Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը

Եվ ինչպես է գիտությունն աջակցում պետական կառավարման համակարգին

Մարտի 10, 2022
Սոցիում
Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
235
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի եւ Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի եւ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։ Այս աշխատանքը կատարվում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս ժամանակահատվածում  COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում է արվել:

Ինչպես երեկ «ՀՀ»-ին տեղեկացրել է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, հետազոտությունների արդյունքներով՝ դեռեւս 2021 թ. հունվարի դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիսին տեղակայվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։ Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր դոմինանտ շրջատիպ է մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաեւ «Օմիկրոնի»  BA.2 ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է եւ, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:

Ի՞նչ են ցույց տվել ամենամսյա հետազոտությունները։ Ըստ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի պարզաբանման՝ դա «թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը եւ տեղակայման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաեւ հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման եւ դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից»։ Ա. Առաքելյանը շեշտում է կարեւոր մի հանգամանք. այս ծրագիրը նաեւ օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարեւոր խնդիրներ։

ԳԱԱ վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ հետազոտության շրջանակներում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը։ Սա, ի դեպ,  SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։

Հավելենք, որ հետազոտություններն իրականացվել են ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, Գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման եւ 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի եւ Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 եւ 2019 թթ. դրամաշնորհների աջակցության շրջանակներում։ Եվ որ էական է՝ առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։        

Նմուշներն ու սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «The Evolving Faces of the SARS-CoV-2 Genome» եւ «Journal of Virological Methods» ամսագրերում:

Թեգեր: Գիտությունների ակադեմիաԿՈՎԻԴ-19կորոնավիրուս
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչպե՞ս կարելի է ապրել Աստծո նախանշած արդարությամբ

Սիմեոն դի Մանտուա

Սիմեոն դի Մանտուա

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist