Դյուրին չէ խոսք գրել մանկավարժի մասին, մանավանդ, երբ նա ինչպես ասում են՝ բավա-կանին խոսուն վաստակ ունի, շիտակ ու ազնիվ ճանապարհ է անցել՝ պայծառ հիշողու-թյուններ թողնելով սերունդներին։ Ու մի տեսակ երկյուղում ես՝ ասելիքդ հանկարծ «ըմբռ-նումով» չընկալվի կամ պարզապես քեզ ճիշտ չհասկանան։ Գերզգայուն լինելով, չէ որ մանկավարժները նաեւ նուրբ հոգեբանի կարգավիճակ ունեն, եւ այս կամ այն երեւույթի վերաբերյալ կարծիքդ, տեսակետդ հիմնավորելու համար չափազանց զգույշ պիտի լի-նես…
Իմ խորին համոզմամբ, Լիլիկ Հակոբյանը մեկն է Արցախի ավանդապահ այն մտավորա-կաններից, ով սերելով մանկավարժի ընտանիքից եւ անմնացորդ նվիրվելով գործին, պա-տիվ ու սեր, խոր հարգանք է վայելել (ու շարունակում է վայելել) դպրոցականների եւ ու-սանողների, գործընկերների շրջանում։ Իսկ կրթելն ու դաստիարակելը նրա համար երբեք ինքնանպատակ զբաղմունք չեն եղել։ Հայրը՝ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկա-վարժ Սարգիս Հակոբյանն է եղել դպրոցի ու տան ուսուցչապետը, որի խորհուրդն ու հոր-դորներն էլ առաջնեկ դստերը կողմնորոշել են կյանքում ճիշտ ընտրություն կատարել։ «Հորս ծանրակշիռ խորհրդի կարիքը շատերն էին զգում գյուղում, հատկապես երիտա-սարդները։ Եվ նա բոլորին սրտաբուխ ձեռք էր մեկնում, հետեւում նրանց ճանապարհին։ Անկեղծ ասած՝ մանկուց բժիշկ էի որոշել դառնալ, սակայն հայրիկիս վեհ ու բարի, խորա-խորհուրդ կերպարը հիմնովին փոխեց մասնագիտություն նախընտրելու վերաբերյալ իմ վճիռը։ Ու մի օր, բուհն ավարտելուց հետո, իբրեւ մանկավարժ, դասամատյանը թեւիս տակ դպրոց մտա… Եվ, բնականաբար, հայրս օրհնեց իմ մուտքը՝ սկսնակ դասվարի, առա-ջին հերթին ակնկալելով բարություն եւ աշխատասիրություն»,- խոստովանում է Լիլիկը։
Իսկ մանկավարժի առաջին քայլերը Լ. Հակոբյանը սկսել է Ստեփանակերտի թիվ 1 միջնա-կարգ դպրոցում, որը բոլոր ժամանակներում էլ կրթության ու դաստիարակության դարբ-նոց է եղել սերունդների համար եւ նորեկներին միշտ պարտավորեցրել հավատարիմ մնալ կոլեկտիվի հարուստ ավանդույթներին։ Այնուհետեւ աշխատանքային կենսագրու-թյունը շարունակել է մայրաքաղաքի 2-րդ եւ 5-րդ միջնակարգ դպրոցներում, որտեղ Լիլի-կին ճանաչողները նրան գիտեն որպես բարեսիրտ եւ հոգատար, կրթական համակարգի նրբերանգներին լիարժեք տիրապետող մասնագետի։ Նրան բախտ է վիճակվել հաղոր-դակցվել այն տարիներին արդեն ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում անուն հա-նած երեւելի շատ դեմքերի հետ, նրանցից փորձ ու գիտելիքներ ձեռք բերել, կամաց-կա-մաց տիրապետելով մանկավարժության, երեխաների հոգեբանությունն ընթերցելու գաղտնիքներին, հստակեցնել ասելիքը։ Ու այսօր էլ Լիլիկը, տարիների հեռվից մտապա-հելով հմուտ մանկավարժներ Սարգիս Արամյանի, Արամ Մարտիրոսյանի, Լարիսա Արամ-յանի, Վիգեն Հայրապետյանի, Լազր Թումանյանի, Սաթիկ Սողոմոնյանի համատեղ աշխա-տանքի հետ կապված անմոռանալի հիշողությունները, շարունակում է խոր պատկառանք տածել նրանց նկատմամբ, յուրաքանչյուրի կերպարը հոգեհարազատ ու հասու դարձնե-լով ոչ միայն իր, այլեւ՝ սաների համար։
50-ամյա իր մանկավարժական փորձից Լիլիկ Հակոբյանը համոզվել է, որ «ուսուցիչը չպետք է լավն ու որակյալը փնտրի միայն այն աշակերտների մեջ, որոնք բարձր գնահա-տական են ստանում տարբեր առարկաներից, այլ կերպ ասած, ուսման գերազանցիկներ են»։ Նրա կարծիքով, ուսուցիչը պիտի նկատի իր շրջապատի բոլոր երեխաներին եւ կարո-ղանա յուրաքանչյուրին գնահատել ըստ գիտելիքների եւ ընդունակությունների։ Լ. Հա-կոբյանի խոսքերով, ուսուցիչը պետք է յուրաքանչյուր սանի հետ մանկանա, կարողանա հոգեբանորեն եւ մանկավարժորեն թափանցել նրանց ներաշխարհն ու երեխայի մեջ ըն-կալել հուզական-գեղագիտական պոռթկումները։ «Դասի ժամանակ զայրացկոտ, անհա-վասարակշիռ ու ինքնամփոփ, երեխաների հույզերի եւ ապրումների նկատմամբ անտար-բեր, «չայրվող» ու նաեւ «չայրող» մանկավարժին հազիվ թե հաջողվի վայելել իր սաների սերն ու վստահությունը, ինչը, սովորաբար, փոխադարձ անդրադարձներ է ունենում»,- գտնում է Լիլիկը։ Ապա սեփական կարծիքը հիմնավորելու համար համոզիչ օրինակներ է բերում կյանքից՝ փորձելով կարեւորել պատանիների դերը երկրի կայացման ու անվտան-գության ապահովման, Արցախի զարգացման գործում։
-Ես հիշում եմ դպրոցական տարիներին համեստ ընդունակությունների տեր իմ սաներից շատերին, որոնք գիտելիքների առումով չեն փայլել։ Սակայն արցախյան գոյամարտի ժա-մանակ վճռական, օրհասական պահերին բացառիկ խիզախություն, ճարպկություն եւ իմաստություն են դրսեւորել, բազում հաղթանակներ կռել ռազմաճակատում եւ փառքով պսակել իրենց անունները,- անդրադառնալով ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություն-ներին, վատ աշակերտ հասկացողության մասին շրջանառվող թյուր կարծիքը հերքել է փորձում վաստակաշատ ուսուցչուհին։- Եթե երեխան որոշակի նախասիրություններ ունի, եւ սովորելու ժամանակ ուսուցիչը դրանք չի նկատել ու զարգացրել, հետամուտ չի եղել նրա արժանիքների բացահայտմանը, ապա մեղքն, անշուշտ, իրենն է, եւ հաշվետու պիտի լինի սեփական խղճի առաջ… Մինչդեռ կյանքն ապացուցել է, որ մեր շրջապատում անհա-տականություններ են ձեւավորվում։ Այդ տեսակետից արցախյան պատերազմը մի յուրա-հատուկ դաս էր բոլորիս համար, որտեղ իրենց հայրենասիրությամբ ու հերոսությամբ աչ-քի ընկան մեր սաներից շատերը։ Ոմանք գիտակցաբար հայրենիքի զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու հավերժացան, վերստին հաստատելով այն ճշմարտությունը, որ թշնամու գնդակն, առաջին հերթին, հերոսներին է գտնում…
Ուսուցչուհու երկար տարիների վաստակը բազմիցս է բարձր գնահատանքի արժանացել կրթության եւ մշակույթի հանրապետական ու քաղաքային համապատասխան կառույցնե-րի կողմից, սակայն ինչպես Լ. Հակոբյանն է խոստովանում, իր համար ամենաթանկ պար-գեւը սաներից, նախկին շրջանավարտներից ամենատարբեր առիթներով ստացվող շնոր-հավորական բացիկներն ու հուզառատ նամակներն են, որոնք սիրտ են ջերմացնում ու անմոռանալի հիշողություններ արթնացնում՝ հագեցնելով կարոտները։ Եվ, իրավամբ, հպարտանում, ուրախանում է, որ երբեմնի իր սաները «հայրենիքին պիտանի մարդիկ են դարձել», պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում օրենսդիր եւ գործադիր իշխա-նություններում, ամենատարբեր գերատեսչություններում, ճանաչված մասնագետի համ-բավ ունեն եւ խորանում են գիտության մեջ, իսկ ոմանք էլ համալրում են Արցախի փառա-վոր բանակի զորահրամանատարների, սպաների շարքերը։
Այսօր էլ Լիլիկ Հակոբյանը, որ 1997-ից մանկավարժություն եւ հոգեբանություն է դասա-վանդում Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, մնացել է նույն բարե-համբույր, կենսուրախ ու բազմաշնորհ, բարձր կուլտուրայի տեր մտավորականը։ Հատկա-նիշներ, որոնք միահյուսվելով իրար, ավելի են ներդաշնակում ուսանողների հետ ունե-ցած նրա սերտ հարաբերությունները։ Իսկ Լիլիկը մի անգամ չի նշել, որ բանաստեղծելու, երգելու եւ նվագելու իր շնորհները ժառանգել է հորից, Զառունց գերդաստանի անդամնե-րից, որոնցից յուրաքանչյուրը մի առանձնակի «թուլություն» ունի մշակույթի եւ արվեստի, գրականության, արցախյան զարմանահրաշ, անկրկնելի բնության նկատմամբ, եւ նրա յու-րահատուկ բույրերը, գույներն ու մեղեդիները որոշակիորեն բաժին են հասել իրենց։
Ընտանիքում էլ նա անփոխարինելի է որպես տանտիկին, սիրասուն մայր, բոլորանվեր տատիկ…
-Աշխատանքից հոգնած տուն եմ մտնում թե չէ՝ թոռնիկներս, որ անհամբեր պահում են ճամփաս, շարունակ սկսում են ինձ «նեղել»։ Մեկը հեքիաթ է խնդրում պատմել, մյուսն ասում է՝ արի նկարենք, երրորդն առաջարկում է պարտեզի ծաղիկները ջրել, նոր երգ կամ ոտանավոր սովորեցնել։ Եվ օրս այսպես լցվում, հագենում է նրանցով, անմիջապես անց-նում է հոգնածությունս։ Հետո մի անբացատրելի, անսովոր զգացում է ինձ պարուրում, ու ես մանկությունից կիսատ մնացած հեքիաթներն իմ հերթով ընթերցում եմ նրանց երազ-կոտ հայացքներում…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ