Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ենթակառուցվածքները հարթում են հաջողությունների ուղին

Շավարշ Կարապետյանը՝ Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Հունվարի 20, 2023
Սոցիում
Ենթակառուցվածքները հարթում են հաջողությունների ուղին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի նավթային երկրների բռնցքամարտի գավաթի 19-րդ խաղարկությունը դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Բելոյարսկիյում՝ նվիրված Սոցիալիստական աշխատանքի հերոս Ֆարման Սալմանովի հիշատակին: Հարկ է նշել, որ Խանտի Մանսիյսկի մարզի Բելոյարսկիյ քաղաքը հոբելյանական՝ հինգերորդ անգամ դարձավ համաշխարհային բռնցքամարտի մայրաքաղաք: Մինչ այդ մրցաշարն այնտեղ անցկացվել է 2012, 2014, 2017 եւ 2019 թթ.:

Այս անգամ ռինգ են մտել 105 մարզիկ-մարզուհիներ 10 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ադրբեջանից, Կոնգոյից, Եգիպտոսից, Գվինեայից եւ Զիմբաբվեից:

Եվրոպայի սիրողական բռնցքամարտի ասոցիացիայի կողմից, որպես տեխնիկական պատվիրակ, գավաթի խաղարկությանը հրավիրված էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Իր ելույթում նա նշել է. «Այսօր մեծ տոն է այստեղ, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմկոմիտեին: Գիտեմ, թե ինչ դժվարությամբ է ամեն բան արվել, որպեսզի մրցաշարը կայանա: Եվ կան մարդիկ, ովքեր աննկատ են մնացել, սակայն նրանք շատ բան են անում»:

Դերենիկ Գաբրիելյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց նաեւ այն հարցը, թե ինչու Հայաստանը, որն ավանդաբար ոչ վատ արդյունքներ է արձանագրում այս մարզաձեւում, չի մասնակցել գավաթի խաղարկությանը:

-Մարզիկների թվում հայեր, իհարկե, կային, բայց ներկայացնում էին Ռուսաստանը,-ասաց նա:- Օրինակ՝ կանանց մինչեւ 60 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Նունե Ասատրյանը: Մենք ունենք որոշում, որ Հայաստանի թիմերը ցանկացած մրցաշարի կարող են մասնակցել միայն մարզաձեւի ֆեդերացիայի թույլտվության դեպքում: Այս դեպքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի թույլտվությունը չկար, եւ միայն դա էր պատճառը, որ Հայաստանը ներկայացված չէր մրցումներում…

-Քանի որ աշխարհի նավթային երկրների գավաթի խաղարկությունն արդեն անցյալում է մնացել, մարզական արդյունքների թեման, առավել եւս, որ մեր հավաքականները չեն մասնակցել մրցաշարին, մղվում է երկրորդ պլան: Բայց, իհարկե, կան հարցեր, որոնք կցանկանայինք ուղղել Ձեզ: Պրն Գաբրիելյան, նախ ասացեք, խնդրեմ, թե արդյոք Բելոյարսկիյ քաղաքում հայկական մե՞ծ համայնք է ապրում:

-Մենք Բելոյարսկիյ մեկնեցինք Մոսկվայից՝ չարտերային չվերթով: Ինչ-որ յուրահատուկ իրադարձության սպասելիք չկար, քանի որ Հայաստանը մասնակիցների թվում չէր: Բայց մեծ եղավ զարմանքս, երբ այդ քաղաքում ապրող ընդամենը 20 հայերը, իմանալով իմ ժամանման մասին, Հայոց եռագույնով ու աղուհացով եկել էին ինձ դիմավորելու: Նրանք ապացուցեցին, որ մեծ սիրտ ունեն: Կարելի է ասել՝ իրենց ներկայությամբ ջերմացրին այնտեղ անցկացրած օրերս: Մրցաշարի ավարտից հետո չարտերային չվերթով վերադարձա Մոսկվա, որտեղ եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի փոխնախագահ Սումայդ Խալիդովը լուծել էր բոլոր՝ կեցության, սննդի ու տրանսպորտի հետ կապված հարցերը: Երեք օրվա ընթացքում, որոնք անցկացրի Մոսկվայում, ես ինձ զգում էի ինչպես Հայաստանում, նույնիսկ՝ ավելի լավ: Խալիդովը բարեկամական կապեր ունի մեր երկրի հետ:

-Մոսկվայում, հավանաբար, հասցրեցիք հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

-Իհարկե: Հանդիպեցի հայկական համայնքի տղաների հետ, հեռախոսազրույց ունեցա Եզրաս սրբազանի հետ: Ցավոք, մեր հանդիպումը չկայացավ, ինքն էլ ափսոսանք հայտնեց, որ չստացվեց տեսնվել: Խոստացավ, որ հաջորդ առիթի դեպքում անպայման կհանդիպենք: Հետո մեկնեցի Ուֆա:

-Ուֆա՞:

-Այո: Բանն այն է, որ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խորհրդի նիստ էր հրավիրել: Նա գլխավորում է այդ խորհուրդը: Ուֆայի ղեկավարությունն էր գնել իմ տոմսը, որպեսզի մասնակցեմ միջոցառմանը: Նիստի սկսվելուց առաջ, ես մեկ օր շուտ էի գնացել, ուսումնասիրեցի տեղի մարզաբազաները եւ զարմացած մնացի: Որակյալ ենթակառուցվածքներ էին ստեղծված, եւ այս առումով մենք, պետք է խոստովանել, հետ ենք մնացել: Մարզիկների թիվը շատ մեծ էր, մարզումների համար ստեղծված էին անհրաժեշտ բոլոր պայմանները: Միայն մարզական նախապատրաստության կենտրոնը 35 հազար քառակուսի մետր տարածք էր զբաղեցնում: Այնտեղ նաեւ մի շարք մրցումներ են անցկացվել: Այն, ինչ տեսա, իսկապես, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Եղա նաեւ այլ օբյեկտներում: Ըմբշամարտի մարզապալատի շինարարությունն էին ավարտում, եկել էին օլիմպիական չեմպիոններ, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներ: Ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, որ միանգամայն պատահաբար հանդիպեցի լեգենդար Շավարշ Կարապետյանի հետ: Պարզվեց, որ նա հասարակական հիմունքներով Բաշկորտոստանի հանրապետության ղեկավարի խորհրդականն է:

-Նիստում ելույթո՞վ հանդես եկաք:

-Այո: Ներկայացրի մեր ըմբիշ արքային՝ Տրդատ Երրորդին, ով օլիմպիական չեմպիոն է դարձել 291 թ.: Խոսեցի նաեւ օլիմպիական չեմպիոն մյուս արքայի՝ Վարազդատի մասին: Պարզապես ուզում էի ներկայացնել իմ ժողովրդին, նրա երկար եւ փառահեղ պատմությունը: Միաժամանակ բարձր գնահատեցի սպորտի զարգացման ուղղությամբ հանրապետության ղեկավարության կատարած աշխատանքը: Այո, հսկայական աշխատանք է կատարվել: Շատ երկրներում եմ եղել, Ռուսաստանի տարածաշրջաններում, բայց այնպիսի բան, ինչ տեսա Բաշկորտոստանում, երբեք չեմ տեսել: Հարկ է արժանին մատուցել հանրապետության ղեկավարությանը, սպորտի նախարարությանը: Կարծում եմ՝ այնտեղ սպորտն ավելի մեծ ապագա կունենա: Որովհետեւ երբ ժողովուրդը սիրում է սպորտը եւ հանուն աճող սերնդի պատրաստ է ամեն ինչի, չի կարող հսկայական հաջողություններ չունենալ: Ստեղծված մարզական ենթակառուցվածքները ժողովրդի հարստությունն են, երեխաների հարստությունը: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ սպորտի զարգացման խորհուրդը ղեկավարում է հենց հանրապետության ղեկավարը: Իսկ մեզ մոտ նման բան պարզապես չկա: Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք այն ոլորտին, որտեղ յուրաքանչյուր հաղթանակ ուղեկցվում է Հայոց եռագույնի բարձրացմամբ ու հիմնի հնչեցմամբ՝ ի տես ողջ աշխարհի: Կուզեի ասել նաեւ, որ Բաշկորտոստանը հարուստ, բազմազգ հանրապետություն է, որի ղեկավարը՝ Ռադի Խաբիրովը, մարզասեր անհատականություն է: Նա հայ մարզիկներից շատերին է ճանաչում, ընդհանրապես՝ մեծ սեր ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Ինչ-որ չափով դա բացատրվում է նաեւ այն փաստով, որ նրա կինը հայուհի է:

-Իսկ այնտեղ հայկական համայնքը մե՞ծ է:

-Մոտ 50 հազար հայ է ապրում, եթե չեմ սխալվում: Վերջին երկու օրվա ընթացքում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համայնքի ղեկավարն Արկադի Ավետիքի Դալալյանն է՝ երիտասարդ գործիչ, ով բավական ուժեղ դիրք ունի: Համայնքը երկու հեկտար հող է վերցրել, հիմա եկեղեցի է կառուցում՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը: Նաեւ կիրակնօրյա դպրոց, մշակույթի տուն է հիմնադրում: Ամեն ինչ է արվում՝ հայ երեխաներին հայ պահելու համար: Մեր հայրենակիցները հպարտություն պարգեւեցին ինձ. չթողեցին, որ ռուսներն ինձ ճանապարհեն, իրենք ուղեկցեցին ինձ: Շատ մտերիմ հարաբերություններ հաստատվեցին, առավել եւս, որ Արկադի Դալալյանը, ում տանը նույնիսկ հասցրեցի գիշերել, մնում է հայ ոչ միայն խոսքով, այլեւ գործով, հայկական մտածողությամբ, հայկական հյուրընկալության ավանդույթներին բացառիկ հավատարմությամբ: Այս այցի շնորհիվ ես բավական հարստացա, կարելի է ասել՝ մեծ հարստություն ձեռք բերեցի՝ ծանոթանալով նոր մարդկանց հետ: Շատ կուզեի, որ ունենանք այնպիսի մարզական ենթակառուցվածքներ, ինչպիսիներն այնտեղ տեսա: Կուզեի տեսնել սպորտի զարգացումը մեր երկրում խթանած ավանդույթների վերականգնումը: Հիշում եմ՝ Գյումրիում 60-ականներին Հովհաննես անունով մի մարդ էր ապրում: Նա պայմանագրեր էր կնքել մարզիչների ու մարզադպրոցների սաների հետ: Հայտնի է, թե վերջիններս ինչպես աճեցին ու ինչպիսի չեմպիոններ տվեցին հայոց աշխարհին: Հովհաննեսը ստացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում մանկապարտեզում կատարած աշխատանքի համար: Այսպիսով՝ մեծագույն հաղթանակները հաջողությունների շարունակականության ապահովման արտահայտություն են, պարզապես անհրաժեշտ է մեկնարկել ճիշտ ժամանակին: Այդ փորձը չի կարելի մոռանալ…

Թեգեր: Դերենիկ Գաբրիելյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist