Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նա մարդ եկավ ու մարդ գնաց աշխարհից…

Հունվարի 13, 2023
Սոցիում
Նա մարդ եկավ ու մարդ գնաց աշխարհից…
36
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մանավանդ մամուլի, գրահրատարակչական գործի բնագավառում սակավաթիվ մարդիկ կլինեն, ովքեր չճանաչեին «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանին, իսկ նրա հետ առնչված լինելու դեպքում՝ ակամայից լցված չլինեին վեհանձն այս մարդու հանդեպ ակնածալից հարգանքով:

Ինչո՞ւ էր այդպես. պատասխանը մեկն է՝ օժտված էր մարդկային բաղձալի որակներով եւ նույնն էր պահանջում դիմացինից, արհեստավարժ էր ու խորիմաց իր գործում, հոգատար՝ իր աշխատակիցների, իրեն շրջապատող յուրաքանչյուրի նկատմամբ: Նրա նվիրումի ու նախանձելի աշխատասիրության մասին է վկայում եւ այն փաստը, որ մեր երկրի համար ամենածանր տարիներին, երբ համապարփակ շրջապատման մեջ էր հայտնվել աշխարհից գրեթե լիովին կտրված ու տարատեսակ մարտահրավերներին մաքառման գնով դիմակայող նորանկախ Հայաստանը, նրա ղեկավարած ընկերությունը երբեւէ չդադարեց գործել, տպարանային աշխույժ աղմուկը չլռեց երբեւէ, իսկ բազմանդամ կոլեկտիվը չմնաց անգործ, անհաց ու ձեռնունայն:

Տասնյակ ու տասնյակ թերթեր, ամսագրեր, պարբերականներ բախտ ունեցան չընդհատել իրենց գործունեությունը՝ տպագրական թղթի, հրատարակչական գործում անհրաժեշտ այլեւայլ նյութերի ու պարագաների բացակայության պատճառով: Իսկ ժամանակի ընթացքում, շնորհիվ Վրեժ Մարկոսյան եռանդուն ու դժվարություններից չխուսանավող կառավարչի, նրա ղեկավարած հրատարակչությունն ու տպարանը կարողացան վերազինվել անհրաժեշտ ամենակատարյալ ու բարձրակարգ տեխնիկական միջոցներով՝ այս բնագավառում դառնալով ամենաճանաչվածն ու առաջատարը:

Նրան չկոտրեց անգամ ծանրագույն անձնական կորուստն ու ի մահ անփարատելի վիշտը՝ տակավին ընտանիք չկազմած, գարնանահասակ սիրասուն զավակի եղերական մահը: Համաձայնեք՝ մեզանից յուրաքանչյուրը չէ, որ կկարողանար չբեկվել շանթահարող նման հարվածից: Որդեկորույս շատ ծնողներ «մահանում են» ոտքի վրա, եւ քչերին է հաջողվում ժայռի հանգույն տոկալ ու դիմակայել նման կործանարար հարվածներին: Դրա համար անբեկանելի կամք, անկոտրում ոգի պետք է ունենալ: Ու նաեւ մտերիմներին, մերձավորներին ապրեցնելու համար՝ մեռնելով անգամ՝ ապրելու տենչ ու գործելու ծարավ: Այս ամենով էր զորեղ նաեւ մեր ու մեր թերթի անշահախնդիր բարեկամ Վրեժ Մարկոսյանը՝ մեկն այն քչերից, ում բացակայության հետ նրան մոտիկից ճանաչողներիս համար դժվար է համակերպվել:

Մխիթարանքի խոսքեր էլ չկան: Միակը, թերեւս, որ տեղին կլինի հիշատակել՝ մեծն Լոռեցու իմաստնախոս տողերն են.

Անց ենք կենում… Միայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ,

Ախ, երանի՝ ով մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ… 

Նա աշխարհ էր եկել ապարանյան կապտաջինջ երկնի ներքո ու հիմա անմեռ հոգու թեւերով վեր ճախրեց դեպի այնտեղ՝ դեպի երկինք՝ ողջագուրվելու իր թանկ կորուստների հետ…

Թեգեր: Վրեժ Մարկոսյան
Կիսվել14Tweet9Կիսվել2
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist