Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հասարակության «փրկօղակները»՝ ամենաճոխ փաթեթավորումներով

Փետրվարի 7, 2023
Սոցիում
Հասարակության «փրկօղակները»՝ ամենաճոխ փաթեթավորումներով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հասարակությունը ցանկացած երկրում, այդ թվում՝ տրամաբանորեն նաեւ Հայաստանում ունենում է իր պահանջները։ Դրանք բխում են առկա իրականությունից եւ իրավիճակից՝ որոշակի ելքեր ու լուծումներ ակնկալելով։

Այդ պահանջները, որոնք, օբյեկտիվ գիտակցման դեպքում, կարծես թե նույնանման ընկալում են ենթադրում, քաղաքական տարբեր՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր դիտանկյունների հետեւանքով, գիտակցաբար կամ անգիտակցաբար, նպատակադրված կամ աննպատակ տարբեր ձեւակերպումներ են ստանում։ Ըստ այդմ էլ՝ հասարակությանը ներկայացվում են բազմաթիվ «փրկօղակներ»՝ ամենաճոխ փաթեթավորումներով։

Դրանց հիմքում կարծես հայտնի բանաձեւը լինի՝ լավատեսը կիսով չափ լցված բաժակը տեսնում է կիսով չափ լիքը, հոռետեսը՝ կիսով չափ դատարկ։ Սա մոտավորապես ինչ-որ տեղ նման է նաեւ հայտնի պատմությանը, որի հերոսը, եթե չեմ սխալվում, Մարկ Տվենն է։ Չնայած այս պատմության մեջ կարեւորը, թերեւս, հերոսի ինքնությունը չէ, այլ՝ մնացածը: Մարկ Տվենը թերթում գրում է, թե դատավորների 50 տոկոսը սրիկա է: Երբ վերջիններս աղմուկ են բարձրացնում եւ հերքում պահանջում, Տվենը հաջորդ օրն արդեն գրում է, թե դատավորների 50 տոկոսը սրիկա չէ…

Հասարակության պահանջը/պահանջները մի քաղաքական ուժի կամ գործչի մոտ ձեւակերպվում են հանուն Հայաստանի, մյուսի մոտ՝ հանուն Նոր Հայաստանի, երրորդի մոտ՝ հանուն Նորացվող Հայաստանի, չորրորդի մոտ՝ հանուն Վաղվա Հայաստանի, հինգերորդի մոտ՝ հանուն Բարեկեցիկ Հայաստանի, վեցերորդի մոտ՝ հանուն Ապագայի Հայաստանի, յոթերորդի մոտ՝ հանուն Արդար Հայաստանի, ութերորդի մոտ՝ հանուն Արդարացի Հայաստանի, իններորդի մոտ՝ հանուն Միացյալ Հայաստանի, տասներորդի մոտ՝ հանուն…

Սրանից ելնելով էլ ձեւավորվում են այդ քաղաքական ուժերի կամ գործիչների «համամարդկային» ելակետներն ու թիրախները: Եվ նրանցից մեկի գործողությունները հանուն Ազատ քաղաքացու են, մյուսինը՝ հանուն Ազատագրվող քաղաքացու, երրորդինը՝ հանուն Ազատազուրկ քաղաքացու, չորրորդինը՝ հանուն Ազատարար քաղաքացու, հինգերորդինը՝ հանուն Վճռական քաղաքացու, վեցերորդինը՝ հանուն Քաղաքացու ձայնի, յոթերորդինը՝ հանուն Քաղաքացու որոշման, ութերորդինը՝ հանուն Քաղաքացու բարեկեցության, իններորդինը՝ հանուն Գիտակից քաղաքացու, տասներորդինը՝ հանուն… Մի խոսքով՝ հանուն Յուրաքանչյուր քաղաքացու եւ այսպես շարունակ։

Երկրի ու քաղաքացու հանդեպ այս «բուռն» սիրո արդյունքում Այսօրվա Հայաստանը մնում է մի կողմում, քաղաքացին՝ մյուս կողմում, իսկ նրանց վերաբերող կարգախոսները, դրանք ազդարարարողների հետ միասին, երրորդ կողմում։

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ոգեկոչում «Ես կամ…» Փառքի սրահում

Ոգեկոչում «Ես կամ…» Փառքի սրահում

Հայոց բանակը գտնելու է իր փառավոր ճանապարհը…

Հայոց բանակը գտնելու է իր փառավոր ճանապարհը…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist