Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մաեստրոն բեղմնավոր ուղի է անցել

Մարտի 10, 2022
Սոցիում
Մաեստրոն բեղմնավոր ուղի է անցել
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
775
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, խմբավար Սերգեյ Հարությունյանի ստեղծագործական բեղմնավոր գործունեությունն արժանվույնս գնահատվեց.  համալսարանի գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում, իսկ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատեց այդ որոշումը: Հիմա մաեստրոն Լոռիում առաջին երաժիշտն է, որ կրում է պատվավոր պրոֆեսորի կոչումը:

Սերգեյ Հարությունյանն իր գործունեությունն սկսել է 1977 թ. Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժինն ավարտելուց հետո, հայրենի քաղաք Վանաձորում՝ մանկավարժ-խմբավար, հանրակրթական եւ երաժշտական դպրոցներում լծվելով մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության նվիրական գործին: Այդ տարիներին էլ նա դառնում է առաջին, հիրավի, շրջադարձային նորամուծության հեղինակը. մինչ այդ ընդունված մանկական եւ կատակ երգերը նա փոխարինում է Նարեկացու, Շնորհալու, Եկմալյանի եւ մեծն Կոմիտասի հոգեզմայլ երգերով, շարականներով: Այդ նրա շնորհիվ նաեւ իր գոյությունը դժվարին տարիներին պահպանեց Մարգահովիտ գյուղի երաժշտական դպրոցը, որի տնօրեն նշանակվել էր 1983 թ.:

Ավելին, 2001 թ. գյուղական երաժշտական հիշյալ դպրոցը դարձավ արվեստի դպրոց: Իսկ հայրենի քաղաքում ստեղծեց իր առաջին քառաձայն «Երիտասարդական» երգչախումբը, որի կազմը բաղկացած էր կամավոր սկզբունքով ընդգրկված սիրողական երգիչներից: Նորաստեղծ խմբի կատարողական որակն այնքան բարձր էր, որ համերգներով հանդես եկան ոչ միայն մեր, այլեւ արտասահմանյան երկրներում, մասնակցեցին նաեւ մրցույթ-փառատոների: 1997 թ. նա ստանձնում  է ՎՊՄԻ-ի արվեստի ամբիոնի խմբավար-դասախոսի գործը, հիմնում է «Բիայնա» երգչախումբը, մասնակցում Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ նվաճում առաջին կարգի մրցանակը: Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նրա ծառայությունը Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման գործում: Երաժշտագետը հեղինակել եւ հրապարակել է Կոմիտասի երգերի մի ժողովածու, որտեղ յուրօրինակ մատուցմամբ կատարել է 24 ստեղծագործությունների փոխադրումներ՝ իգական եռաձայն եւ քառաձայն երգչախմբերի համար՝ անաղարտ պահելով Կոմիտասի երաժշտական ոգին: Իր կյանքում նա համատեղել է նաեւ աշխարհիկն ու հոգեւորը:

2002 թ. շնորհաշատ հայորդին հավաքում է շնորհալի մանուկների եւ Գուգարաց թեմում հիմնում «Սբ Տիրամայր» երգչախումբը, որի կատարողական արվեստի որակը, մասնագետների վկայմամբ,  գնահատանքի է արժանի ոչ միայն հոգեւոր, այլեւ աշխարհիկ կտրվածքով: Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ երգչախումբը համերգներով հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ Փասադենա, Մոնտեբելո, Գլենդել քաղաքներում: Թեմակալ առաջնորդի օրհնությամբ մաեստրոն 2004 թ. հիմնադրում է նաեւ արական երգչախումբ, որը 2013-ին, ձուլվելով «Սբ Տիրամայր» երգչախմբին, վերածվում է երկսեռ քառաձայն երգչախմբի: Այս նոր երգչախումբը մինչեւ օրս մասնակցում է պատարագների մատուցմանը Գուգարաց թեմում՝ Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում:  

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: պրոֆեսորՍերգեյ ՀարությունյանՎանաձոր
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Երազի եւ իրականության սահմանագծին

Երազի եւ իրականության սահմանագծին

Հազարամյակների պատմությունն է այստեղ

Հազարամյակների պատմությունն է այստեղ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist