Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սուրբ Ծննդյան հույս»

Փետրվարի 2, 2022
Սոցիում
«Սուրբ Ծննդյան հույս»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
670
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կազմավորվել է 1991 թ.՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կոնդակով։ Թեմի հիմնադիր առաջնորդն էր տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանը (1991-2018)։ Նրա հրաժարականից հետո՝ 2018-ի ապրիլի 15-ին, Թեմական-Պատգամավորական ժողովը նոր առաջնորդ է ընտրել տեր Սերովբե վարդապետ Իսախանյանին։ 2019 թ. մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդը ձեռնադրվել է եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի։

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում գործել է նաեւ հայ եկեղեցական համայնք, որը, միանալով Գյոփինգենի եկեղեցական միությանը, վերանվանվել է Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի։ 2011-ից Շտուտգարտի Լութեր եկեղեցում մատուցվում է սուրբ պատարագ։ Համայնքում գործում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրյա դպրոցը։ Կազմակերպվում են հայ մշակույթի օրեր Շտուտգարտում, ինչպես նաեւ այլ միջոցառումներ ու ձեռնարկներ՝ հոգեւոր, կրթական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում։ 2008-ից համայնքի հոգեւոր հովիվն է տեր Տիրատուր քահանա Սարդարյանը, ով այս օրերին մայր հայրենիքում է. եկել է բարեգործական առաքելությամբ։

Հունվարի 29-ին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու տարածքում գտնվող Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման շենքում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում։ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը ձեռնարկել է նյութական աջակցություն Արցախի Շուշիի շրջանից տեղահանված եւ ՀՀ տեղափոխված, ինչպես նաեւ հերոսական Բերդաձորում, Լիսագոր գյուղում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այժմ Շուշիի շրջանից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող բազմազավակ, զոհված եւ վիրավոր զինվորականների ընտանիքների համար գերմանահայերը հատկացրել են աջակցություն սննդի եւ հիգիենայի պարագաների տեսքով։ Օժանդակությունը հատկացնում էր տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։ Ներկա էր նաեւ Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Ներկայումս ՀՀ տարբեր մարզերում բնակվում է շուշեցի 15 բազմազավակ ընտանիք, որից մեկը՝ Քարինտակից, մնացածը՝ Շուշի քաղաքից։ Բոլոր ընտանիքներն իրենց հասանելիքն ստացան։

Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի շրջանից (ք. Շուշի եւ Քարինտակ) ներկայացված է 14 զոհվածի՝ ժամկետային, կամավորական, աշխարհազորային, պահեստազորային ընտանիք։ Վիրավորները 11 հոգի են, կա նաեւ 1 անհայտ կորած։ Երեւանում աջակցություն հատկացվեց 41 ընտանիքի։ Շուշի քաղաքից Արթուր Ղուլյանը վիրավորվել է պատերազմի ընթացքում, ունի 2 երեխա։ Այժմ բնակվում են Երեւանում՝ վարձով։ Ինքը չի աշխատում, ուսուցչուհի կինը ժամանակավոր դասաժամեր ունի։ Գրիգորի եւ Անուշ Առուստամյաններն ունեն 4 դուստր, ավագը՝ Մարիան, 12 տարեկան է։ Լիլիթ եւ Տաթեւիկ քույրիկների եւ բարեկամուհու հետ էին եկել իրենց հասանելիքը տանելու։ Բնակվում են Երեւանում։ Ծնողներն ինչ-որ գործով գնացել են Ստեփանակերտ։ Գեղեցկուհի աղջնակները կարոտում են իրենց տանը, սիրելի քաղաքին։ Բոլորն էլ տեր Տիրատուրի կողմից ստացան նաեւ Նոր Կտակարան ու օրհնանք։ Գոհ են մեր հայրենակիցները Գերմանիայի հայ համայնքից, որ ինչ-որ ձեւով օժանդակում է իրենց։ Ամենակարեւորը սփյուռք-Արցախ-մայր հայրենիք կապն է։ Դժվար է հատկապես անմահ հերոսների հարազատների համար։ Քարինտակից Արցախյան առաջին գոյամարտի մասնակից, Քարինտակի 1992 թ. հունվարի 26-ի հերոսամարտին քաջաբար մասնակցած Արթուր Առաքելյանը, ով արժանացել էր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, հերոսաբար նահատակվեց որդու՝ Կամոյի հետ, Քարինտակի մատույցներում 2020 թ. հոկտեմբերի 29-ին։ Այժմ նրանց ընտանիքները բնակվում են Արարատի մարզում՝ Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա գյուղում։

Երեւանում բնակվող որոշ ընտանիքների համար նախատեսած աջակցությունը որոշված էր հատկացնել բնակարաններում՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։ Ընթացքում տեր Տիրատուրն ու Ա. Սիմոնյանը զրուցում էին շուշեցիների հետ, հետաքրքրվում նրանց վիճակով, որպեսզի կարողանան աջակցել հատկապես աշխատանքի տեղավորման հարցում։ Ներկայացնելով ծրագիրը՝ տեր Տիրատուրն ասաց. «Ծրագիրը կոչվում է «Սուրբ Ծննդյան հույս», ունի հույսի գաղափար, որ մարդիկ իրենց միայնակ չզգան։ Արդեն 10 տարի է՝ Սուրբ Ծննդյան տոնից առաջ եւ հետո մենք գալիս ենք Հայաստան եւ այցելում կարիքավոր ընտանիքների՝ բերելով Հույսի լուրը, որ իրենք մենակ չեն, կան մարդիկ՝ իրենց համար մտածում ու աղոթում են եւ ներկայանում փոքրիկ նվերներով։ Սա հատկապես լավ առիթ է սփյուռքում եւ մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներին միմյանց հետ կապելու։ Այս տարի որոշեցինք օժանդակությունը հատկացնել արցախցիներին։ Նվիրատվությունները հավաքվում են այնտեղի մեր համայնքի անդամների կողմից, եւ Գերմանիայի ՀԱԵ թեմի առաջնորդարանի ու այստեղի թեմերի հետ որոշվում է՝ ում հատկացնել»։

Այն հարցին՝ ինչու են որոշել հատկապես Շուշիի շրջանի բնակիչներին այս անգամ հատկացնել աջակցություն, տեր Տիրատուրը պատասխանեց՝ դա Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի հետ են որոշել։ Հատկապես կարեւորեց այն, որ Բերդաձորի ենթաշրջանում այսօր էլ բնակվում են մեր հայրենակիցները, չեն լքել իրենց տները։ Նախատեսված է այցելություն Արցախ։ Այդ ընթացքում տեր Տիրատուրն ու նրան ուղեկցողները կայցելեն Բերդաձորի գյուղեր եւ տեղում կհանձնեն աջակցությունը։ Ծանոթանալով բնակչության խնդիրներին՝ կփորձեն հնարավոր օգնություն ցուցաբերել հետագայում։ Բայց ամենակարեւորը դարձյալ Հույսի արթնացումն է, որ բերդաձորցիները միայնակ չեն։ Ազատուհի Սիմոնյանը, ներկայացնելով Գերմանիայի հայոց թեմի գործունեությունը մայր հայրենիքում, ասաց. «Բազում անգամ են գերմանահայերն օժանդակել հայրենիքին, հատկապես՝ Արցախին, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետագայում, դրանից առաջ։ Վերջերս Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի բոլոր ընտանիքներին հատկացրել են 3-ական գառ՝ ընդհանուր՝ 300։ Թեմի աջակցությամբ տպագրվել է «Շուշի» գիրքը։ Գերմանիայի թեմի առաջնորդի օժանդակությամբ Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին հատկացվել է գույք։ Սա հերթական ծրագիրն է, եւ համատեղ ենք որոշել հատկացումը Շուշիի շրջանի բնակչությանը, ովքեր բնակվում են մեր հայրենիքի 2 հատվածում։ Առաջնահերթությունը տրվել է զոհված, վիրավոր զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին»։ 

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՇուշի
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մոռացված դերասանը…

Մոռացված դերասանը…

Հավատարիմ մարդասիրական արժեհամակարգին

Հավատարիմ մարդասիրական արժեհամակարգին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist