Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Դարձյալ Արցախում են գործում

Իրենց ապագան պատկերացնելով հայրենի հողում

Մարտի 25, 2022
Սոցիում
Դարձյալ Արցախում են գործում
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանն Արցախի հերոսական տարածքներից է եւ մայր հայրենիքին կապող ամենահարմար հատվածը։ Բերձոր-Շուշի մայրուղու վրա է, այժմ ունի 4 հայաբնակ գյուղական համայնք՝ Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր, Եղցահող՝ Տասի վերստ (Ծաղկաձոր) եւ Կանաչ Թալա գյուղերով հանդերձ։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամին հիմնականում Բերդաձորի հայաթափությամբ էր «տառապում»։ 1988-91 թթ. ենթաշրջանը պաշտպանվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ջոկատների շնորհիվ։ Սակայն 1 տարի՝ 1991 թ. մայիսի կեսերից մինչեւ 1992 թ. մայիսի 17-ը, մնաց գերության մեջ։ Ազատագրվեց Շուշիից հետո՝ Բերձոր-Լաչինից 1 օր առաջ։ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով հայաթափ եղավ Քաշաթաղի շրջանը, որի բնակչության հիմնական մասը տեղափոխվել եւ բնակվում է ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում։ Սակայն շրջանի որոշ համայնքապետեր, բնակիչներ մնացին Արցախում եւ զբաղված են շինարարությամբ, գյուղատնտեսությամբ, ձեռներեցությամբ։ Արդեն անդրադարձել ենք Վուրգավան եւ Աղաձոր գյուղական համայնքների ղեկավարներ Միասնիկ Գրիգորյանի եւ Արա Անտոնյանի գործունեությանը Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Իշխանաձոր գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցն ընտանիքով տեղափոխվել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ զբաղված է բնակարանաշինությամբ։ Արցախում են սկսել աշխատել ու արարել նաեւ քաշաթաղցի այլ երիտասարդներ։

Արցախ  Աբրահամյանը բնակվում էր Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում, այնտեղ իր մանկության երեք ընկերների հետ հիմնել էր «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Տեղական, այդ թվում՝ սեփական այգիների խաղողից սկսեցին «Բերձոր» եւ «Վուրգավան» անուններով գինի պատրաստել ու վաճառքի հանել: Սակայն եղավ պատերազմը, թշնամու տիրապետության տակ անցավ նաեւ Վուրգավանը։ Արցախը մեծ ցավ ապրեց, բայց շարունակեց իր գործն արդեն ԱՀ Մարտունու շրջանում՝ Քարահունջ գյուղում, որտեղ հաստատվել է եւ իր ապագան Արցախում է տեսնում: Օրերս Երեւանում՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, հանդիպեցի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքային համայնքի (դարձյալ մնացել է թշնամու տիրապետության տակ) ղեկավար Վրույր Ասրյանին։ Եկել էր համայնքից տեղահանված բնակիչների կորցրած գույքի ճշտման խնդիրներով։ Պարզվեց՝ Վրույրն այժմ Արցախի Բերդաձորի ենթաշրջանում զբաղված է բնակելի տների հիմնանորոգման աշխատանքներով։ Ծնվել է1974 թ. Գորիսում, ունի բարձրագույն կրթություն։ Կնոջ եւ 3 դուստրերի հետ բնակվում էր Որոտանում, որի քաղաքապետն է 2015 թ. սեպտեմբերից։ Մինչ այդ ծառայում էր ռազմական ոստիկանությունում։ Բերդաձորի Եղցահող գյուղը Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հյուսիսարեւելյան բարձրադիր մասում է՝ Գորիս-Ստեփանակերտ «Կյանքի ճանապարհի», միջազգայնորեն՝ «Լաչինի միջանցքի» ձախ կողմում։ Դեռեւս խորհրդային տարիներին Եղցահողի կազմում էին Տասի Վերստը, որն ընկած է ճանապարհի վրա, եւ քիչ վերեւում գտնվող Կանաչ Թալան, որը 1970-ական թթ. հայաթափ էր եղել եւ վերաբնակեցվել թուրքերով։

Վ. Ասրյանը տեղեկացրեց, որ հիմնել է «Ասրյաններ» ընկերությունը, որի տնօրենն է, եւ 2021 թ. հուլիսից նշված 3 բնակավայրերում բնակելի տներ են հիմնանորոգում, հիմնականում Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի եւ թշնամու տիրապետության տակ անցած այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքների ու տեղաբնակների համար։ Այժմ Շուշիի շրջանի Քիրսավանից տեղահանված 2 ընտանիք վերաբնակվել է կանաչ Թալայում։ Կան նաեւ ընտանիքներ Հադրութի շրջանից, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից, որ արդեն տուն ունեն Եղցահողում։ Համագործակցելով ԱՀ քաղաքաշինության նախարարության հետ՝ իրականացնում են շատ կարեւոր այս աշխատանքը։ Վ. Ասրյանը տեղեկացրեց նաեւ, որ ընթացիկ ժամանակահատվածում հիմնովին նորոգել են 7 բնակելի տուն, 4-ի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ Աշխատուժը հիմնականում տեղի բնակիչներն են. այսինքն` որոշակիորեն լուծված է տեղացիների զբաղվածության խնդիրը։ Վարպետներ կան նաեւ Գորիսից։ Շինանյութի խնդիրը լուծված է։ Ներկրում են Գորիսից, Ստեփանակերտից։ Կարեւորեց, նաեւ, որ ավազ, խճաքար, բլոկներ եւ այլ կարեւոր շինանյութեր իրենց մատակարարում է Բերձորում գործող «Էր-ընդ-Արեգ» ընկերությունը։ Իհարկե, ընթացքում շինանյութի մատակարարման, ֆինանսավորման որոշակի խնդիրներ լինում են, բայց շուտ են լուծվում եւ չեն անդրադառնում իրենց աշխատանքի վրա։ Խոսելով ռուս խաղաղապահների հետ հարաբերությունների մասին, տեղեկացրեց, որ ոչ մի խնդիր չկա։

Ինչպես գիտենք՝ Եղցահողի խմելու ջրի խնդիրը բարդացել է, երբ թշնամին տեղակայվեց գյուղի հարեւանությամբ, որտեղ աղբյուրներն են։ Այժմ նոր ջրագիծ է կառուցվում։ Եղցահողի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը հեռախոսով տեղեկացրեց՝ եղանակային պայմաններից ելնելով, ջրագծի կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Իրենց համայնքում այս պահին Քաշաթաղի շրջանից աշխատում են 3 ընկերություն՝ «Ասրյաններ», «Արզանյաններ» (տնօրեն՝ Արտուշ Արզանյան, Իշխանաձորից) եւ «Սահման» (տնօրեն՝ Արթուր Սահակյան, Բերձորի նախկին քաղաքապետ), որոնք բնակելի տներ են հիմնանորոգում եւ կառուցում։ Ներկա դրությամբ Եղցահողն ունի 46 ընտանիք՝ 151 բնակչով։ 4 տեղահանված ընտանիք բնակություն է հաստատել Կանաչ Թալայում, 1-ը՝ Տասի վերստում, 2-ը՝ Եղցահողում։

Թեգեր: ԱրցախԲերդաձորՇուշի
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վարպետի մարգարեական խոսքը

Վարպետի մարգարեական խոսքը

Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել

Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել

Ամենաընթերցվածը

  • «Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

    «Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    435 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Անմահ հերոսի տարեդարձին

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist