Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց բանակը գտնելու է իր փառավոր ճանապարհը…

Փետրվարի 7, 2023
Սոցիում
Հայոց բանակը գտնելու է իր փառավոր ճանապարհը…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
305
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս օրերին հանրակրթական դպրոցներում, կրթամշակութային այլ կառույցներում կազմակերպվում են տոնական արարողություններ՝ նվիրված նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 31-ամյա տարեդարձին։ Կարեւոր միջոցառումներ, որոնց հիմնական մասնակիցը մատաղ սերունդն է։

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը գործում է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, ունի 30 տարվա պատմություն։ Օրերս այստեղ կայացավ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ցերեկույթ։ Հանդիսությունների դահլիճը ձեւավորված էր օրվան համահունչ՝ պատերին դպրոցի կերպարվեստի սաների նկարներն էին։ ՀՀ օրհներգի կատարմամբ հանդես եկավ դպրոցի փողային նվագախումբը՝ Արման Պեպանյանի գլխավորությամբ։ Ներկաները հոտնկայս հարգեցին նաեւ Արցախյան գոյամարտի սկզբից մինչ մեր օրերը նահատակված մեր քաջորդիների անմահ հիշատակը։ Արարողությունը վարող Անի Չանախչյանը ողջունեց տոնի մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ դահլիճում ներկա են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, տեղակալ Հրաչյա Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Մխիթար Մարտիրոսյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մարիամ Մկրտչյանը, այլ կառույցների աշխատակիցներ, ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ Սարգիս Գրիգորյանը, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Սամվել Մաթեւոսյանը, ազատամարտիկներ, ծնողներ, հյուրեր, դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Անդրադարձավ հայկական զինված ուժերի կազմավորման պատմությանը՝ հայոց երկրի անվտանգության երաշխավոր կառույցի անցած հերոսական ուղուն՝ մաղթելով այսուհետ միայն հաղթանակներ ու հերոսական ճանապարհ մեր բանակին։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռ. Համբարձումյանը՝ ասելով, որ բանակը մեր երկրի անվտանգության խորհրդանիշն է։ Եվ չնայած բանակի՝ վերջին պատերազմում կրած պարտությանը՝ Ռ. Համբարձումյանը հավատում է, որ Հայոց բանակը գտնելու է իր փառավոր ճանապարհը։ Փառք տվեց նահատակներին եւ երկիրն այսօր պահող մեր զինվորներին։ Այնուհետեւ համերգային մասով հանդես եկան դպրոցի երաժշտական խմբերի սաները՝ բոլորը զինվորական համազգեստներով։ Վոկալ բաժնի (ուսուցիչ՝ Շահանե Չալյան) սաների կողմից հնչեցին ռազմահայրենասիրական երգեր պատանի երգիչների կողմից։ Ոգեւորիչ էին պատանի կատարողների երգերը՝ «Սահմանին…», «Գինի լի՛ց…» եւ այլն։ Ավետ Բարսեղյանի խոսքերով եւ երջանկահիշատակ Արթուր Գրիգորյանի երաժշտությամբ «Կյանք ու կռիվ» երգը հնչեց խմբի կողմից։

Ամբողջ դահլիճը հուզվեց, շատերի աչքերին արցունքներ կային։ Մարտական ընկերներ կորցրած ազատամարտիկ-զինվորականները հիշեցին իրենց անցած ճանապարհը մարտադաշտում։ Դասական վոկալի սան Արամե Հունանյանի կողմից հնչեց «Մարտիկի երգը»՝ հիանալի մատուցմամբ։ Արվեստի դպրոցի սաները հանդես եկան նաեւ թատերական ներկայացումով (ղեկավար՝ Լուսինե Արշակյան)։ Մարտադաշտում զինվորները հայրենի երկրի սահմանն են պաշտպանում, հերոսանում, վիրավորվում, նահատակվում, իսկ տանը նրանց մայրերը որդիների նամակներն են ընթերցում եւ հավատով սպասում՝ հերոս տղան տուն է գալու։ «Վեր կա՛ց, եղբայր…» երգը Սյուզիի կողմից հնչեց Կարինեի կիթառի ու դաշնամուրի հնչյունների ուղեկցությամբ։ Դաշնակահար Հասմիկ Գրիգորյանը երկար տարիներ բնակվում էր Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում եւ դաշնամուր էր դասավանդում այդ քաղաքի երաժշտական դպրոցում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բերձորն էլ մնաց թշնամու տիրապետության տակ, եւ Հ. Գրիգորյանն էլ շատերի նման տեղափոխվել է Երեւան։ Բերձորում նա ղեկավարում էր նաեւ Սուրբ Համբարձման եկեղեցու երգչախումբը, որը 2022 թ. օգոստոսի 18-ին նրա գլխավորությամբ նույն սրբատանը վերջին անգամ շարական ու տաղեր երգեց սուրբ պատարագի ընթացքում։ Ժողնվագարանների համույթը հանդես եկավ Գագիկ Դանիելյանի ղեկավարությամբ։ Համերգն ավարտվեց, եւ դպրոցի սաները ներկաների ծափերի տակ բեմ բարձրացան։ Նրանց ելույթը ողջունեց, ներկաներին շնորհավորեց ու Համո Սահյանի բանաստեղծությամբ հանդես եկավ ճանաչված հաղորդավար, դերասան Արսեն Ղազարյանը։

Թեգեր: բանակդպրոցկրթությունպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ազնավուրյան երգերի թարգմանիչն ու երգիչը

Ազնավուրյան երգերի թարգմանիչն ու երգիչը

Մաքսիմ Վասկով. «Պե՞տք է հավատալ Ռուսաստանին ու նրա խոսքին»

Մաքսիմ Վասկով. «Պե՞տք է հավատալ Ռուսաստանին ու նրա խոսքին»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist