Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ճանաչենք մեծերին

Փետրվարի 9, 2023
Սոցիում
Ճանաչենք մեծերին
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
999
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով եւ ոգու տանջանքով, բայց ո՛չ` ժողովրդի քրտինքով եւ հացի ժխորով»։

Հայկ Ասատրյան

«Թեքեյան» կենտրոնում «Վերելք» միության նախաձեռնությամբ անցկացվեց հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա, Հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից՝ Գարեգին Նժդեհի գաղափարակից ու խորհրդական Հայկ Ասատրյանի 123-ամյակին նվիրված միջոցառում: «Հայկ Ասատրյանի խորհուրդները» խորագիրն էր կրում քաղաքական քննարկումը, որին ներկա էին նշանավոր հայի գաղափարներով, գործունեությամբ, կյանքի պատմությամբ հետաքրքրվող մտավորականներ, երիտասարդներ։ «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց, որ հանդիպումը Հայկ Ասատրյանի գործունեության, նրա գաղափարների, իրականացված եւ չիրականացված ծրագրերի քննարկում է լինելու։ Ներկայացրեց Հ․ Ասատրյանի կենսագրությունը։

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թ. փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում։ Արմատները Տարոնից են։ 8 տարեկանում կորցրել է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) եւ քրոջ ու եղբոր հետ մնացել մոր խնամքին։ Սկզբնական կրթություն է ստացել ծննդավայրում, որն ավարտելուց հետո համալրել է ՀՅԴ աշակերտական միության շարքերը։ Այնուհետեւ ուսումը շարունակել է Երեւանի թեմական դպրոցում։ Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցել է ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին։ 1918-1919 թթ. նրա ջանքերով Երեւանում լույս է տեսնում ՀՅԴ աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը։ Մասնակցել է 1921 թ. փետրվարյան ապստամբությանը, ապա ձերբակալումից ազատվելու համար հաստատվել է Թավրիզում, այստեղ է եկել նաեւ Նժդեհը, եւ միասին գնացել են Եվրոպա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը եւ Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով (1930)։ Այնուհետեւ Հ. Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել է Գ. Նժդեհի հետ։ Ապա որպես ուսուցիչ՝ աշխատել է Սոֆիայի Գեւորգ-Մեսրոպ ճեմարանում։ 1932 թ. Հ. Ասատրյանի խմբագրությամբ լույս է տեսել «Խռովք» գիտական ամսագիրը։ 1933 թ. Սոֆիայում հրատարակել է «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին» գրքույկները։

Հայկ Ասատրյանը, որպես ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ՝ քարտուղար, զբաղվել է կուսակցական գործունեությամբ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի հետեւանքով 1935 թ․ հեռացվել է կուսակցությունից։ Ասատրյանը ՀՅԴ-ից հեռացվել է ավելի շուտ, քան Նժդեհը։ Եղել է Գարեգին Նժդեհի  հիմնադրած  Ցեղակրոնության  գաղափարակիցը։ Նժդեհի հետ միասին 1937-1944 թթ․ խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը։ Համատեղ հիմնադրել եւ քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը։ Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրեւ թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, եւ որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես դա տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես է եկել «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թ. Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ 1944 թ. Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման եւ մինչեւ 1955 թ. տառապել խորհրդային բանտում։ Ազատվում է բանտից՝ հիվանդ ու հյուծված։ Տանն ավելի տհաճ անակնկալ է ունենում․ խորհրդային հատուկ ծառայությունները խաբել էին նրա կնոջը, թե Հայկը մահացել է։ Բացի այդ, քանի որ ինքն ու երեխան համարվում էին ժողովրդի թշնամու ընտանիք, իրավունք չունեին աշխատել, նպաստ ստանալ, ինչն էլ բերելու էր սովամահության։ Եվ Հայկի կնոջն ստիպում են ամուսնանալ ուրիշի հետ։ Այս փաստն էլ առավել ծանր է տանում քաղաքական գործիչը։ Մահացել է 1956 թ. նոյեմբերի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Ա․ Պեպանյանն այնուհետեւ ներկայացրեց Հ. Ասատրյանի՝ 1930-40 թթ. հայ իրականության նկարագրությունը, այդ իրականության բացատրությունը, ինչպես նաեւ իրականության վերափոխման հարցում նրա խորհուրդները. «Ուրիշ ժողովուրդները ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ» եւ այլն: «Նրա բոլոր դիտարկումները արդիական են եւ ներկա աղետից ազատվելու ուղենիշ»,- ասաց բանախոսը: Այնուհետեւ արծարծվեցին մի շարք հարցեր, որոնք մշտապես եղել են մեր ժողովրդին ուղեկից, սակայն այդպես էլ դասեր չենք քաղել պատմությունից, մեր սխալներից։ 100 տարի առաջ նվիրյալ հայորդու առաջ քաշած նույն խնդիրները մնացել են նաեւ այսօր։ Այնուհետեւ ծավալվեց Ասատրյանի դիտարկումների արդիականությանը նվիրված քննարկում՝ «Ո՞ր չափով են Ասատրյանի դիտարկումները ամբողջական, որքանո՞վ են դրանք արդիական, ի՞նչ կերպ իրագործել նրա խորհուրդները աղետից խուսափելու համար» թեմաներով: Ընթացքում Նժդեհին, Սարդարապատի հերոսամարտին նվիրված եւ այլ հայրենասիրական հեղինակային երգերով հանդես եկավ Արսեն Համբարյանը։ Քննարկումից հետո, քանի որ Երեւանում Հայկ Ասատրյանին նվիրված որեւէ հուշարձան չկա, ներկաներն այցելեցին Գարեգին Նժդեհի արձանին եւ ծաղիկներ խոնարհեցին՝ բացելով Հայոց եռագույնը։

Թեգեր: Հայկ Ասատրյան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ջոն Ստյուարտ Միլ. «Պետության արժեքը պետություն կազմող մարդկանց արժեքն է»

IPSE DIXIT․ Ջեսի ԲԵՐԻՆԳ

Բանական պոեզիա

Բանական պոեզիա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist