Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հավերժ փառք հայ զինվորին

Երբեք սուրը չպետք է դրվի պատյանի մեջ

Հունվարի 28, 2022
Սոցիում
Հավերժ փառք հայ զինվորին
47
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովրդի հարատեւության գրավականը եղել եւ մնում են հայոց բանակն ու հայ զինվորը, որը պատրաստ է թեկուզ իր կյանքի գնով պաշտպանելու պետության սահմաններն ու հայրենակիցների անվտանգությունը։ Հայկական բանակն իր մարտունակությամբ, իսկ հայ զինվորն իր քաջությամբ աչքի են ընկել բոլոր ժամանակներում։ Անգամ պետականության բացակայության պայմաններում հայը՝ լինի կին, թե տղամարդ, հավատարիմ է եղել զենքին, իսկ եթե դավաճանել է, ապա հատուցել է տարածքային եւ մարդկային կորուստներով։ Սուրը պատյանի մեջ դնելու համար չէ, այն ժանգոտում է չօգտագործելուց, իսկ թշնամին մտածում է, թե տկար ես, եւ հարմար ժամանակն է զոհ մատուցելու։

Այսօր նշում ենք Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնը՝ հայկական կանոնավոր բանակի կազմավորման 30-րդ հոբելյանը։ 1992-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհուրդը «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում ընդունեց: Սա ընդամենը հայոց բանակի ստեղծման իրավական արձանագրումն էր, քանզի Ազգային բանակի վերածնունդը սկսվել էր մեզ պարտադրված պատերազմի՝ Արցախյան հերոսամարտի առաջին օրերից։ Հանուն պատմական արդարության վերականգնման տարվող մարտերը չէին կարող չպսակվել հաղթանակով, մեծ էին հավատն ու նվիրումը հանուն հայրենի հողի ազատագրման։

Հայոց բանակի վերակազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, սակայն կարողացանք պատվով լուծել այդ խնդիրը։ 2001 թվականի հունվարի 6-ին ՀՀ նախագահի ստորագրած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով այս օրը հաստատվեց որպես Հայաստանի զինված ուժերի տոն։ Ցավոք, արդեն երկրորդ տարին է հունվարի 28-ը նախկին փայլով չենք կարող նշել. արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները չափազանց ծանր են թե՛ հոգեբանական, թե նյութական եւ մարդկային կորուստների առումով։

1988-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Ադրբեջանի վայրագություններից, կրակոցներից, բախումներից բազմաթիվ հայեր են զոհվել, երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ կյանքեր են ընդհատվել։ Երեք տասնյակ տարիների ընթացքում այսքան մահերի սփոփանքը եղել է այնքան թանկ եւ սպասված հաղթանակը, մեր սուրբ հայրենիքի մի փոքրիկ կտորի ազատագրումը բարբարոս ձեռքերից։ 7000 հազար, հետո էլի մի քանի տասնյակ, հարյուր կամ հատ-հատ, մեկիկ-մեկիկ ընկած հայորդիների մահը հանուն հայրենիքի անվտանգության եւ ապահովության էր, հանուն հայոց պետականության հարատեւման։

Սփոփանքը այն դարմանն է, որն օգնում է չխելագարվել, օգնում է դիմանալ ցավին, կորստի ցավին։ Բայց ամեն ինչ այլ է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Չկա այն հանունը, որի համար ընկան հազարները։ 2020 թ. հոկտեմբերի կեսերն էր, «Տիգրան Մեծ» աշխարհազորի զոհված տղաներից Դավիթ Սարուխանյանի հոգեհանգիստն էր։ Նման դեպքերում բառերը սմքում են, համարժեք խոսքեր չկան վշտից եւ թաքուն արցունքներից ցամաքած ծնողի, հարազատի համար։ «Ցավում եմ» բառերը կոկորդս ճանկռտում էին, չգիտեի ինչ ասել, ինչպես սփոփել Դավիթի հորաքրոջը, սփոփանք չկար, քանի որ նրանք իրենց վշտի հետ մենակ էին մնալու, երբ բոլորս գնայինք մեր գործերով։ Եվ որքան մեծ էր զարմանքս եւ հիացմունքս, երբ սփոփանքի խոսքեր լսեցի իրենից, ասաց. «Միայն թե Դավիթիս եւ մյուս տղաների մահն անիմաստ չանցնի, միայն թե հաղթենք այս պատերազմում»։ Ցավալիորեն մեր զոհված տղաների ծնողներն ու մենք բոլորս արժանի չեղանք այդ սփոփանքին։ Հայրենիքի համար անգամ կյանքը զոհելը մխիթարանք է, երբ վաստակում ես հաղթանակ եւ երաշխավորում սերունդների ապագան հայրենի հողում։

Թեգեր: բանակզինծառայողներզինվորՀՀ զինված ուժեր
Կիսվել19Tweet12Կիսվել2
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»

«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist