Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»

Հունվարի 20, 2022
Սոցիում
«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
837
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

11 տարեկան պատանու խոսքն է՝ իրեն բնութագրելիս: Վարդան Ամալյան. արցախյան վերջին պատերազմի անմահ հերոս: Երազանքներ շատ ուներ Վարդանը, ով իր անունն ստացել էր ի պատիվ Արցախյան գոյամարտի հերոս Վարդան Ստեփանյանի՝ ՀՀ ազգային հերոս Դուշման Վարդանի: Կրտսեր Վարդանը գիտեր՝ մի օր էլ ինքն է դառնալու հայրենիքի զինվորը, բայց թվում էր, թե ավարտվել է պատերազմը…

«Ինքնաբնութագիրս»-ը պատանու 2-րդ պատմվածքն է ։ Ազնվորեն է իրեն ներկայացնում։ Չի սիրում թուլամորթություն, հատկապես՝ տղաների մոտ, խաբեություն, դավաճանություն եւ էլի վատ բաներ։ Իսկ ինքը ծույլ է, եսասեր, նեղացկոտ, անզիջում, չի սիրում պարտություն, ֆուտբոլ լավ է խաղում, թաղում առաջինն է, եւ… ունի շատ երազանքներ, ապրելու տարիներ՝ ինչքան ուզես։ Արցախյան վերջին պատերազմը Վարդանի ու նրա նման լուսավոր հազարավոր քաջորդիների կյանքը խլեց։ Կիսատ մնացած երազանքներն այնքան շատ են, որ խեղդում են մեզ, ստիպում մտորել ու տխրել, արտասվել ու պապանձվել։ Իսկ ապրել, հիրավի, ոչ թե տարիներով, այլ դարերով են ապրելու տղերքը։ Վարդանը չէր սխալվել այս հարցում՝ շատ տարիներ ունի՝ ԱՊՐԵԼՈՒ։

Հունվարի 18-ին լրացավ հերոսի 21-ամյակը, բայց տարեդարձը նշեցինք Եռաբլուրում, որտեղ նրա մարմինն ամփոփվեց 2020 թ. նոյեմբերի 17-ին։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Քոլեջն ավարտելուց հետո՝ 2019 թ., ընդունվել էր Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի բռնցքամարտի բաժին, սակայն այդպես էլ չհասցրեց դասի գնալ։ Ամռանը զորակոչվեց հայոց բանակ եւ ծառայության անցավ Արցախում: Մինչեւ բանակ գնալը մի անգամ մորը հարցրել էր՝ մամ, որ մեռնեմ, շատ կլացե՞ս։ Ծառայում էր Ստեփանակերտում, բայց պատերազմն սկսվելու հենց առաջին օրը նրանց տարել են Ֆիզուլու ուղղությամբ, ապա՝ Հադրութ: Պատերազմի ողջ ընթացքում մասնակցել է մարտերին։ Նոյեմբերի 7-ին բարձրացրել էին Ավագ Վարդանի ազատագրած Շուշիի մատույցներ, այդտեղ էլ զոհվել էր Վարդանը։ Այո, անխոս նշեցինք նրա տարեդարձը՝ իր եւ մոտակա հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով, խնկարկելով ու իրար մխիթարելով։ Մեր ժողովրդի կողմից սիրված երգահան-երգիչներ Դավիթ եւ Արմինե Ամալյանների որդին էլ մի գուցե աչքի կընկներ իր երաժշտական կատարումներով, մի գուցե՝ որպես գրող, ռեժիսոր, ինչ իմանաս՝ նշանավոր ֆուտբոլիստ, բռնցքամարտիկ։ Բայց մնաց հավերժ 19 տարեկան ու հավերժ ողջ մեր ժողովրդի համար։

Հերոսի ծննդյան օրը նաեւ նշանավորվեց նրա պատմվածքների բեկմականացմամբ։ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երիտասարդ դերասանները ներկայացրին Վարդանի՝ 11-14 տարեկանում գրած 11 փոքրածավալ պատմվածքները: Ժողովածուն տպագրվել էր 2016 թ.՝ հեղինակի 15-ամյակի առթիվ։ Հայրը՝ Դավիթը, ավագ որդու ծննդյան օրվա նվերը նրա գրքույկի տպագրությամբ նշեց։ Թատրոնի դահլիճում Դավիթի ու Արմինեի հարազատներն էին, ընկերներ ու բարեկամներ, նշանավոր արվեստագետներ, հոգեւորականներ, Վարդանի ընկերները, արվեստասերներ։ Հոգեւոր հոր օրհնանքի խոսքով ու Տերունական աղոթքով ոգեկոչվեցին Անմահ հերոսները։ Այնուհետեւ ամպերի մեջ հանդես եկան Վարդանի պատմվածքների հերոսները։ 12 տարեկանում գրած «Ինչպես բոլորը գիտեն» պատմվածքում պատմում է մի մարդու մասին, ով մահից հետո հայտնվում է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։

-Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, եւ հիշողությունները ջնջվում են լիովին։

-Լսիր, իսկ դա ցավո՞տ է։

-Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն  20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը… Իսկ Վարդանի 20-րդը երկնքում է անցնում։

Հայրը, ընթերցելով այս պատմվածքը, կնոջը մի քանի անգամ ասել է. «Վարդանից վախենում եմ, մենք կարող է շուտ կորցնենք էրեխուն»։ Երիտասարդ դերասանները մարմնավորեցին Վարդանի 11 պատմվածքների հերոսներին՝ բացահայտելով պատանու ներաշխարհը, որը, մեղմ ասած, այնքան էլ պատանեկան չէր։ Տարբեր են Վարդանի հերոսները, բայց ունեն ընդհանրություն՝ մարդկային լավն ու վատը, չարն ու բարին, ստորն ու վեհը միասին են։ «Մրջյունը» պատմվածքում ցավ է ապրում հեղինակը, որ անիմաստ ոտնակոխ է արել անմեղ մրջյունին. մահը նաեւ այդ միջատի համար նույնն է, ինչ մարդու համար։ «Մտացրիվ» պատմվածքում հեղինակը ցավ է ապրում մարդկային անտարբերության, հաստավիզ-չար մարդկանց կատարածի եւ անպատիժ մնալու համար։ «Վարդը, որ աճել էր բետոնի մեջ»-ը լիրիկական գործ է։ Բետոնի մեջ աճած վարդը սիրահարվում է հենց բետոնին, իսկ վերջինս մերժում է նրան։ Պատմվածքն ավարտվում է տխուր՝ վարդի ու բետոնի մահով։

Թատերական բեմականացումն ավարտվեց «Ա» պատմվածքով, որը Վարդանը գրել էր 14 տարեկանում։ Չարի ու բարու հակադրություն, պատերազմ՝ արդեն համակարգչով։ Միգուցե զգացել էր պատանին, որ այդ տիպի պատերազմում է նահատակվելու։

Ավարտվեց ներկայացումը, եւ բոլոր մասնակիցներն իրենց Վարդան կոչեցին… Թատրոնի ցուցասրահում տեղադրված էին Վարդանի մասին պատմող լուսանկարները, որոնցում միշտ ժպտուն է նա, երազկոտ…

Թեգեր: հերոսպատերազմՎարդան Ամալյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»

«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»

Արցախը՝ աշխարհաքաղաքական գործընթացների թիրախում

Արցախը՝ աշխարհաքաղաքական գործընթացների թիրախում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հայաստանի առաջին հանրապետության մամուլը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ջութակահարի… վերադարձը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Էլի «գարուն» կգա

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist