Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կրկին գարնան, կանանց եւ սիրո մասին

Մեկնարկել է կանանց մեծարման մեկամսյակը

Մարտի 8, 2022
Սոցիում
Կրկին գարնան, կանանց եւ սիրո մասին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
860
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գարուն, կյանք, սեր, կին… Սրանք գրեթե համարժեք են հնչում մեր ընկալումներում, չէ՞ որ գարնանային եղանակի պես փոփոխական կարող է լինել կինը՝ մեկ «արեւոտ» ու ջերմացնող, մեկ՝ «ամպամած» ու «անձրեւոտ», վառ գույներով եւ վառ հույզերով լեզուն։

Այսօր մեկնարկում է կանանց նվիրված տոնական մեկամսյակը, որը լրացուցիչ հնարավորություն է մեծարելու եւ գնահատելու նրանց։ Ոմանց համար մարտի 8-ը գեղեցիկ առիթ է ուրախանալու եւ փոքր-ինչ մոռանալու առօրյա հոգսերն ու խնդիրները: Կան նաեւ մարդիկ, ովքեր նշում են տոնը «ուրիշներից հետ չմնալու համար» կամ էլ՝ սովորույթի ուժով: Ամեն դեպքում, դա թույլ է տալիս փոքր-ինչ կտրվել առօրեականությունից եւ վայելել սիրելիների՝ ամուսինների, որդիների, եղբայրների եւ հայրերի ուշադրությունն ու հոգատարությունը։ Կանանց եւ աղջիկների համար տոնական օրը սպասված է ոչ թե նվերների եւ ծաղիկների (թեեւ դա էլ ցանկալի է), այլ` առավելապես ուշադրության արժանանալու համար: Իսկ այդ տոնին ամենայն լրջությամբ նախապատրաստվում են հենց տղամարդիկ, քանի որ նրանց ուսերին է դրված տոնի հաջողված եւ անմոռանալի լինելու պատասխանատվությունը:

Հաճախ մեր օրերում կանանց մեծարումը տեղի է ունենում տղամարդկանց արժանապատվության եւ իրավունքների ոտնահարման հաշվին, մինչդեռ արդյունքում խախտվում են բնական օրինաչափություններն ու ներդաշնակ համագոյակցությունը սեռերի միջեւ։ Թուլացնելով տղամարդուն, թուլացնում են նաեւ կնոջը՝ պարտադրելով իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք ի վերուստ վերապահված են տղամարդուն։ Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու մեջքի հետեւում կանգնած է իմաստուն եւ ուժեղ կին։ Սակայն մոռանում ենք մի պարզ ճշմարտության մասին, որ երջանիկ կանանց կողքին ուժեղ եւ սիրող տղամարդ է լինում։

Թեեւ այսօր աշխարհի շատ երկրներում մարտի 8-ը պետականորեն նշվում է որպես կանանց նվիրված օր` ի նշան նրանց հանդեպ ունեցած սիրո եւ երախտագիտության, սակայն իր ակունքներում այդ օրն իր մեջ տոնական բնույթ չի կրել: Տոնական դարձած այս օրը սկզբնավորվել է որպես հավասար իրավունքների համար պայքարում աշխատավոր կանանց համերաշխության օր եւ միայն ժամանակի ընթացքում է կորցրել իր քաղաքական բնույթը։

Հայաստանի անկախության հռչակումից հետո, 1996 թ. մարտի 8-ը դուրս եկավ պետական տոնացույցից, մինչ այդ` 1995-ին ազգային տոնացույցում որպես մայրության եւ գեղեցկության օր էր ընդունվել ապրիլի 7-ը: Մարտի 8-ը «վերականգնեց իր իրավունքները» պետական տոնացույցում 2001 թ., երբ ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենքը: Ի վերջո, կանանց նվիրված երկու տոների «հակամարտությունը» լավագույն լուծումը ստացավ կանանց եւ «մտահոգությունների ու ծախսերի» աղբյուր տղամարդկանց համար, երբ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես հայտարարվեց կանանց միամսյակ։ Ամեն դեպքում, գարունն ինքնին տոնական տրամադրություն ստեղծող շրջան է, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես այն դարձնի առավել հետաքրքիր՝ հագեցած դրական զգացողություններով։

Թեգեր: 8 մարտապրիլ 7կանայք
Կիսվել4Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է

Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է

Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist