Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

Փետրվարի 10, 2023
Սոցիում
Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք:

Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ եռում էր ձեր ոտքերի տակ:

Դուք էիք, որ բռնության եւ արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: Փա՜ռք ձեզ…»:

Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ

Մեծանուն գրողի խոսքը դյուցազնածին եւ դյուցազնաբար կռված հայուհիների մասին է՝ սկսած Եղիշեի նկարագրած «Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց» սխրագործություններից մինչեւ Ավարայրի դաշտում անմահացած Քաջ Վարդանի  դուստր Շուշանիկ, հայոց թագուհիներ Փառանձեմ, Զարմանդուխտ, Ջալալ իշխանի դուստր Ռուզան, Ռուբինյան Հեթում սպարապետի կողակից Զարմանուհի, Այծեմնիկ Անեցի, մինչեւ 1724 թ. Երեւանի ինքնապաշտպանության ժամանակ այրերի կողքին թուրքական վաթսուն հազարանոց արյունարբու բանակի դեմ կռված հայուհիներ, մինչեւ ֆիդայական շարժման մասնակից տասնյակ Սոսեներ՝ Մոկունք գյուղից՝ Մոկունանց Լուսոն, Եսթերը, Ցրոնքից՝ Քեռի Բարսեղի խմբում կռված Շուշանիկը, Ալվառինջից՝ Խանիկը, …

Ասացինք՝ Սոսեներ, բայց իրական Սոսեն մեկն է՝ ժողովրդի համար փայփայելի դարձած Սոսե Մայրիկը՝ Սոսե Վարդանյան անուն-ազգանունով:

Սասունում՝ Նեմրութ լեռան փեշերին փռված Թեղուտ գյուղում՝ բազմանդամ ընտանիք պահող տեր Մարգար Դրո-Ասատուրի ժխորաշատ հարկի տակ է աչքերը բացել Սոսեն: Տակավին 13 տարեկան էր, երբ սասունցի հայերի ավանդության համաձայն՝ ծնողները ցանկանում են ամուսնացնել իրենց պարմանահասակ դստերը: Սոսեն, սակայն, որ լսել էր, գիտեր «սարերի ասլան» Սերոբին եւ որի անձն ու հայրենասիրությունը հեղափոխական տրամադրություններ ունեցող հայուհու համար մինչ այդ արդեն ներշնչման աղբյուր էին դարձել, ըմբոստանում է ծնողների կայացրած որոշման դեմ եւ իր ճակատագիրը կապում Խչեենց հայտնի զավակի հետ: Այդուհետ, որտեղ էլ որ լիներ համբավավոր ֆիդայի իր ամուսինը, լինելու էր նրա կողքին, մասնակցելու ազգային-ազատագրական կռիվներին: Եվ սա՝ այն դեպքում, երբ ֆիդայական օրենքներով դա արգելվում էր. ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալը, իսկ ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից: Բայց Սոսեն մնալու էր, ամուսնու հետ կիսելու նրա՝ վտանգներով լեցուն աստանդական կյանքը, ինչը հայդուկների շրջանում դժգոհություններ էր առաջացնելու: Նրանցից ոմանք ասում էին. «Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք: Եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլեւս ինչպե՞ս կրնանք ազատ շարժվիլ: Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղ մը…»:

Սոսեն արդեն լիովին պատրաստ էր ֆիդայական կյանքին, երբ Սերոբը վերադառնում է պանդխտությունից եւ հայ հեղափոխականի «Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնաք» կոչ-հորդորով պայքարի դրոշն է պարզում շրջակա ողջ տարածքներում: Հայդուկային խմբում կնոջ առկայությունը բացառող չգրված, սակայն սրբորեն պահպանվող կարգը այս դեպքում շրջանցվում է, քանի որ Սերոբին եւ նրա ընտանիքին անընդհատ հետապնդում էին թուրքերը, եւ նրանց կյանքը պահպանելու համար, Բաբշենի կռվից հետո, Սերոբն ստիպված էր Սոսեին իր հետ տանել Սասունի լեռները: Բայց այս անգամ «Սասունի ֆիտայիներու փաղանգը գուրգուրանքով ընդունեց զինքը որպես պարագլուխ…»: Անվեհեր ամուսնու կողքին ազատասեր հայուհին կարողանալու էր դիմակայել բոլոր դժվարություններին եւ փառքի էջեր գրել հայ ֆիդայական շարժման պատմության մատյանի անխամրելի էջերում:

1899 թվական. 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են Գելիեգուզան գյուղը, որտեղ ապաստանել էր Սերոբն իր ընտանիքով եւ 12 ֆիդայիներով: Ազգուրաց մի դավաճան մատնում է Սերոբին եւ նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Թշնամին, իմանալով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվում է գյուղի վրա: Անհավասար կռվում զոհվում են Սոսեի ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի եղբայրները՝ Մխեն եւ Զաքարը: Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել, սակայն վիրավորվում է, գերվում եւ տարվում Բիթլիսի բանտ, որտեցից, բարեբախտաբար, ողջ էր դուրս գալու: Իսկ դավադրաբար սպանված Սերոբի մարմնի հետ թուրքերը թուրքաբար էին վարվել՝ կտրել էին հերոսի գլուխը եւ հայերին ահաբեկելու նպատակով, ձողի վրա, Սասունի լեռներից հասցրել մինչեւ Բաղեշ…

1904 թ. Սասունի ապստամբությունից հետո Սոսե Մայրիկը տեղափոխվում է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվում է Կարինի ջարդերի ժամանակ: Կտրվում է ֆիդայասիրտ ընտանիքի վերջին ճյուղը: 1920-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, վշտակիր հայուհին մեկնում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1953-ին դադարում է բաբախել քաջազուն հայուհու խոցված սիրտը: Մահվանից 45 տարի անց նրա սրբացած աճյունը տեղափոխվում  է մայր հայրենիք եւ ամփոփվում Հայոց ուխտատեղի Եռաբլուրում…

Թեգեր: պատերազմՍոսե ՄայրիկՍոսե Վարդանյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist