Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գիտությունը մեր վերջին հույսն է

Անդրադարձ

Հունվարի 7, 2023
Սոցիում
Գիտությունը մեր վերջին հույսն է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
154
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ ոգեւորությամբ կարդացի «ՀՀ» օրաթերթում տպագրված՝ Գ. Հակոբյանի «Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ» (9 դեկտեմբեր 2022 թ.) հոդվածը։

Զարմանալին այն է, որ, անցնելով շուկայական հարաբերությունների, մեր որոշ ղեկավարներ շարունակում են մտածել «խորհրդային» տրամաբանությամբ։ Բացի հեղինակի կողմից նշված խնդիրներից, կուզենայի ուշադրություն դարձնել Հայաստանում բարձրագույն կրթության բնագավառում մրցակցության բացակայության վրա։ Չասենք, որ բուհերի մեծամասնությունն ունի մենաշնորհ, որը կապիտալիստական հասարակարգի իրավիճակում անկարելի է եւ օրինաչափորեն բերում է որակի նվազեցման։ Լավ իրավիճակ է ստեղծվել բժշկական բնագավառում, որտեղ նույն մասնագիտություններով աշխատում են մի քանի բուհեր։ Գ. Հակոբյանը իրավացի է, որ մրցակցություն ստեղծել են մասնավոր բուհերը, որոնց «աճեցման» համար պետությունը չի ծախսել ոչ մի լումա։ Այսպիսի պատկեր ստացվել է որոշ երկրներում բուժաշխատողների պակասի պատճառով։ Լավ կլիներ, եթե այն լիներ մեր խելացի մենեջմենթի արդյունքում։

15-20 տարի առաջ ուսանողների մեծ հոսք կար Երեւանի պետական համալսարան, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, պոլիտեխնիկական համալսարաններ։ Սակայն այժմ այստեղ չեն գալիս սովորելու նույնիսկ արտասահմանցի մեր հայրենակիցները. հավանական է, որ եւ՛ որակն է պակասել, եւ՛ աշխարհից հետ ենք մնացել։ Փոխարենը հավաքում ենք բոլոր դիմորդներին, եթե նրանք նաեւ ընդունելության քննություններին մի քանի անգամ ստանում են անբավարար թվանշան։ Բուհերի ղեկավարներն իրենց եւ իրենց շրջապատի աշխատավարձն ապահովում են, իսկ դասախոսները կարող են սպասել, չնայած բուհի դեմքը դասախոսն է…

Մեր ղեկավարությունը երբեմն խորհե՞լ է, թե ինչու բնական, տեխնիկական գիտությունները, ճարտարապետությունը, շինարարությունն արտասահմանում պահանջարկ ունեն, իսկ Հայաստանում՝ ոչ։ Պարզ պատճառով. թեկուզ ներքին մրցակցության միջոցով պետք է որակ ստանալ։ Բացի այդ, նախկինում մեր խորհրդային բուհերը ղեկավարում էին Միությունում եւ աշխարհում ճանաչված մասնագետներ, որոնց շնորհիվ զարգանում էր բուհի ողջ կոլեկտիվը։ Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա… Ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել, եթե ռեկտորների մրցույթին մասնակցում են մի-մի անձնավորություն, քանի որ մինչեւ այսօր նրանք պետք է «վերեւների» հավանությունն ստանան, իսկ հավանություն տալիս են մեկին։ Ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել, եթե մասնագիտությունները բացվում եւ փակվում են ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ ոմանց ցանկությամբ։ Օրինակ՝ ինչո՞ւ չկա կուրորտոլոգիա, եթե Հայաստանում այն պետք է զարգացնել։ Այս առումով՝ հեղինակի կողմից նշված գիտական որոնումների բնագավառում «Ան. Շիրակացի» համալսարանի քաղաքականությունն ու նվաճումներն օրինակելի են։ 63 արտոնագիր։ Սա լուրջ աշխատանքի արդյունք է։

Մրցակցություն։ Այն կբացահայտի մեր իսկական, ստեղծագործող մտավորականությանը, իսկ վերջինս, եթե նրան տան հնարավորություն, կլուծի մեր բոլոր խնդիրները։ Հիշենք՝ գիտությունը մեր վերջին հույսն է։

Արմենուհի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրագրող

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ամենամսյա յուրօրինակ «հաշվետվություն»

«ՀՀ» օրաթերթի ամենամսյա յուրօրինակ հաշվետվությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կհովուէ նորանց եւ կառաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրներ. եւ Աստուած կսրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist