Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»

Եռաբլուրի սրբանուն նահատակներից մեկը

Հունվարի 20, 2022
Սոցիում
«Սուգն հավերժ է, եթե պայքար չկա…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մովսես Գորգիսյան՝ փայփայելի անուն, մեկը բրաբիոն ծաղիկ որոնողների այն նոր սերնդի փաղանգից, որոնց համար բարձրագույն արժեքը հայրենիքն է ու ազատությունը, եւ որոնք հանուն դրանց ապրելու մեջ են տեսնում իրենց կյանքի նպատակն ու իմաստը: Քսանութ տարեկանում նահատակված Մովսեսի պարագայում այդ սրբությունների հանդեպ պաշտամունքը գալիս էր գեներից. նրա պապ Սամվել Գորգիսյանը, որ Բիթլիսի վիլայեթի Սղերդ սանջակից էր եւ, որպես խմբապետ, Սամի Չաուշ պատվանվանն էր արժանացել, 1915-ին թուրք բորենիների կազմակերպած բռնի տեղահանություններից ու ջարդերից խռովված՝ թողել է ռանչպարի իր խաղաղ աշխատանքը, դարձել պայքարի մարտիկ, մասնակցել բազում վճռորոշ մարտերի, նաեւ՝ Սարդարապատի ճակատամարտին: Ժամանակակիցների հավաստմամբ՝ Սամի Չաուշը շուրջ հարյուր մատաղահաս աղջիկների է ազատել թուրք արնախումների ձեռքից, որոնցից մեկին՝ Վերոնիկային էլ բախտ էր վիճակվելու նրա կողակիցը դառնալ: Նա եղել է ՀՅԴ անդամ, մասնակցել կառույցի ընդհանուր ժողովներին եւ ուխտել իր անձը նվիրաբերել հայրենիքի ազատության գործին: Գուցե այս իրողությա՞մբ, այսինքն՝ հենց ժառանգված գենով էր պայմանավորված նրա թոռան անմնացորդ նվիրաբերումը մեր ազատության պայքարին: Գուցե: Իսկ նրա գաղափարնե՞րը. «Հայն իր ազգությունն է ուզում պահպանել, իր տեսակը, իր դիմագիծը: Այդ կեցվածքն ազգի գոյության ու գենի պահպանման հավերժացումն է: Գոյության միակ երաշխիքն ազատությունն է…»:

Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում՝«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» հնչեցնելիս: Հենց նրան էր վերապահված նույն հրապարակում առաջինը ծածանել արյունով ներկված հայոց եռագույնը: Սակայն, ավաղ, նրան բախտ չէր վիճակված հայրենիքը տեսնել ազատ ու անկախ… Օրօրի փոթորկվող իրադարձությունները, սահմանամերձ շրջաններում արնատենչ ազերիների ոտնձգությունները, հովիվների առեւանգումներն ու սպանությունները անխուսափելի պատերազմական ազդանշաններ էին հնչեցնում: Իսկ երբ բազմահազարանոց հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարվեց Երասխին սպառնացող վտանգի մասին, նորաստեղծ կամավորական խմբերը փութացին դեպի այնտեղ: Մովսես Գորգիսյանը մեկն էր այն քչերից, որ արդեն հասցրել էր կազմավորել «Անկախության բանակ» ջոկատը: Այդ օրերի մասին է ազատության մարտիկի կնոջ՝ Ռուզան Գորգիսյանի վկայությունը. «1990 թվականի հունվարը լավ եմ հիշում: Լավ եմ հիշում, որ Երասխավան գնալուց առաջ Մովսեսին ասացի՝ ինձ էլ տար հետդ: Ասաց՝ չէ, հո Սարդարապատը չի, երբ Սարդարապատ լինի, ես վստահ եմ, որ ոչ միայն դու, մեր փոքրիկ Գոհարիկն էլ կգա մեզ հետ… Մովսեսը չգնալ չէր կարող: Այդ պահին նա գիտեր, որ հանրահավաքային կոչերն ու ելույթները պետք է մի կողմ դնել ու զենք վերցնել: Այդ պահին որեւէ մեկը չէր համարձակվի նրան ասել, որ սա քո կռիվը չէ»:

Ինքնապաշտպանական ջոկատները մեկնում են վտանգված Երասխ: Այստեղ էր նաեւ Մովսեսը: Սահմանամերձ շենի ինքնապաշտպանությունը տեւում է երկու օր՝ հունվարի 17-19-ը: Հայկական ուժերին հաջողվում է գլխովին ջախջախել նախահարձակ ոսոխին, նրանց հետ շպրտել մինչեւ Նախիջեւանի սահման: Թշնամին ջախջախվեց, բայց նաեւ մենք թանկ կորուստներ ունեցանք: Պատերազմն այլ կերպ չի լինում. Նահատակների թվում էր նաեւ Մովսես Գորգիսյանը, ով ավարտել էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, հասցրել տպավորիչ մի դերով նկարահանվել Արման Մանարյանի «Հող եւ ոսկի» ֆիլմում: Ինչ իմանաս, թե նրա վաղաժամ մահով հայ կինոարվեստը չկորցրեց ապագա մեծ ռեժիսորին, փառավոր դերասանին կամ ազգային-պետական ակնառու գործչին, ում համար սրբության սրբոց է հայրենիք ասվածը: Չգիտենք: Բայց որ նրա նահատակումից հետո մեր կամավորական ջոկատները կտրուկ համալրումներ ունեցան, եւ Գորգիսյանը դարձավ ինքնազոհաբերումի պատրաստ ազատամարտիկի խորհրդանիշ՝ վեր է ամենայն կասկածից: Ավելին՝ այսօր նույնքան ժամանակահունչ են նրա՝ որպես ազգային բարձր ինտելեկտով գործչի ու գաղափարախոսի մտորումները, պատվիրաններն ու հորդորները. «Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլեւս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ… Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի: Շղթաներից նախ հոգին պետք է ազատել…»:

Ասենք, որ Ազգային հերոսը տակավին քսանը չբոլորած հասակում էր զինվորագրվել ազատության գաղափարին, երազել Ազատ ու Անկախ Հայաստան ունենալու մասին: Նա քաջատեղյակ էր նախկին Խորհրդային Միությունում ընդհատակյա գործող միակ կազմակերպության՝ Ազգային միացյալ կուսակցության, նրա նպատակների, այն է՝ Հայաստանի անկախություն, պետականության վերականգնում, իր գաղափարակից ավագ ընկերների գործունեությանը: Արիասիրտ գաղափարական գործիչներ, ովքեր բանտերում էին ու աքսորավայրերում կամ սպանված՝ Մոսկվայի մետրոյի պայթեցման կեղծ մեղադրանքով գնդակահարված Ստեփան Զատիկյան, Հակոբ,  Զավեն, ապրիլի 24-ին բանտախցում կախված Իշխան Մկրտչյան… Նրանց հոգեզավակն էր «Սուգն հավերժ է, եթե պայքար չկա, եթե քեզ ապտակողին պատասխան ապտակ չես հասցնում» իմաստախոսության գաղափարակիրը՝ Մովսես Գորգիսյան արեւորդին, որ իր հավերժի քունն է առնում սրբազան Եռաբլուրի բարձունքում…

Խոնարհում մեր բոլոր բեկված ու ճախրող արծիվներին… Եվ զորացում մեր Հայրենիքին, որի համար նրանք մարտիրոսվեցին ասպետաբար…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: հերոսՄովսես Գորգիսյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արցախը՝ աշխարհաքաղաքական գործընթացների թիրախում

Արցախը՝ աշխարհաքաղաքական գործընթացների թիրախում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հաղթանակի կյանքը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist