Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայտնի մուլտհերոսների հետ

Հունվարի 10, 2023
Սոցիում
Հայտնի մուլտհերոսների հետ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
327
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ «Թովմասյան հիմնադրամի» եւ «Հայը կա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 8-ին Երեւանում՝ «ԴՎԻՆ Մյուզիք Հոլ»-ում, տեղի ունեցավ «Դեպի մեծ երազանքներ» հեքիաթ-ներկայացումը։ Ծնողների, հարազատների, ուսուցիչների ուղեկցությամբ՝ ներկա էին տարբեր խոցելի խմբերում գտնվող երեխաներ Երեւանից ու մարզերից։ Մինչ ներկայացման սկսվելը՝ պատանի դերասանները, տարբեր մուլտհերոսների (կատու, մուկ, բադիկ, պինգվին եւ այլն) կերպարանքով, «ԴՎԻՆ Մյուզիք Հոլ»-ի սրահում, որտեղ տեղադրված էր տոնածառը, ներկա երեխաների հետ պարեցին, հանդես եկան իրենց դերերով, լուսանկարվեցին։ Երեխաներին այցի էին եկել նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Ներկայացումն սկսվեց դեռեւս 1976-ին նկարահանված «Գտնված երազ» մուլտֆիլմով՝ Ռ. Հախվերդյանի երաժշտությամբ։ Փոքրիկ աղջնակը հեքիաթների գիրքն էր ընթերցում, որը կախարդական էր։ Ու եկավ պապիկը.

-Դու դեռ չե՞ս քնել։ Չէ՞ որ արդեն գիշեր է։

-Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան։ Դու ամեն ինչ գիտես։ Ասա, որտե՞ղ են նրանք ապրում։

-Քնիր, թոռնիկս։ Հիմա ուշ է։ Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը։

-Իսկ դո՞ւ:

-Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս։

-Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել։ Եթե ես կարողանայի գտնել այն։

Այս երխոսությունից հետո աղջնակը, հետեւելով գրքի հեքիաթների՝ կենդանություն առած  թիթեռներին, որոնց դերում պատանի ու մանուկ դերասաններն էին, գնում է գտնելու իր պապիկի կորած քունը։ Ընթացքում բարի աղջկան հանդիպեցին նաեւ հեքիաթային այլ հերոսներ՝ Բիգին եւ ընկերները, Խնկո Ապերի՝ կատվի վզից զանգ կախող մկները, Պույպույ մուկիկը։ Ճառ ասող, սակայն ոչինչ չձեռնարկող «մտածող» մկանը, մյուսներին, ովքեր զանգը կախել չեն համարձակվում՝ վախենալով Կոստան կատվից ու այլ պատճառ են բռնում, որ կաղ են ու տան տեր, խորհուրդ է տալիս մեկ այլ աղջնակ՝ Օման։ Իսկ իր ցեղակիցներին օգնում է արդեն արկածներ սիրող Պույպույը։ Իսկ խելացի ու չարաճճի Պինգվին-Վինը, ով հեռացել էր ծնողներից, փոշմանել արածի համար, երազում էր տուն  դառնալ՝ «Պինգվինաշեն», տեսնել ծնողներին։ Հնչեց նաեւ այս մուլտֆիլմի երգը՝ «Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում, / Ե՛վ ցերեկը, եւ՛ գիշերը այս օտար երկրում»։

Դահլիճում ներկա երեխաները, դիտելով «Դեպի մեծ երազանքներ» հեքիաթ-մյուզիքլ երաժշտաթատերական շոուն, եւ՛ ուրախ էին, եւ՛ ընկալեցին հեքիաթների հերոսներին, որ պետք է ունենան երազանք ու նպատակ, հավատան դրանց իրականացմանը։ Առավել կարեւորվեց դժվարությունները հաղթահարելու հնարավորությունը՝ միմյանց օգնելով, աջակցելով։ Ներկայացման վերջում երեխաներն ու ավագները ծանոթացան նաեւ հայ թագավորների պատմությանը, նրանց կատարած գործերին։ Այդ ընթացքում պատանի դերասանները հանդես եկան արդեն հայկական ռազմական պարերով։ Այսպիսով՝ երազանքներ իրականացնող Բիգին եւ ընկերները հայկական հայտնի մուլտհերոսների հետ միասին հարթեցին իրենց ճանապարհը դեպի «Երջանկության մոլորակ». աշխարհ, ուր իրականանում են մեր մեծ ու փոքր երազանքները: Կարեւորվեց հատկապես աշխատանքը, որ առանց դրա ոչինչ իրականացնել հնարավոր չէ։ Ներկայացումը համեմված էր նաեւ կատարյալ լուսային էֆեկտներով, նշված մուլտֆիլմերի նկարներով։

Վերջում «Դեպի մեծ երազանքներ» հեքիաթ-մյուզիքլի կազմակերպիչների ներկայացուցիչը դիմեց այն բարերարներին, ովքեր իրենց ներդրումով օժանդակել էին երեխաներին ներկա լինել այս գեղեցիկ շոուին. «Դուք ոչ միայն դիտորդ էիք, ներկայացման մասնակից, այլեւ յուրաքանչյուրդ ձեր ձեռք բերած տոմսով մեծ ներդրում ունեք բարեգործական մի ծրագրում։ Այն է՝ շատ շուտով Հայաստանի մարզերից մեկում կբացվի «Երազանքի կայմ»-ը։ «Թովմասյան» հիմնադրամը եւ «Հայը կա» ընկերությունն իրենց ջանքերը ներդրել են, որպեսզի մարզերի երեխաների կյանքը դարձնեն ավելի հետաքրքիր։ Եվ, շնորհիվ այդ երկու շահույթ չհետապնդող ընկերությունների, մեր մարզի երեխաները կունենան էլ ավելի գունավոր մանկություն»։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ոգեշունչ հանդիպումների անմար ջերմությամբ

Ոգեշունչ հանդիպումների անմար ջերմությամբ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist