Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը

«Չհագենալու մոլուցքով ապրող մեր աչքերին Սարյանն ուղղություն է տալիս…»

Փետրվարի 26, 2022
Սոցիում
Վրձնարվեստի պառնասաբնակ վարպետը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սարյանը միջամտել է Արարչի գործերին… Ապրող մարդկանց եւ ապրող երկրի միջեւ նա դրել է սիրո մի մեծ զգացում կամ նորոգել է եղած մի սեր: Երբ անձայն կանգնում ենք Սարյանի կտավների առջեւ ու երկար նայում ենք երկրի ծառերին, գոմեշներին, մարդկանց, սարերին, ծաղիկներին, մենք գիտենք բացատրել մեր սերն ու գիտենք նաեւ, որ այդ սերը բացատրելով չի սպառվում: Չհագենալու մոլուցքով ապրող մեր աչքերին Սարյանն ուղղություն է տալիս…»:

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Չգիտես ինչու՝ քերթողահոր տողը հիշեցի մեր փոքր ածու լինելու մասին. թեկուզեւ փոքր, բայց այն ո՞ր ասպարեզում է, որ մարդկությանը ջերմացնող արեւներ չենք ճառագել, աշխարհին չենք ներկայացել մեր քանքարավորներով, որոնցից յուրաքանչյուրն ազգն անձնագրավորող առաքյալի է նման: Նրանց դասում է հայ գեղանկարչության նահապետը՝ Մարտիրոս Սարյան պառնասաբնակ հսկան:

Վարպետի ստեղծագործական ահռելի ժառանգության մասին մենք չէ, որ պիտի խոսենք, ջանանք ինչ-որ նոր բան ասել: Արվեստաբաններն արել են այդ գործը, մեծանուն դեմքերը՝ մեծարել: Ուստի իր ծննդյան օրվա առիթով ունկնդրենք իրեն՝ հայոց բնաշխարհի պայծառ, արեւոտ գույների ու գեղեցկությունների երգչին, վերստին ծանոթանանք նրա մտորումներին, իմաստուն խորհուրդներին, ոչ այնքան հայտնի որոշ իրողությունների. «Գեղարվեստը չպետք է լինի մռայլ գույների, որից տխրություն է բուրում: Նկարի մեջ յուրաքանչյուր գույն պիտի շնչի ինքնուրույն, բայց եւ նրա մասնակցությունն ամբողջական նկարին պիտի ուժգնացնի վերջինիս տպավորությունը, ոչ թե շեղի կամ թուլացնի: Նկարը չպետք է լինի հմուտ ընդօրինակումը արտաքին տեսքի, այլ պիտի հայելու պես արտացոլի նկարչի ներզգացողությունը նրա, ինչ տեսել է, ու դառնա խառնուրդն իրականության ու երեւակայության: Եթե նկարիչը նորություն չունի ասելու արվեստում, չի փնտրում նոր ուղիներ, նրա գործերը բարձրարժեք լինել չեն կարող: Բայց միեւնույն ժամանակ ամեն մարդ յուրահատուկ է, անկրկնելի, եւ եթե փնտրում ու գտնում է իր ինքնարտահայտման ձեւն ու ձեռք է բերում դրա կատարման հմտությունը, դա արդեն իր սեփական, ուրույն խոսքն է արվեստում»:

Անեցի նախնիների հանճարեղ ժառանգորդը, անդրադառնալով իրեն, եզրակացնում է. «Ես չգիտեմ՝ երբ է իմ մեջ ծնվել նկարիչը: Հնարավոր է՝ այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով եւ միջատներով: Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ…»:

Մտորում է մայր հողի հանդեպ պաշտամունքի հասնող սիրո մասին. «Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել…»:

Հայտնի է Մարտիրոս Սարյանի մտերմությունն իր ժամանակի մեծերի հետ, որոնցից շատերի դիմանկարները նրա վրձնով են հրաշքվել ու հավերժացել կտավներին: Ամենահայտնիներից է խելագարված ամբոխների երգչի՝ Եղիշե Չարենցի հանրահայտ դիմանկարը՝ դիմակով: Բանաստեղծի ու այդ նկարի մասին է վարպետի այս անդրադարձը. «Հաճախ, եւ Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած՝ նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով կնշեմ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին՝ Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրասիրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրեւ հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ՝ այս ձեւակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Չարենցը լեգենդ էր, ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրեւ տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն… Ով գիտե… Այ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ ապրում էր նույն քաղաքում, որ նստել վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան: Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրեւ ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով՝ մի-մի ժամ…»:

Բանաստեղծը ողջակիզվելու էր ստալինյան բռնարարքների խառնարանում: Բարեբախտաբար, Սարյանը նման բախտ չի ունեցել, իսկ կտավնե՞րը… Ահա. երբ նկարչին հրահանգում են ստեղծել Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար անելու իր սկզբունքն է բնորդին աչքի առաջ ունենալը: 1937-ին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջադեմ պետական գործիչների եւ մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն Չարենցի դիմանկարը, որը թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Այն փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը: Պարգեւուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերեւացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված վարպետը փորձել է նրան նվիրել հրաշքով կրակի ճարակ չդարձած նկարը, գրականագետը, սակայն, հրաժարվել է… Վեհանձն արարք:

Համաշխարհային գեղանկարչության երկնակամարում իր աստղը վառած գեղանկարիչն իր հող ու ջրի, իր բնաշխարհի, հարազատ ժողովրդի հանդեպ սերն արթուն պահեց մինչեւ իր ապրած օրերի վերջը: Հայրենի հողի, հայրենիքի մասին նրա մտորումով էլ ամփոփենք. «Բժիշկը, երբ ուզում է բուժել մի մարդու հիվանդություն, նախ եւ առաջ պետք է ծանոթանա նրա օրգանիզմի հետ: Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որեւէ օգուտ մատուցել, նախ եւ առաջ պետք է ճանաչենք նրան: Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, եւ առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…»:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մտերմություն 

Օ՜, մանկության պես ծանոթ

Դաշտանկար անեղծ:-

Հարազատ ես, որպես օդ,

Որ շնչել եմ ես:-

Մնացել ես բիբերում

Իմ` ցոլացած ջինջ:-

Եվ չի՛ ջնջում, չի՛ քերում

Քեզ ոչի՛նչ, ոչի՛նչ:-

Հորըս դեմքի պես հանգիստ,

Եվ գոց, որպես հանգույց,-

Ես քեզ հիշում եմ անգիր,

Սերտել եմ մանկուց:-

Հասնում ես պարզ ու պայծառ,

Որպես իրական:

Օ՜, հուշ դարձած, անցած

Գյուղ նայիրական:-

Վերն` արեգակ մի դեղին,

Վարը` հերկեր տոչոր:-

Եզներն ու մարդը հողի`

Նայիրական ոճով:

Ե՛վ եզները կորավիզ,

Ե՛վ հողագործն հայրենի-

Կարծես հանված կտավից

Մարտիրոս Սարյանի:-

Եվ մաճկալի երգած

Հորովելն իր մասին…

Կարծես եղել է ներկա

Կոմիտասի դասին…

Դաշտանկա՜ր հայրենի,

Ինձ մանկուց ծանոթ:-

Կյա՞նք ես արդյոք կենդանի,

Թե՞-ներկ ու աղոթք: –

Ո՞վ է արդյոք ստեղծել

Այդ երկն հանճարեղ,-

Ուր թե կյանք են, թե արվեստ

Եվ մարդ, եւ արեւ:-

Եվ ո՞վ է ում կեղծել`

Ո՞րն է իրական…

Արդյոք արվե՞ստն է եղծել,

Թե՞ կյանքը-նայիրական…

Մտերմություն հանճարեղ

Կյանքի ու երգի:-

Օ՜, ներկ` դարձած արեւ,

Օ՜, երգ` դարձած երգիչ:-

Այն արեւն է-ոսկե թաս

Երգի, ներկի, արյան…

Օ՜, հնչացած Կոմիտաս,-

Օ՜, գույն դարձած Սարյան…

 4. 06. 1936, Երեւան

Թեգեր: Եղիշե ՉարենցՄարտիրոս Սարյանմշակույթ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist