Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պատմական փաստերը «խոսում» են

Մինչդեռ մարդկային լռությունը դառնում է նոր ցեղասպանության պատճառ

Հունվարի 18, 2022
Սոցիում
Պատմական փաստերը «խոսում» են
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
464
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

32 տարի առաջ այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: 1990 թ. հունվարյան վայրագությունները կազմակերպվել եւ իրականացվում էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից՝ պետական հովանավորչությամբ։ Դրա հետեւանքով միայն ազգային պատկանելության համար Բաքվի շուրջ 250 հազարանոց հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի, որով ավարտին հասցվեց դեռեւս երկու տարի առաջ Սումգայիթում սկսված, այնուհետեւ Գանձակում (Կիրովաբադ) Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայաթափման գործընթացը: Դեռեւս 1989 թ. խորհրդային թերթերից մեկը գրում էր, որ Բաքվում այդ տարվա ընթացքում «աննկատ» սպանվել է 60-ից ավելի հայ, ընդ որում՝ ամենադաժան ձեւերով։ Խորհրդային Ադրբեջանի կողմից փաստերը թաքցնելու եւ դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված եւ ջարդերի հետեւանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի, եւ սա միայն սպանվածներն են: Ադրբեջանի հայաթափման հետեւանքով 1988-1992 թթ. Հայաստան են գաղթել մոտ 420 հազար փախստական ընտանիքներ։ Միգրացիոն ծառայությունում պահվում է Ադրբեջանից բռնագաղթած 103700 հայ փախստական ընտանիքների փաստաթղթային արխիվը, որը վերջին տարիներին թվայնացվում է։

Դեռեւս 1988, 1989 եւ 1991 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Սումգայիթի, Բաքվի դեպքերը որակվեցին որպես ցեղասպանություն, նաեւ պահանջ ներկայացվեց, մասնավորապես կենտրոնական ղեկավարությանը, պատասխանատվության կանչելու եւ պատժի ենթարկելու ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ՝ կատարողներին։ Բաքվում հունվարի 13-19-ը տեղի ունեցածը որպես ցեղասպանություն են որակել նաեւ ավելի քան 130 միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ, լրագրողներ, գրողներ եւ այլք, որոնք 1990 թ. հուլիսին հանդես են եկել միջազգային հանրությանն ուղղված բաց նամակով։

Բաքվում կովկասյան թաթարների կողմից հայերի զանգվածային առաջին ջարդերն իրականացվել են 1905 թ., այնուհետեւ՝ 1918-ին։ Սա վկայությունն է այն պատմական իրողության, որ կովկասյան թաթարները «ադրբեջանցի» տոպոնիմը վերցնելուց հետո էլ շարունակել են հայասպանության քաղաքականությունը, որը ժառանգել էին թուրքերից եւ 1915-ի փորձը կրկնեցին 1918-ին Բաքվի ու Ելիզավետպոլի նահանգներում։ 1918 թ. ջարդերի մասին անվիճարկելի սկզբնաղբյուրներ են Բաքվի Հայոց ազգային խորհրդի քարտուղար, խորհրդին առընթեր հարցաթերթիկային հանձնաժողովի նախագահ Բախշի Իշխանյանի 1920 թ. Թիֆլիսում հայերեն եւ ռուսերեն հրատարակած «Բագուի մեծ սարսափները: Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918 թ.» վիճակագրական աշխատությունը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային արխիվի կողմից 2003 թ. լույս ընծայած «Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուն։

Բաքվի հայերի ջարդերը նախապես ծրագրված եւ կազմակերպված են եղել թուրքական զորքերի հրամանատարության, ինչպես նաեւ մինչ այդ Ելիզավետպոլում (Գանձակ) գտնվող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարության կողմից, ինչի մասին է փաստում կոտորածներից առաջ Նուխիի, Շամախու եւ Բաքվի քաղաքապետերին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ Խան-Ջիվանշիրի տված գաղտնի հրամանը, որտեղ մասնավորապես գրված էր. «Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին՝ նրանց դիակների վրայով անցնելու եւ մեր նպատակներին հասնելու համար: Մի՛ խնայեք ոչ ոքի եւ հավատարմորեն կատարեք ձեզ տրված հրահանգները»: Բախշի Իշխանյանի աշխատության մեջ ներկայացված վիճակագրական հաշվարկների համաձայն՝ Բաքվի ջարդերի հետեւանքով սպանվել է ոչ պակաս, քան 29060 հայ, որը քաղաքի հայ բնակչության 32.45 տոկոսն էր։

Կովկասյան թաթարների ուխտադրույժ տեսակն ու նրանց որդեգրած քաղաքականությունն է բնորոշում 1918 թ. մարտի 30-ին Բաքվի Հայոց ազգային խորհրդի կոչը՝ ուղղված հայերին, որով հորդորում է չերթեւեկել Գանձակի ուղղությամբ, քանի որ «թեեւ հայ եւ մուսուլման կազմակերպությունների միջեւ համաձայնություն է կայացել, որ հայերը կարողանան անարգել կերպով ճանապարհորդել Բաքու¬թիֆլիսյան գծով, բայցեւայնպես հայերի վրա շարունակում են հարձակվել եւ կողոպտել»։ Ուշագրավ է նաեւ 1919 թ. հունվարի 15-ին Շուշիից Բաքվի Հայոց ազգային խորհրդին ուղղված Ղարաբաղի Հայոց ժողովրդական խորհրդի զեկուցագիրը, որտեղ ներկայացվում է երկրամասի հայերի ողբերգական վիճակը թուրքական զորքի ու տեղական զինված թուրք խմբերի անընդմեջ հարձակումների հետեւանքով, ինչի համար ակնկալել են օգնության հատկացում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով. «Դժբախտաբար մինչեւ այսօր Ղարաբաղի հայության ներկայացուցիչները չկարողացան գալ Բագու իրենց կարիքները եւ ողբերգական վիճակը ձեզ պատկերացնելու։ Չգալու պատճառն այն է, որ Եվլախի ճանապարհը միանգամայն անապահով է մեզ համար, ավելի եւս երկաթուղիներում, մյուս կողմից՝ բոլոր հեռագրատները Ադրբեյջանի իշխանության ներքո են, ուստի եւ ոչ մի հնարավորություն չունենք մեր կրիտիկական դրությունը հանդես բերել Բագվում եւ մեր վիճակը տնօրինելու միջոցներ առաջարկելու» (ՀՀ ՊԱ, ֆ. 223, ց. 1, գ. 74, թթ. 45¬46։ Բնագիր, ձեռագիր)։

Խորհրդային տարիներին թեեւ Ադրբեջանը չէր կարող բացեիբաց կիրառել այն մեթոդները, որոնք կիրառվել էին 1918-20 թթ., սակայն ստեղծում էր այնպիսի պայմաններ, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց բնակավայրերը։ Դրա ապացույցն այն է, որ ԼՂԻՄ-ում 96 տոկոսից հայ բնակչությունը դարձել էր 75 տոկոս։ Դա եղել է նպատակաուղղված քաղաքականություն, ինչի մասին իր ելույթում ժամանակին խոսել է Հեյդար Ալիեւը՝ նշելով, որ ինքն ամեն ինչ արել է ԼՂԻՄ-ի ժողովրդագրական պատկերը փոխելու համար։

Տեղի ունեցած ջարդերն ակնհայտորեն հակահայկական քաղաքականության հետեւանք էին, որի շղթան առայսօր չի կտրվել անպատժելիության մեջ վստահ լինելու պատճառով։ Այս ամենը հաշվի առնելով, որակապես բոլորովին այլ հարթության մեջ կդիտարկվեր Արցախի հարցը, եթե ավելի քան մեկ դար տեւող հայասպան քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելը մեր գլխավոր օրակարգում առաջնահերթ տեղ զբաղեցներ։ Նման պարագայում բոլորովին այլ ելք կարելի էր ակնկալել արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ, քանի որ ցեղասպանական գործողություն իրականացնող կողմի հետ պարզապես անիմաստ կլիներ խոսել փոխզիջման կամ «խաղաղ համագոյակցության» հեռանկարի մասին, քանի դեռ վերջինս պատասխանատվություն չի կրել իր գործած հանցանքների համար։ Ներկայումս, ցավոք, մեր հանրության շրջանում չկա հստակ ձեւակերպված պահանջ Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ եւ դա այն դեպքում, երբ այդ ջարդերից մազապուրծ բազմաթիվ մեր հայրենակիցներ այսօր էլ ապրում են մեր կողքին՝ այդ ահասարսաուռ իրադարձությունների անմիջական վկան լինելով։ Դա իրենց վրա են վերցրել փոքրաթիվ անհատներ։

Թեգեր: Ադրբեջանջարդեր
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի էքսպանսիան՝ «եղբայրության» քողի տակ

Թուրքիայի էքսպանսիան՝ «եղբայրության» քողի տակ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հոգնության խնդիրը եւ պատճառները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist