Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անձնիշխանության խռովքի տրամաբանությամբ

«Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ»

Հունվարի 12, 2023
Սոցիում
Անձնիշխանության խռովքի տրամաբանությամբ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
287
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ունայնության մնացորդ է որեւէ երամակ, նախիր կամ ժողովուրդ, եթե իր գոյության պատճառներից դեպի ճակատագրի հարցերը չի անցնում նպատակի կամուրջով, եթե արշալույսին չի զգում, որ կյանքն ավելի խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու մահվան ցավը, եւ վերջալույսին չի գիտակցում՝ հենց նրա համար պետք է կրկին արթնանալ, որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա, որքան երեկվա: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ…Հազարամյակների ձայնով մենք կանչում ենք՝ արթնացի՛ր, հայ մարդ…»:

Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Մեծն Նժդեհի մերձավոր ընկերն ու խորհրդատուն, հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից մեկը, որի հոգում հայրենասիրության հունդերը շատ վաղ էին ծլարձակելու: Ութ տարեկանում կորցրել էր ծննդավայրի՝ Ալաշկերտի գավառի Երից շենի գյուղապետ հորը եւ քրոջ ու եղբոր հետ մնացել նարեկացիապաշտ մոր խնամքին: Դառը մանկություն, ուսումնառություն տեղի կրթարանում, ապա նաեւ Երեւանի թեմական դպրոցում: Տակավին պատանի՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին: Հետո իր ջանքերով լույս էր տեսնելու «Շանթ» կուսակցական աշակերտական պաշտոնաթերթը, որի էջերում հանդես էր գալու տարոնական շարժման ապագա խոշոր գործիչը:

1921 թ. Հայկ Ասատրյանը մասնակցում է փետրվարյան ապստամբությանը եւ ձերբակալումից ազատվելու համար հաստատվում Իրանի Թավրիզ քաղաքում, որտեղ էր նաեւ Նժդեհը: Այդուհետ գաղափարակից ընկերները մեկնում են Եվրոպա: Ասատրյանն ավարտում է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը, ապա՝ Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով: Այնուհետեւ Բուլղարիայում է, ընկերոջ՝ Նժդեհի հետ նույն հարկի տակ: Աշխատում է Սոֆիայի Գեւորգ-Մեսրոպ ճեմարանում: 1932-ին հրատարակում է «Խռովք» խորագրով գիտական ամսագիրը: Գաղափարական տարաձայնությունների պատճառով լքում է ՀՅԴ կուսակցությունը: Քիչ ավելի ուշ կուսակցությունից հեռանում է նաեւ Նժդեհը: 1933-ին մայրաքաղաք Սոֆիայում լույս է ընծայում «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին» գրքույկները: 

Նժդեհյան Ցեղակրոնության գաղափարակից Ասատրյանը շարունակում է խմբագրել պարբերականներ, Գարեգին Նժդեհի գործակցությամբ հրատարակում հայտնի «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը: Ապա հիմնադրում եւ քարոզում են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրում «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին գործուն մասնակցություն է ունենում ֆաշիստական այն քարոզչության դեմ, որի համաձայն հայերն իբր ոչ թե արիական, այլ սեմական ծագման են պատկանում, ինչը կարող էր սպառնալիք դառնալ հայության ջարդերի համար: Ճիշտ այնպես, ինչ տեղի ունեցավ հրեաների հետ: Այս մտահոգությունից դրդված էլ հանդես է գալիս մեծարժեք «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսնում 1943-ին` Սոֆիայում, իսկ երկրորդ մասը հրատարակել չի հաջողվում:

Պատերազմի ավարտին մնում էր մեկ տարի, երբ բուլղարական հողի վրա Հայկ Ասատրյանին ձերբակալում է ռուսական «Սմերշը»: Հայրենապաշտ գործիչը, խոշոր մտածողն ու փիլիսոփան դատապարտվում է տասը տարվա ազատազրկման եւ երկար տառապանքներից, կտտանքներից հետո՝ 1955-ին իր վախճանը գտնում խորհրդային բանտերում: Ընդամենը հիսունհինգամյա երկրային կյանք, որ հազարամյա ճշմարտության խորք ունի. «Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի». սա Հայկ Ասատրյանի իմաստախոսություններից ընդամենը մեկն է, բայց մատնացույց է անում ինքնիշխան ապրելու կարեւորությունը բոլոր իրավիճակներում: Այն վերաբերում է նաեւ մեր օրերին, երբ ամբոխները ոչ թե խելագարվել են, այլ բռնվել են «անձնիշխանության խռովքով»:

Թեգեր: Հայկ Ասատրյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist