Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

ՀՅԴ կուսակցությունը 131 տարեկան է

Փետրվարի 9, 2022
Սոցիում
ՀՅԴ կուսակցությունը 131 տարեկան է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն իր հսկայական ավանդով, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի կյանքում ունեցած ուրույն դերակատարմամբ փետրվարի 5-ին մեծ հանդիսավորությամբ նշեց 131-ամյակը: Պաշտոնական հանդիսությանը ներկա էին Հայաստանի ու Արցախի քաղաքական, հասարակական գործիչներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառման բացման արարողությունն սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսների: Դրան հետեւեց կուսակցության մասին պատմավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում առանձնահատուկ շեշտեց չարված գործերի մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը եւ արդեն արված գործերի արդյունքների ամփոփման կարեւորությունը: «Առիթ է նաեւ հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները եւ տեսակետները առանցքային հարցի վերաբերյալ: 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակվել կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Պայքարի ու նվիրումի անմնացորդ 131 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին»,- նշեց Իշխան Սաղաթելյանն իր ելույթում:

ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների ելույթների առանցքը արցախյան հիմնախնդիրն էր. Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ իրենց մշտական ուշադրության կենտրոնում է Արցախը: Պատերազմից հետո կուսակցությունը լծվել է Արցախի վերականգնման աշխատանքներին, սակայն արդարության վերականգնման համար դեռ շատ անելիքներ կան:

Հանդիսության ընթացքում ելույթ ունեցող կուսակիցներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված բանակցային գործընթացին: Հատուկ ընդգծվեցին հայ ժողովրդի կողմից նախապայմաններով հարաբերությունների հաստատման առաջնահերթությունը եւ որեւէ պարտադրանքի բացառումը:

Թեգեր: ԴաշնակցությունԻշխան ՍաղաթելյանկուսակցությունՀՅԴ
ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը կարող է հավակնել տարածաշրջանային կենտրոնի ստեղծման

Հայաստանը կարող է հավակնել տարածաշրջանային կենտրոնի ստեղծման

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist