Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»

Փետրվարի 12, 2022
Սոցիում
«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
939
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ռուսաստանում հայ հասարակական գործիչ, «Russia-Armenia.info» եւ այլ լրատվական կայքերի խմբագիր Արամ Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ գործառույթ են իրականացնում Ձեր խմբագրած կայքերը, որո՞նք են նպատակներն ու գործունեության ոլորտները:

-Հիմնականում զբաղվում եմ «Russia-Armenia.info» կայքով: Բացի լրատվական դաշտից, լայն գործունեություն ենք ծավալում նաեւ այլ ոլորտներում` հասարակական, սոցիալական, ռազմավարական եւ այլն: Հայ համայնքը Ռուսաստանում ունի ռուս-հայկական կազմակերպությունների համագործակցության խորհուրդ, որը ներառում է շուրջ 20 հայկական կազմակերպություն. ինքս այդ խորհրդի ակտիվիստներից եմ եւ փորձում եմ մեկտեղել կազմակերպության ու կայքերի նպատակները: Զբաղվում ենք ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից հայկական պատմության խեղաթյուրման դեմ փաստահավաք աշխատանքով, ապատեղեկատվության դեմ ենք պայքարում, քաղաքագիտական ու պատմագիտական դաշտում փաստերի շտկումով եւ նման գործունեությամբ: Նաեւ պաշտոնական հարցերով ենք զբաղվում. օրինակ՝ վերջերս Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանցիների կողմից մարշալ Խուդյակովի արձանը վանդալիզմի ենթարկելու գործով: Այստեղ` Ռուսաստանում էլ, փորձում ենք ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին, հայ արտադրողներին ու գործարարներին: Ունենք ընդամենը մեկ խնդիր` ցավով տեսնում ենք, որ Ադրբեջանը մեծ ֆինանսական միջոցներ է հատկացնում պատմական գրքեր տպագրելու համար, որոնք չեն արտացոլում իրական պատմական եղելությունները եւ ապատեղեկատվություն են տարածում: Հայաստանից, դժբախտաբար, չունենք նման աջակցություն:

-Ի՞նչ բարդությունների է հանդիպում «Russia-Armenia.info» կայքն իր գործունեության ընթացքում:

-Բարդությունները հիմնականում ֆինանսական բնույթի են: Բացի դրանից, գրեթե չունենք Հայաստանից պրոֆեսիոնալ աջակցություն, այսինքն՝ համապատասխան բնագավառի մասնագետների հետ աշխատանքի խիստ պակաս կա: Հայաստանում կա պատմության ինստիտուտ, ԵՊՀ-ում՝ պատմագիտության ֆակուլտետ, որտեղ դասախոսում են գիտական աստիճան ունեցող մասնագետներ: Անշուշտ, նրանք հեղինակային գրքեր ու գիտական հոդվածներ տպագրում են, սակայն, ցավոք, չեն փորձում սփյուռքում հանրայնանալ կամ գոնե մեզ պես կազմակերպությունների հետ համագործակցել: Նրանց օգնությամբ ավելի դյուրին կդառնա ադրբեջանաթուրքական քարոզչության դեմ պայքարելը: Սփյուռքում նման գրքեր ու հոդվածներ ընթերցողների թիվը վստահաբար ավելի շատ կլինի: Մենք շատ կցանկանայինք ունենալ համապատասխան ռեսուրսներ մեր կայքերը հայերեն թարգմանելու համար, որպեսզի հասանելի լինեն ավելի լայն լսարանի համար: Քանի որ մեր կայքերի գերնպատակն ապատեղեկատվության տարածումը կանխելն է, շատ հաճախ ենք տեղեկատվական նյութեր հրապարակում եւ հորդորում հայկական տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներին դրանք վերցնել ու տարածել: Սակայն, ցավոք, միայն մի քանի լրատվականներ են, որ հետեւում են մեր հրապարակումներին:

-Ռուսական տեղեկատվական դաշտում հայկական շահերի առաջ մղման համար ունե՞նք համապատասխան ռեսուրսներ:

-Համեմատության կարգով համապատասխան ռեսուրսներն այդքան էլ շատ չեն: Հայաստանում կան ռուսամետ լրատվականներ, սակայն Ռուսաստանում դրանք աննշան են: Բարեբախտաբար, կարելի է ռուսամետ լրատվականների գործոնն օգտագործել` ի նպաստ հայկական շահի: Սփյուռքում նման մտածողություն կա` մեր հայրենիքը պարտավոր չէ մեզ օգնել, մե՛նք պետք է օգնենք մեր հայրենիքին: Սակայն ժամանակակից հայ գիտնականները, պատմաբանները, ինչու չէ՝ նաեւ երիտասարդությունը ցանկալի է օգնեն, որ կարողանանք ռուսական տեղեկատվական դաշտում լսելի դարձնել մեր հայրենիքի ձայնը: Սրա հակառակ պատկերը տեսնում ենք Ադրբեջանում, երբ մեծահարուստ գործարարները հովանավորում են Ռուսաստանում ադրբեջանական համայնքի գիտական ու լրատվական գործունեությունը: Այդ ճանապարհով էլ ռուս հանրության շրջանում անհամեմատ շատ աջակիցներ են ձեռք բերում, քան մենք` հայերս: Դա ցույց տվեց նաեւ Արցախյան վերջին պատերազմը. մատների վրա կարող էինք հաշվել տեղեկատվական դաշտում այն մարդկանց թիվը, որոնք սատարում էին Հայաստանին: Համեմատական կարգով նշեմ, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ նոր էր փլուզվել Խորհրդային Միությունը, մենք Ռուսաստանում աջակիցների մեծ բանակ ունեինք` ի տարբերություն Ադրբեջանի: Այս տարիների ընթացքում մեր գլխավոր սխալն այն է եղել, որ չենք աշխատել գոնե եղած կապերն ավելի ամրապնդելու ու խորացնելու ուղղությամբ, այսինքն` բավարարվել ենք եղածով: Վերջերս մի ռուս գիտնականի հետ էի հանդիպել, զրույցի ընթացքում ասաց. «Գիտենք, որ հնագույն ազգերից եք, առաջինն եք ընդունել քրիստոնությունը, հայոց պատմության ընթացքում ոչ թե միայն 1915-ի ցեղասպանությունն է տեղի ունեցել, այլեւ դրանից առաջ եւս մի քանիսը: Այո՛, դա եղել է անցյալում, բայց հիմա ի՞նչ եք անում, հիմա դու ի՞նչ գիտական աշխատություն ես ինձ բերել, որ ուսումնասիրեմ: Մենք շատ լավ գիտենք նաեւ Ադրբեջանի հազիվ 100-ամյա պատմությունը, բայց նրանք ինձ տասնյակ պատմագիտական աշխատություններ են ներկայացնում, փորձում հարստացնել իրենց պատմությունը: Այն, որ խեղում են պատմությունը, դա հարցի մյուս կողմն է»: Այս առումով մենք շատ գործ ունենք անելու. Հայաստանից պրոֆեսորների, երիտասարդ գիտնականների ու պատմագետների օգնությունն է մեզ անհրաժեշտ, որ կարողանանք պատմական ճշմարիտ փաստերը, մեր մշակույթը ներկայացնել: Այս հարցում մեզ շատ կօգնեն նաեւ ժամանակակից հայ նկարիչները, ովքեր իրենց կտավներում հայկական կոլորիտն են պատկերում:

Վերջերս բանակի օրվան նվիրված միջոցառում կազմակերպեցինք, նաեւ Նժդեհի մասին ֆիլմ ցուցադրվեց, եւ շատերը ելույթներ ունեցան: Ռուսաստանի ադրբեջանական համայնքը փորձեց դեմ արտահայտվել սոցկայքերի տիրույթում` ընդհուպ մինչեւ իրենց երկրի նախագահը: Ցավալին ու հուսահատեցնողն այն է, որ միայն ադրբեջանցիները չէին բոյկոտում. ռուս գործիչներ եւս կային այդ շարքերում: Սակայն սա դեռ ամենը չէ. ամենացավալին մեզ համար այն էր, որ Հայաստանից համապատասխան աջակցություն ու արձագանք չստացանք:

Թեգեր: Արամ Խաչատրյան
Կիսվել4Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տաղանդավոր ջութակահարուհին՝ Տաթեւիկ Խաչատրյանը

Տաղանդավոր ջութակահարուհին՝ Տաթեւիկ Խաչատրյանը

Լույսի ջահակիր վեհափառը

Լույսի ջահակիր վեհափառը

Ամենաընթերցվածը

  • Պռոշյանի առածանին

    Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ուզում էի ապրել՝ երբեք ոչ մի սխալ չկատարելով»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • …Իսկ հապաղելու ժամանակ չկար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist