի հեշտ ձեւով պատվաստման ավելի մեծ ծածկույթ ապահովել: Իսկ գլոբալ առումով, հաշվի առնելով, որ վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, եւ կա «Օմիկրոնի»՝ երկիր ներմուծման եւ տարածման վտանգ, ապա այն միանշանակ մեզ համար գոհացնող չէ: Մենք պետք է ավելի մեծ ծավալի աշխատանք տանենք, որ կարողանանք հաջորդ ալիքին ավելի պատրաստ լինել, որպեսզի 4-րդ ալիքի պատմությունը չկրկնվի, կամ ավելի վատթար չլինի:

-Միջազգային  լրահոսում հսկայական է պատվաստումների դեմ քարոզչական հոսքը: Մեր քաղաքացիներն էլ այդ տեղեկատվությանը հեշտությամբ ծանոթանում են: Հասարակության մեջ պահանջ կա պատվաստումների անհրաժեշտության գիտական հիմնավորման: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

-Մենք ունենք վարակվելու ռիսկի խումբ՝ բուժաշխատողները: Երբ համավարակը սկսվեց, դեռ պատվաստանյութեր չկային, նոր էր մեկնարկել պատվաստանյութերի մշակման գործընթացը, Հայաստանում բուժաշխատողները համարվում էին թիվ մեկ ռիսկի խումբը: Դա բնական էր, քանի որ նրանք անմիջական շփում ունեն հիվանդի հետ, այդ պատճառով էլ բուժաշխատողների շրջանում մեծ թվով դեպքեր ունեցանք: Այս պահի դրությամբ հիվանդների հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողների պատվաստումների ցուցանիշը մոտ 91 տոկոս է: Հայաստանում արձանագրված չորրորդ ալիքի դեպքում բուժաշխատողներն այն եզակի խումբն էին, որտեղ վարակվելու հատուկենտ դեպքեր ունեցանք: Ինչո՞ւ եմ ես շեշտում: Սրանով փաստում եմ, որ պատվաստումներն իրոք աշխատում են, եւ դրանց արդյունավետությունը նույնիսկ այս փոքր ռիսկի խմբում երեւում է, էֆեկտիվությունն էլ ցույց է տալիս: Բացի այդ, եթե դիտարկում ենք հոսպիատալացումները եւ վերակենդանացման բաժանմունքներում բուժվող հիվանդների պատվաստումային կարգավիճակը, ապա արձանագրում ենք, որ 94-96 տոկոսը չպատվաստված մարդիկ են: Այսինքն՝ վարակման ռիսկը չպատվաստվածների մոտ ավելի բարձր է, քան պատվաստվածներինը: Եթե անգամ գիտական հետազոտություններ չնշենք որպես ապացույց, ապա նույնիսկ մեր երկրի տվյալները շատ լավ ապացույց են, որ պատվաստումներն օգնում են: Դրանք այն առանցքային գործիքներն են, որոնց միջոցով պետք է կարողանանք դիմակայել եւ կառավարել համավարակը: Ինձ թվում է, որ բոլոր դեպքերում ինչքան էլ դրական երեւույթների, պատվաստումների անվտանգության մասին խոսենք, բերենք միջազգային գիտական հետազոտությունների արդյունքներ, միեւնույն է, բավական է մեկ բացասական հրապարակում, եւ ժողովուրդը միանգամից ընդունում եւ ընկալում է այդ բացասական հրապարակումը, եւ մեր կատարած աշխատանքը միանգամից անհետանում է: Տարիների փորձը ցույց է տվել, որ դա միայն քովիդին բնորոշ երեւույթ չէ: Ընդհանրապես՝ ողջ պատվաստումային գործընթացում ես այս երեւույթին հանդիպել եմ: Մենք՝ որպես բուժաշխատողներ, իսկ գիտնականներն էլ իրենց մակարդակով փորձում են ապացուցել պատվաստումների անհրաժեշտությունը, բայց ընտանիքի մակարդակում թեկուզ մեկ համընկնող դեպքը, որը կապ չունի պատվաստման հետ, համարվում է դժբախտություն, եւ ամբողջ լրահոսը լցվում է այդ բացասական, նեգատիվ հրապարակումներով, եւ մեր կատարած աշխատանքն ամբողջովին ջուրն է ընկնում: Նույն երեւույթը գործում է նաեւ կորոնավիրուսային պատվաստումների դեպքում:

-Աշխարհում միֆ է շրջանառվում, որ կորոնավիրուսը եւ նրան հաջորդած շտամերը լաբորատոր ծագում ունեն, ոչ թե բնական:

-Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել: Փոխադարձ մեղադրող հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ այլ երկրների կողմից: Մի կողմը պնդում է, որ այն ստեղծվել է ԱՄՆ-ում, մյուս թեւն էլ ասում է, թե Չինաստանում է ստեղծվել: Բայց այս պահի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմաթիվ հետազոտություններ է արել, եւ միանշանակ դիրքորոշում չկա, որ այն արհեստական ստեղծված եւ տարածված վիրուս է: Եթե անգամ ընդունենք, որ արհեստածին է, բոլոր դեպքերում՝ վիրուսը կա, այն շրջանառվում է, որը մեծ վնաս է հասցնում ողջ մարդկությանը, այդ թվում նաեւ ՀՀ-ին՝ եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալական, եւ՛ առողջապահական առումով, եւ ամենաողբերգականը՝ մարդիկ են մահանում: Այսինքն մեզ չպետք է հետաքրքրի՝ այն արհեստածին, թե բնական ճանապարհով մուտացված վիրուս է: Այն հանրային սպառնալիք է դարձել, եւ մեր հիմնական մտահոգությունը պետք է լինի ամեն ինչ անել, որ կանխենք համավարակը, կանխենք ու նվազեցնենք ռիսկերը եւ կյանքեր փրկենք:

Թեգեր: Գայանե ՍահակյանԿՈՎԻԴ-19Օմիկրոն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Նորաստեղծվիր՝ այրելով մեջդ ինչ որ զզվելի է…»

«Նորաստեղծվիր՝ այրելով մեջդ ինչ որ զզվելի է…»

«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է…»

«Դոստոեւսկին խմել է, Տոլստոյը խմել է, Բեթհովենը խմել է…, Մոցարտը խմել է...»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist