Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

«Խոնարհ հերոսների» հերթական պատումը

Մարտի 1, 2022
Սոցիում
«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
651
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մոսկվա» կինոթատրոնում օրերս Արցախյան ազատամարտի վավերագրող, ազատամարտիկ, սցենարիստ ու ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հերթական՝ 30-րդ պատումի՝ «Ռոստի» առաջնադիտումն էր։ Ֆիլմը նվիրված է Հայոց բանակի պահեստազորի ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատարի տեղակալ, ՀՅԴ անդամ, Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Արայի Ռոստոմյանի՝ Ռոստի հիշատակին։ Ներկա էին հերոսի հարազատները, մարտական եւ ծառայակից ընկերներ, Աժ պատգամավորներ, ՀՅԴ բյուրոյի եւ Կենտրոնական կոմիտեի անդամներ, մտավորականներ, հոգեւորականներ, բարձրաստիճան զինվորականներ, հերոսածին մայրեր, հյուրեր:

Միջոցառման հաղորդավարը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը։ ԵՊՀ դասախոս Սերժիկ Սրապիոնյանն իր խոսքում կարեւորեց Ս. Թադեւոսյանի դերը արցախյան գոյամարտի պատմությունը լուսաբանելու գործում։ Մտավորական, ում կյանքն անցավ խրամատներում՝ փամփուշտների տակ։  «Այստեղ ներկաների հիմնական մասը շատ լավ գիտի Սամվել Թադեւոսյանի ստեղծածը, որը նախ եւ առաջ տարեգրություն է մեր հերոսացումների մասին։ Տարեգրություն է այն կեղծարարների դեմ, ովքեր կեղծում են ու կեղծելու են մեր պատմությունը՝ հնարավորինս մեր ուղեղներից քերելով հերոսականը, իրականը։ Իսկ մենք, որ իսկապես հերոս ժողովուրդ ենք, սա չընդունենք լոկ ոգեւորիչ խոսք»։ Մեր տղաները 44 օր պայքարեցին թուրք-ադրբեջանական բանակի դեմ։ Ռոստոմյանի եւ հազարավոր նահատակ տղաների տեսակն այլ է՝ հայրենիքի ճանաչում եւ պատրաստ նահատակվելու հանուն հայրենիքի։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։ Սրբազանը խոսքն սկսեց՝ արտասանելով Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը։ «Մենք խոսում ենք Հակոբի ու բոլոր նահատակների մասին երբեմն տխուր դեմքերով՝ ցավակցաբար բռնելով նրանց հարազատների ձեռքերը, եւ հետո անցնում ենք մեր գործին։ Սակայն մենք երդում ու ուխտ ունենք նրանց հանդեպ՝ հայրենիքը վերադարձնել։ Նրանց հետ հանդիպելն այդ երդումը պետք է լինի, ինքնախաբեություն պետք չէ։ Մեր քնելն ու արթնանալը պետք է լինեն մեր տունը վերականգնելով։ Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով պարտության դառը կտակը,- խոսքն այսպես ավարտեց Սրբազանը եւ դիմելով նահատակ-հերոսների ծնողներին, հարազատներին: -Բոլորը ձեզ խոնարհումով պետք է դիմեն։ Եռաբլուր չպետք է տխուր դեմքերով գնանք։ Տղերքը բոլորինս են եւ հավիտյան այնտեղ են սրբագրվելու համար»։

Սամվել Թադեւոսյանն անդրադարձավ ֆիլմի գաղափարին, նշեց՝ այն կենսագրական տարեգրություն է Հակոբ Ռոստոմյանի մասին, ով, թողելով 2 որդիներին, ծնողներին, կնոջը՝ գնաց հայրենիքը պաշտպանելու։ «Սպայական ծառայության հինգ երկար տարիների ընթացքում ծառայել է Մարտակերտի N զորամասում՝ ավագ լեյտենանտ։ Մարտական բոլոր իրավիճակներում էլ դաշնակցական հայորդին ոչ մի անգամ չի դժգոհել, որ զինվորական դառնալու վճիռ է կայացրել եւ խրամատների անվերջ ակոսներում էր մաշել ջահել տարիների կյանքը: Հրամանատար էր ու ընկեր, ուսուցիչ եւ զինակից: Երեւանից գրքեր էր տանում, հատկապես՝ պատմավեպեր, եւ զինվորներին հորդորում էր կարդալ: Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է մարտադաշտ: Հերոսաբար կռվել է հանուն հայրենիքի եւ զոհվել հոկտեմբերի 6-ին: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Արիություն» մեդալներով»։ Ս. Թադեւոսյանը նույնպես նշեց՝ տղերքին պարտք ենք մնացել՝ մի վրեժ ու մի հայրենիք, իսկ իր խոր համոզմամբ՝ վերջնամարտը չի կայացել, եւ մենք հաղթելու ենք։ Հերոսի մասին ներկայացրեց մարտական ընկերը՝ Վահե Առաքելյանը, ով Ռոստին ճանաչել է 2012-ից։

Հակոբը ծնվել է 1989 թ. փետրվարի 13-ին Երեւանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետեւ որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում եւ համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ Մասնակցել էր 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից դարձյալ հարազատ դարձած Մարտակերտում էր։ Մինչեւ նահատակվելը հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ։ Կատարել են բազում սխրագործություններ։ Վահեն ու Ռոստը միասին ծառայել են, մասնակցել զորավարժությունների, ռազմական գործողությունների։ Պատմեց՝ ինչպես 2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ թշնամին հերթական փորձն էր անում ճեղքելու մեր պաշտպանությունը, Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ։ Սիրով պատմեց անմահ ընկերոջ մասին, ով եղել է խիստ, սակայն հոգատար հրամանատար, իր զինվորներին սիրել ծնողի, ավագ եղբոր պես։ Ելույթներից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն։ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանի կողմից Հակոբ Ռոստոմյանը հետմահու արժանացել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալի, որը հանձնվեց հերոսի որդուն՝ պատանի Արային։ Հերոսի հորը՝ Արա Ռոստոմյանին հանձնվեց շնորհակալագիր։ Սամվելի մարտական ընկեր Աշխեն Դանիելյանը նրան Նժդեհի դիմանկարը նվիրեց։ Այնուհետեւ կայացավ ֆիլմի դիտումը։

Ֆիլմում նույնպես Հակոբի զինակիցները, հրամանատարները, հարազատները եւ այլք ակնածանքով են խոսում նրա մասին։ Մայոր Արմենակ Սուքիասյանի խոսքով՝ Հակոբը զինվորների համար նախ ուժեղ հրամանատար էր եւ իր ենթականերին սովորեցնում էր ճիշտ գործել ռազմական գործողությունների ժամանակ։ Կարեւորում էր իրենց ստորաբաժանման դերը՝ որպես հակադիվերսիոն դասակ։ 2020 թ. հոկտեմբերի 4-ին գնդացրով ոչնչացրել էր թշնամու ԱԹՍ-ն։ Նահատակության օրը Հովիկի, Նարեկի, Մարտինի եւ մյուս տղաների հետ անցնելով ականապատ տարածքով, փշալարերի միջով փորձել են թշնամուց հետ գրավել կարեւոր հենակետերից մեկը, սակայն նույն ժամանակ թշնամին տարբեր զինատեսակներից ռմբակոծել է մեր դիրքերը, եւ ականանետի արկի պայթյունից մահացու վիրավորվել են Հակոբն ու Հովիկը։ Օգնության են հասել Նարեկն ու Մարտինը, ով նույնպես վիրավորվել է։ Նարեկը փորձել է օգնել տղերքին։ Հակոբը նրանից նռնակ է վերցրել՝ գիտակցելով, որ չի կարող շարժվել, իսկ գերի ընկնելն իր համար չէր… Նարեկին հրամայել է հետ գնալ… Պատմում են մարտական ընկերները հերոսի մասին ու նշում բազում սխրագործություններ։

Պատերազմից հետո դաշնակցականի պատվո կարգի համաձայն՝ Հակոբի Արամ հայրն այցելել է որդու նահատակության հատվածը, որտեղ հուշաքարին որդու եւ նրա հետ նահատակված Հովհաննես Գառնիկի Կարապետյանին նվիրված հուշաքար կա՝ «Դուք գնացիք անվերադարձ, թողեցիք ձեզնից ցավ ու լաց. ընկերներից» արձանագրությամբ։ Խոնարհվել է այդ հուշաքարին հերոսի հայրը, մտովի զրուցել որդու հետ եւ լուռ հպարտությամբ հաստատել՝ արժե կյանքը զոհաբերել հանուն այս հողի։ Այստեղ էլ կարեւորել է, որ մեր սերունդները դաստիարակվեն հերոսական ու հայրենասիրական ոգով։ Հակոբն ամփոփված է Եռաբլուրում, նրա անունով է կոչվում դաշնակցական «Ռուբեն» կոմիտեության մի խումբը։  

Թեգեր: ԱրցախՀակոբ ՌոստոմյանհերոսՀՅԴպատերազմՖիլմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից

Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist