Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Խոտորնակին՝ խոտորնակ»

Հունվարի 25, 2022
Սոցիում
«Խոտորնակին՝ խոտորնակ»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
463
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում հաճախադեպ է «մանիպուլյացիա» բառի գործածությունը: Հնչում է ԱԺ նիստում, հեռուստաբանավեճերի ընթացքում, անպակաս է տպագրական մամուլից եւ սոցիալական ցանցերից: Որպես կանոն, սա օգտագործվում է քաղաքական հակադիր հայացք արտահայտողների հասցեին որպես մեղադրանք՝ այդկերպ արձանագրելով կամ բացահայտելով (ենթադրաբար, ըստ մեղադրող կողմի) ոչ ստույգ տվյալների դիտավորյալ տարածումը, փաստերի միտումնավոր կեղծումները, ունկնդրին եւ ակնդրին մոլորեցնելու, երբեմն նաեւ նսեմացնելու փորձերը:

Այդպիսին է այս «մանիպուլյացիա» նշանակությունը ըստ բացատրական բառարանների, իսկ ստույգ հայերեն համարժեքն է «ձեռնածությունը»: Ինչեւէ: Տվյալ պահին ինձ անհանգստացնում է այս բառի իմաստի սխալ ընկալումը եւ, համապատասխանաբար, սխալ ու անհարկի գործածությունը:

«Մանիպուլյացիան» տրամաբանական գործողություն է՝ հոգեբանական, բարոյական, քաղաքական եւ այլ նկատառումներին ենթակա. սա՛ է հարկավոր հասկանալ:

Ինչպես հայտնի է, ամեն մի բառ, որ բառարանում զետեղված է իր նշանակությամբ, իմաստ է ստանում որոշակի խոսքաշարում, ըստ խոսողի մտադրության («ինտենցիա»՝ օտար բառը գերադասողների համար): Օրինակ՝ «թեւ» բառը տրված է 37 նշանակությամբ, եւ միայն ասելիքի բովանդակությունն է որոշում (նույնն է, թե ասողի նպատակադրումը), խոսքը «ինքնաթիռի՞ թեւի» մասին է, թե՞ «կուսակցության թեւի»:

Առհասարակ, ոչ միայն խոսքը, այլեւ մարդկային ամեն մի արարք իմաստավորվում է սուբյեկտի նպատակադրմամբ: Այդկերպ ենք մենք տարբերում, օրինակ, «հաճոյախոսությունը» «քծնանքից». առաջինն անշահախնդիր է, երկրորդի խորքում միշտ ինչ-որ անբարո նպատակ է լինում (առնվազն՝ անձնական շահի հետապնդում): Ամեն ոք հասկանում է, որ ուրիշի ասածը վերաշարադրելիս մենք միայն ու միայն ակամա ենք «աղավաղում», իսկ «աղճատում», առավել եւս՝ «նենգափոխում» ենք միտումնավոր:

Նույն տրամաբանությունն է տարբերակում «սոփեստությունը» «մոլորությունից»: Առաջինը կանխավ հայտնի սխալի մատուցումն է որպես ճշմարտություն: Այսինքն՝ խոսողը գիտի, որ իր ասածը սխալ է, կեղծիք է, նաեւ (ամենայն հավանականությամբ) ունկնդիրների համար վնասակար, բայց ինչ-ինչ նկատառումներով միտումնավոր մոլորեցնում է նրանց: Սա հենց «մանիպուլյացիայի» տեսակ է՝ շահադիտական կեղծում, իրողության նենգափոխում («ֆալսիֆիկացիա»):

Մինչդեռ մոլորությունը ակամա սխալի, թյուրըմբռնման հետեւանք է. խոսողը չգիտի, որ իր ասածը սխալ է, այլ, ընդհակառակը, լիովին վստահ է դրա ճշմարիտ լինելու մեջ: Նման մոլորություններ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի. այսօր ոչ միայն «մարդն է սխալական», այլեւ համակարգիչն է հաճախ մեզ «օգնում»: Լեզվական սայթաքումներ, թվական անճշտություններ, անհամապատասխան մեջբերումներ, հիշողության հետ կապված խնդիրներ….

Ճի՞շտ է արդյոք մոլորության, ակամա սխալի, փաստացի ակամա անճշտության դեպքերը մեկեն որակել որպես «մանիպուլյացիա»: Վերոբերյալ բացատրության լույսով՝ ո՛չ:

Ի՞նչ կարող ենք ասել այդ բառը անհարկի շահարկողների հասցեին. կա՛մ նրանք մոլորված են, այսինքն՝ բառի ստույգ իմաստը չգիտեն (թերեւս, մասամբ տուրք են տալիս լեզվական օտարամոլությանը), կա՛մ էլ շատ լավ գիտեն այդ բառի իմաստը եւ ընդամենը իրենք են ուզում ձեռնածության ենթարկել ուրիշներին: Այլ կերպ ասած՝ «մանուպուլյացիա» ասելով իրականում փորձում են… մեզ ենթարկել ձեռնածության:

Եթե մոլորյալ են, ապա արժանի են ներողամիտ բացատրության եւ հանդուրժողական վերաբերմունքի, իսկ եթե իմաստակներ են, ապա ցույց տանք համարժեք վերաբերմունք՝ «Խոտորնակին՝ խոտորնակ»:

Վալերի Միրզոյան

Թեգեր: մանիպուլացիա
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բացատրական բառարան

Բացատրական բառարան

«Գնացիր, տարար… Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր…»

«Գնացիր, տարար… Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր…»

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist