Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախի առաջին «Թումո տուփը»՝ Մարտակերտում

Փետրվարի 18, 2022
Սոցիում
Արցախի առաջին «Թումո տուփը»՝ Մարտակերտում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միանալով մայրաքաղաք Ստեփանակերտում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ Մարտակերտում բացված առաջին «Թումո տուփի» շրջանառությամբ Արցախում ազդարարվեց կրթական ծրագրերի ընդլայնման գործընթացի սկիզբը:

«Սա մեր վստահ քայլերից մեկն է, որ ձեռնարկել ենք Արցախի պատանիների ու երիտասարդների համար,- Մարտակերտ քաղաքում կայացած հանդիսավոր միջոցառմանը հայտարարել է «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը:- Ճանաչելով ու սիրելով Արցախը, այստեղ սովորող երիտասարդությանը՝ համոզված եմ, որ նորաբաց «Թումո տուփը» կընդլայնի պատանիների եւ աղջիկների ներգրավվածությունմ ուսուցման ծրագրերին, կնպաստի տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում հմտանալու արվեստին»: Ապա հավելել է, որ առաջիկայում «Թումո-Հայաստան» նախագծի շրջանակներում «տուփեր» կբացվեն նաեւ Մարտունի եւ Ասկերան քաղաքներում՝ ամրապնդելով կենտրոնի նյութատեխնիկական բազան, կձեռնարկվեն համալիր այնպիսի միջոցառումներ, որպեսզի կրթական ծրագրերը հասանելի լինեն երիտասարդներին:

Բարձր գնահատելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ ԱՀ կառավարության համագործակցությամբ մեկնարկած նոր ծրագրերը՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ «տեխնոլոգիական կրթության շրջանակների ընդլայնումը պատանիներին հնարավորություն կտա ստանալու լիարժեք գիտելիքներ եւ կյանքի կոչել ապագային միտված ծրագրերը»:

Տիկին Փափազյանի հավաստմամբ՝ փոքր «տուփերի» միջոցով տեխնոլոգիական ուսուցումը հասանելի կդառնա նաեւ փոքր համայնքների պատանիներին, եւ «նրանք ստիպված չեն լինի 2.5 ժամ ճանապարհ կտրել Մարտակերտից Ստեփանակերտ հասնելու համար»: Բնականաբար, պարապմունքներին կարող են մասնակցել ոչ միայն Մարտակերտ քաղաքի, այլ նաեւ շրջակա բնակավայրերի սովորողները, որոնց երթեւեկելու համար բարեգործական խողովակներով կհատկացվեն տրանսպորտային միջոցներ:

Հատկանշական է, որ մուտք գործելով Արցախ՝ 2015-ից սկսած, 7 տարվա ընթացքում «Թումոն» Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ կրթել է 6 հազարից ավելի ուսանողների, վարել գրեթե 300 դասընթաց՝ աշխատարար ավելի քան 100 դասընթացների ընդգրկմամբ: «Թումոյի» ծրագրին հետեւելու համար, որը ներառում է 14 ոլորտ, միայն Մարտակերտից շաբաթվա կտրվածքով Ստեփանակերտ են ժամանում 300-350 սովորողներ, ովքեր մեծամասամբ հետաքրքրված են տեխնոլոգիաների եւ դիզայնի գիտելիքների խորացմամբ: Այստեղ նրանք մասնակցում են տարբեր նախագծերի՝ գործնական պարապմունքներում ձեռք բերելով փորձ եւ հմտություն:

Տեխնոլոգիական կրթության խրախուսումը համարելով Արցախի կառավարության առաջնահերթություններից մեկը՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը կարեւորում է «Թումոյի» առաքելությունը եւ վստահաբար ողջունում «մայր կառույցի» կողմից «Թումո տուփերի» բացման գործընթացը՝ նոր համայնքների ընդգրկմամբ: Ծրագրի փորձառական նշանակությունը երիտասարդ սերնդի համար կարեւորում է նա եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը, ով կարծում է, որ ստեղծարար տեխնոլոգիաներն այսօր շատ են անհրաժեշտ պատերազմի հետեւանքները հաղթահարող, «բարդ ու դժվարին ժամանակների խաչմերուկում հայտնված» երիտասարդներին, որոնք ուսման ծարավը կարող են հագեցնել եւ «Թումո» կենտրոնի կողմից կազմակերպվող արդյունավետ դասընթացների միջոցով: Իսկ որ ուսուցման փուլերը պիտի ապահովվեն «տուփերի» միջոցով ու դրանք հասանելի լինեն նաեւ փոքր համայնքներին, դրանում համոզված են կրթական համակարգի բոլոր պատասխանատուները:                       

Թեգեր: ԱրցախԹՈՒՄՈկրթությունՄարտակերտ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Տասը պատվիրանները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist