Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի»

Փետրվարի 23, 2022
Սոցիում
«Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
274
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դիզակ Արտ» կենտրոնում բացվել է թշնամու տիրապետության տակ մնացած տարածքներում Հայոց պատմամշակութային հուշարձանների մասին պատմող «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Արցախի ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ Երեւանում գործող «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնը (հիմնադիրներ՝ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյան, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյան եւ «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյան)։

Լուսանկարներում ներկայացված են Արցախի Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում գտնվող առավել կարեւոր պատմական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, կամուրջներ, որոնք այժմ թշնամու վերահսկողության տակ են, եւ վտանգված է դրանց գոյությունը։ Ցուցադրված են նաեւ լուսանկարներ Քարինտակից, Թալիշից, Շուշիից, որոնք արդեն քանդվել են պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Լուսանկարների հեղինակները՝ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Լեւոն Մկրտչյանը, տողերիս հեղինակը, Սլավա Սարգսյանը, Համլետ Պետրոսյանը, Գագիկ Սարգսյանը, Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը եւ այլք, մոտ 2 տասնամյակ ու ավելի շրջել են տարածքում, լուսանկարել ու փաստել մեր պապերի թողած ավելի քան  երկհազարամյա ժառանգության մասին։ Եվ այսօր մի արհեստական պետություն, որը կազմավորվել է 100 տարի առաջ խորհրդա-թուրքական իշխանությունների կողմից, իրեն հռչակում է այս ամենի տերը։ ԱՀ ԿԳՄՍՆ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը ներկայացրեց լուսանկարները, տեղեկացրեց, թե որտեղ են դրանք գտնվում։ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, «Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ ցուցահանդեսի կարեւորությանը։

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ կարեւորելով միջոցառման դերը։ Անդրադարձավ մեր ազգային-ազատագրական շարժման 34-ամյա ուղուն՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին ներկա են նաեւ այդ շարժման ակտիվիստներ։ Կարեւորեց նաեւ այն փաստը, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Խոսելով արդեն ավերված հուշարձանների, այժմ գերության մեջ մնացած եւ դրանց անհայտ ճակատագրերի մասին՝ նշեց, որ 21-րդ դարում իրականացվում է նաեւ մշակութային ցեղասպանություն։ Առավել վտանգավոր համարեց այն, որ թշնամին բռնագրավված տարածքներում վերացնելով հայոց հազարամյա ժառանգությունը, կփորձի վերացնել նաեւ Արցախի հայկական լինելը։ Հույս հայտնեց՝ նման միջոցառումները կլինեն շարունակական, մինչեւ որ Ադրբեջանը համապատասխան կառույցների կողմից կրի իրավական պատասխանատվություն։

Արցախյան շարժման առաջամարտիկ Մանվել Սարգսյանը նույնպես շեշտեց՝ 34 տարի առաջ մեր ժողովուրդը ոտքի ելավ նաեւ այս հուշարձանների փրկության համար։ Անդրադարձավ շարժման ակունքներին՝ նշելով, որ գորբաչովյան «վերակառուցումը» ոտքի կանգնելու հնարավորություն տվեց։ Հնագետ Համլետ Պետրոսյանը, ով Տիգրանակերտը եւ այլ հուշարձաններ պեղեց, իր խոսքում նշեց՝ այժմ հայտնվել ենք բարդ ու վտանգավոր իրավիճակում։ Հայրենիքի կորուստը հոգեկան մեծ վնաս է հասցրել մեր ժողովրդին, սակայն պետք չէ տրվել վշտին, պարապ նստել, պայքարել է պետք, եւ ցանկացած նման միջոցառում պայքար է։ Նշեց՝ թերահավատ է միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների հարցում, ուստի բոլորս պետք է պատրաստ լինենք դրա դեմն առնելու եւ տեր մնանք մեր երկրին։ Հավելեց նաեւ, որ այժմ թիմով աշխատում են այս ասպարեզում։ Հորդորեց՝ չհրաժարվենք մեր ունեցվածքից, ինչը ժառանգել են մեր պապերը, աշխատենք համախմբված։

Որպես լուսանկարների հեղինակ եւ Արցախյան շարժման մասնակից, իմ խոսքում անդրադարձա ցուցահանդեսի կարեւորությանը, նշեցի, որ հայ հանրությանը պետք է տեղեկացնենք՝ թշնամու կողմից բռնագրավված բոլոր տարածքները հայոց երկիր են, ինչի վկաները հենց այս հուշարձաններն են։ Ելույթներից հետո «Դիզակ Արտ» կենտրոնի երաժիշտներ Գայանե Արզումանյանի եւ Անի Ստեփանյանի կատարմամբ հնչած երաժշտության ներքո ներկաները ծանոթացան ցուցադրությանը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ պատմաբան, Քաշաթաղի շրջանի հիմնադիր ղեկավար Ալեքսան Հակոբյանը, ով նույնպես մեծ ավանդ ունի նշված հուշարձանների հանրահռչակման գործում։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախհուշարձանմշակութային արժեքներմշակույթՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը

Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը

Գեղաշուք կառույցների ճարտարապետը

Գեղաշուք կառույցների ճարտարապետը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist