Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ապրիլյանի հերոս Մերուժանը

Հունվարի 19, 2022
Սոցիում
Ապրիլյանի հերոս Մերուժանը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
733
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 2016 թ. ապրիլյան հերոսամարտերի ընթացքում հարյուրից ավելի քաջորդիներ նահատակվեցին, բայց անսասան մնաց հայոց սահմանը։ Նահատակներից շատերն ընկան իսկական հերոսին վայել՝ բարձր պահելով հայ զինվորի անունն ու արժանապատվությունը։ Հունվարի 17-ը գյումրեցի հերոս, հայոց բանակի ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանի ծննդյան օրն է։ Հերոսը կդառնար 29 տարեկան, սակայն մարտիրոսվեց Արցախի հողը պաշտպանելիս, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանության ժամանակ, 2016 թ. ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը։ Մեր պատմության մեջ արդեն «Քառօրյա» կոչվող պատերազմի Անմահ հերոսների մասին երբ պատմում են, պարզապես հպարտանում ենք՝ տղերքը կռվել են միմյանց թեւ ու թիկունք, չեն լքել դիրքերը։

Հետախուզական 4-րդ դասակի հրամանատար Մերուժանի հետ այդ օրը մարտիրոսվեցին նաեւ իր զինվորները՝ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը եւ Վիկտոր Յուզիխովիչը։ Կռվել են տղերքը մինչեւ վերջացել են փամփուշտները, զինամթերքը։ Ասում են՝ նաեւ քարերով են կռվել թշնամու դեմ՝ ոչնչացնելով 20-ից ավելի ասկյարի ու մարտիրոսվել։ Ծանր վիրավորվել էր Մերուժանը, տեղափոխել էին Երեւան, սակայն մահացել է Մուրացանի զինվորական հոսպիտալում: Մերուժանը սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել եւ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Նաեւ զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում, երգում: Նշանված է եղել շուշեցի աղջկա հետ…

2016 թ. ապրիլի 6-ին հուղարկավորեցին հերոսին։ 2016 թ. օգոստոսի 26-ին Գյումրու Մուշ թաղամասում քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի եւ հուշատախտակի հարեւանությամբ բացվեց քառօրյա պատերազմում զոհված Գյումրու թվով յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան` ծառի տեսքով, որի կտրված ճյուղերի վրա գրված էին հերոսների անունները։ Ապրիլյան ռազմական գործողությունների եւ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Կարեն Պողոսյանը ու Սամսոն Մուրադյանն «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիրներն են։ Այս դպրոցը 2021 թ. մայիսին կոչվեց Մերուժան Ստեփանյանի անունով։

«44-օրյա պատերազմի հերոսական դրվագները եւս ապացույց էին, որ նոր սերունդը հայրենասեր է, իսկ ապագա զինվորին ռազմական գիտելիքներն ու մարտական դաստիարակությունը պարտադիր պետք են»,-ասել է հերոսի հայրը՝ Արթուրը։ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի ՆԶՊ դասասենյակն այժմ կրում է հերոսի անունը։ Մինչ այդ՝ 2019 թ. սեպտեմբերին, Մերուժանի անունով կոչվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի հովտի Մոշաթաղ գյուղի միջնակարգ դպրոցը։ Ներկա էին հերոսի ծնողները, հարազատներ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, շրջանի ղեկավարությունը՝ վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի գլխավորությամբ։ 1995 թվականից գործող միջնակարգ դպրոցի՝ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից եւ Արցախի կառավարության օժանդակությամբ հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Արցախի օրհներգով, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում եւ հետագայում մարտիրոսված բոլոր քաջորդիների հոգիների: Մերուժան Ստեփանյանի հայրը նշեց՝ հպարտություն է զգում, որ հայրենիքի ազատագրված այս գյուղում բացվեց որդու անվան դպրոցը: «Երբ իմացա՝ որդուս անունով դպրոց է բացվելու Մոշաթաղում, այս գյուղը հարազատացավ, ես համարում եմ ինձ մոշաթաղցի»,-ասաց Ա. Ստեփանյանը:

Այնուհետեւ շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օժանդակել են ծրագրի կայացմանը: Դիմելով դպրոցի աշակերտներին՝ հորդորեց՝ լավ սովորեն, որ հպարտանան նրանց ուսուցիչները, իսկ իրենք հայրենիքի շենացմանը նպաստեն լավ գիտելիքներով: «Դպրոցը որդուս անունով կոչելով՝ դուք արժեւորում եք բոլոր այն քաջերին, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօրվա համար»,-խոսքը շարունակեց Ա. Ստեփանյանը:

Ցավոք, այսօր գերության մեջ է նաեւ Մոշաթաղը, 44-օրյա պատերազմում նահատակվեց դպրոցի շրջանավարտ Գոռը, ով նկարչության ուսուցիչ հոր՝ Հակոբ Գասպարյանի հետ նորոգել էր հարազատ կրթօջախը, միջանցքի պատին նկարել էին Մերուժանին։ Գերության մեջ է նաեւ հերոսների արյամբ պաշտպանված Թալիշը։ Իսկ հերոսների հոգիներն այժմ անհանգիստ են ու պահանջատեր։

Թեգեր: ԱրցախհերոսՄերուժան Ստեփանյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Իսպանահայ տաղանդավոր պատանին

Իսպանահայ տաղանդավոր պատանին

Գաղտնիքները երկնքում են, բայց դրանց լուծումները երկրի վրա են

Գաղտնիքները երկնքում են, բայց դրանց լուծումները երկրի վրա են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist