Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

Մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում կանայք ունեցել են իրենց կարեւոր դերը

Մարտի 8, 2022
Սոցիում
Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է
35
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց պատմության ոսկեղեն էջերում, գրեթե բոլոր ժամանակաշրջաններում հայ կինն ունեցել է իր ազդեցիկ դերակատարությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության պաշտպանության եւ պահպանման, այլեւ ազգի հարատեւման եւ ուժեղության հենասյան՝ ընտանիքի ամրության ու ավանդույթների պահպանման գործում:

Մեր ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում բազմաթիվ են ճակատագրական փուլերը, երբ հայ կինը կանգնած է եղել բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման գոյամարտերի առաջնագծում: Հայ ժողովուրդը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կնոջ, մոր հանդեպ դեռ հեթանոսական ժամանակներից, երբ աստվածների շարքում էին դասվել Անահիտը, Աստղիկը, Նանեն: Նախաքրիստոնեական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծությունները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները:  Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուրի», «կենսատուի», «շունչ եւ կյանք» տվողի: Կինն արարվել է որպես նուրբ, գեղեցիկ, միեւնույն ժամանակ՝ ուժեղ էակ: Կնոջն առանցքային դերակատարություն է տրված նաեւ մեր ազգային էպոսում, որի հերոս կանայք ուժեղ էին եւ համոզված էին, որ կինն ու տղամարդը պետք է հավասար դերակատարություն ունենան հայրենիքի պաշտպանության հարցում:

Կանանց միջազգային օրը ԱՄՆ-ում սկսեցին նշել 1909-ից ՝ սկզբնական շրջանում անվանելով «Աշխատավոր կանանց միջազգային օր»: Գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր: Այդ օրը խորհրդանշեց կանանց իրավունքների համար շարժումը, որը 1975 թ. ՄԱԿ-ը հռչակեց համընդհանուր կանանց տոն: Հայաստանը մարտի 8-ը սկսեց նշել 2001-ից:

Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին խոսվում է հայկական նախնական եկեղեցական եւ իրավունքի աշխարհիկ փաստաթղթերում: Կնոջ եւ տղամարդու իրավահավասարության մասին նշված է 4-րդ դարում գրված եկեղեցական Աշտիշատի, 5-րդ դարի Շահապիվանի կանոններում, եւ այն 12-րդ դարում որակապես նոր մակարդակի բարձրացրեց  Դավիթ Ալավկաորդին՝ իր  «Կանոններում»: Վերջինումս մասնավորապես ասվում է. «Ամուսնությունը վավերական չէ, եթե հիմնված է բռնության վրա»:

Հայկական իրավական մտքի ամենակարեւոր աշխատությունում` Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», արժեւորվում էր կնոջը կրթություն տալը, քաջալերվում սեփականության հավասար բաժանումը եւ քրեական տուգանքների կիրառումը կանանց դեմ բռնություն գործադրողների նկատմամբ: «Հայոց դատաստանագրքում»  խոսվում է նաեւ կանանց պատվի եւ արժանապատվության ճանաչման ու հարգման, կնոջ ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու եւ այլ իրավունքների մասին:

Ժամանակակից իրավական կանոնակարգումներով կանանց իրավունքների ձեւակերպումները տրված են հայկական առաջին սահմանադրության՝ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ում, իսկ Կոստանդնուպոլսի «Ազգային սահմանադրության» ներածության մեջ ամրագրված են կանանց եւ տղամարդկանց հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության, հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալելու դրույթները: Հայկական իրականության մեջ կնոջ արժեւորմանը նպաստեց քրիստոնեության ընդունումը: Իսլամի կամ բուդդիզմի մեջ կինը ստորադասվում է տղամարդուն: Բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում, եւ դրա համար կինը պետք է վերածնվի տղամարդու: Իսկ իսլամով խրախուսվող բազմակնությունը էականորեն իջեցրեց նրանց դերը տվյալ հասարակություններում:

Հայտնի են հայ թագուհիները՝ Փառանձեմը, Զապելը, եւ որ հայկական արքունիքներում թագավորների կանայք նույնպես որոշակի դերակատարում են ունեցել: Հայ կանանց հասարակական ու քաղաքական դերի ակտիվացումը սկսել է 19-րդ դարում, ինչին էապես նպաստել է հայաշատ քաղաքներում օրիորդաց դպրոցների հիմնումը: Հայ կանայք գործուն մասնակցություն են ունեցել Արեւմտյան Հայաստանում սկիզբ առած ֆիդայական շարժմանը: Նրանք էին ֆիդայապետ Աղբյուր Սերոբի կինը` Սոսեն, Գեւորգ Չաուշի հավատարիմ զինակից Եղսոն, կին ֆիդայիներ Հայո-Հայաստանը, օրիորդ Սաթենիկ Մատինյանը, Մարո Մակարյանը եւ այլք: Արցախյան երեք պատերազմներում կին ազատամարտիկների թիվը հասնում է հարյուրների. նրանցից յուրաքանչյուրն անցել է իր ինքնատիպ հերոսական ուղին: Առաջին հանրապետության Ազգային Ժողովում պատգամավորների 8 տոկոսը եղել են կանայք, այսօրվա խորհրդարանի մոտ 30 տոկոսն են կին պատգամավորները:

Մեր պատմության մեջ հայ կնոջ ունեցած կարեւոր դերը փաստվում է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանը բոլոր ժամանակներում ներկայացվել է մոր մարմնավորմամբ՝ Մայր Հայաստանով, որը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է: Այսօր Հայաստանում կնոջը նվիրված երկու տոները՝ մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը, լիովին օրինաչափ են, բայց եւ շատ քիչ՝ հայ կնոջն արժանվույնս գնահատելու եւ մեծարելու համար:

Թեգեր: 8 մարտապրիլ 7կանայք
Կիսվել14Tweet9Կիսվել2
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը

…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist