Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բացատրական բառարան

Մանիպուլյացիա

Հունվարի 25, 2022
Սոցիում
Բացատրական բառարան

Black silhouettes of communication in negotiations (Computer and Communication) silhouettes,compared to,leave,read,talk,heads,negotiation,dialogue

4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
358
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում տարբեր հարթակներ, այդ թվում` ԶԼՄ-ներ հաճախ են օգտագործում «մանիպուլյացիա» բառը: Ընդ որում` ամենատարբեր առիթներով եւ երբեմն առանց հասկանալու բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստը: Որովհետեւ այն, ըստ էության, ուժեղ է հնչում` ենթատեքստում ցուցադրելով օգտագործողի թույնի չափը, նրա միտվածության աստիճանը, ոմանց դեպքում` նաեւ վախը: Հասկանալի է` այդ բառի օգտագործումն արդյունավետ գործիք է հատկապես օտարաշունչ քամիների դեմ աշխատող խոչընդոտներին հարված հասցնելու համար: Հույսը նրա վրա է, որ ընթերցողները բառարանում այդ բառի իմաստը փնտրելու փոխարեն պարզապես կարձանագրեն, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել…

Այս ամենում դրական միայն մի բան կա. բառը կիրառողը պարպում է իր ագրեսիան: Հուսանք` անմիջապես ազատվում է նաեւ բացասական էներգիայից, այլ ոչ թե անցնում «մանիպուլյացիա»-ի այլ հնարավորությունների փնտրտուքի…

Ըստ «Վիքիպեդիայի»` «Մանիպուլյացիա» տերմինի լատինական անվանումը (manipulus) ունի երկու նշանակություն. ա) բուռ (manus-ձեռք, pie-լցնել), բ) փոքր խումբ, փունջ (manus+pi-արմատի թույլ ձեւը)։ Երկրորդ իմաստով այս բառը, մասնավորապես, նշանակել է մարտիկների ոչ մեծ ջոկատ (մոտ 120 մարդ) հռոմեական բանակում»: Օքսֆորդի բառարանում մանիպուլյացիա (manipulation) բառը սահմանված է որպես հատուկ նշանակության առարկաների կառավարում, մեխանիկական կառավարում, ինչպես նաեւ ձեռքերով կատարված շարժումներ: Կիրառման ոլորտների ընդլայնման արդյունքում նշված իմաստին միանում է նաեւ այդ տերմինի կիրառումը տեխնիկայում։ Առաջին հերթին` դա լծակների հմուտ գործածումն է ձեռքերով։ Հենց լծակները եւ բռնակները հաճախ անվանում են մանիպուլյատորներ։

Փոխաբերական իմաստով Օքսֆորդի բառարանը սահմանում է մանիպուլյացիան որպես «մարդկանց վրա ներգործելու, մարդկանց կամ առարկաները հմտությամբ կառավարելու ակտ՝ առանձնակի նվաստացուցիչ ենթատեքստով, ինչպես նաեւ գաղտնի կառավարում կամ մշակում»։ Այդ կերպ «մանիպուլյացիա» տերմինը քաղաքական բառարանում փոխարինեց նախկինում գերակշռող «մաքիավելլականության» տարբերակին:

Լրագրությունը ոչ միայն տեղեկատվության ապահովման գործիք է, այլեւ միջոց` ազդելու հասարակական կարծիքի վրա: Նույնիսկ ինչ-ինչ բառերի` սխալմամբ օգտագործումը, երբ ազդում է այդ կարծիքի վրա, կարող է առաջացնել իրավական հետեւանքներ:

Թեգեր: մանիպուլացիա
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Գնացիր, տարար… Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր…»

«Գնացիր, տարար… Թողածդ քիչ չէր, բայց ով գիտե՝ տարածդ ինչ էր…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist