Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Լուսանկարները՝ 35 տարի առաջ տեղի ունեցածի մասին

Փետրվարի 14, 2023
Սոցիում
Լուսանկարները՝ 35 տարի առաջ տեղի ունեցածի մասին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
454
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

35 տարի առաջ Արցախում սկսվեց ազգային ազատագրական պայքար, որը կոչում ենք Արցախյան շարժում։ Խորհրդային կարգերի հիմնադրման սկզբից բոլշեւիկյան իշխանությունները Լենինի, Ստալինի եւ այլ գործիչների հետ ակնհայտորեն դրսեւորեցին թուրքամետ քաղաքականություն, եւ Արցախը, որտեղ մեծամասնությունը հայեր էին, որը հազարավոր տարիներ առաջ եղել է Մեծ Հայքի նահանգներից մեկը, հանձնվեց Ադրբեջան կոչվող նորաստեղծ թուրք-թաթարական մի հանրապետության։ Գրեթե 70 տարի Արցախը մնաց Ադրբեջանի տիրապետության տակ, եւ արցախցիները մշտապես պայքարում էին, որ միավորվեն մայր հայրենիքի հետ։

1988-ին ստեղծվեց հնարավորություն՝ հաշվի առնելով գորբաչովյան վերակառուցումը։ Սկզբում Արցախում, այնուհետեւ Երեւանում մեր ժողովուրդը ոտքի ելավ ու «ՄԻԱՑՈՒՄ» էր կանչում՝ հավատալով Գորբաչովին, որ նրա ղեկավարությամբ գործող խորհրդային իշխանություններն այս անգամ կիրագործեն արդար լուծում։ Սակայն պարզվեց՝ ոչինչ չի փոխվել, եւ եղան սումգայիթյան ջարդեր, այլ արհավիրքներ։ Մենք ստիպված էինք արդեն պատերազմել, ինչն էլ բերեց փառապանծ հաղթանակ։ 35 տարի առաջ տեղի ունեցած հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ գործողությունների մասին պատմող լուսանկարների ցուցահանդես բացվեց «Դիզակ ԱՐՏ» մշակութային երիտասարդական կենտրոնում (ՄԵԿ), որը գործում է 2021 թ. մարտի 1-ից Երեւանում։ Ներկայացված են լուսանկարներ Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի արխիվից, որն, ինչպես գիտենք, գերության մեջ է, եւ պահպանվել են էլեկտրոնային տարբերակները: Կան նաեւ գործեր ժամանակին տեղի ունեցած իրադարձությունները վավերագրող արցախցի լուսանկարիչներ Աշոտ Երամիշյանի, Վալերի Պետրոսյանի եւ  Զոհրաբ Ըռքոյանի  անձնական արխիվներից։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, տեղահանված հադրութցիներ, քաշաթաղցիներ, հյուրեր։ «Դիզակ ԱՐՏ»-ի համահիմնադիր, Հադրութի շրջվարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը, բացելով ցուցահանդեսը, անդրադարձավ Արցախյան շարժման պատմությանը. «1988 թ. Արցախի պատմության համար եղավ շրջադարձային։ Արցախահայությունը բարձրացրեց իր ձայնը՝ ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների։ Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձեւերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց»։ Շարժումը շուտ դադարեցնելու նպատակով խորհրդային կենտրոնական եւ Բաքվի իշխանությունների կողմից ձեռնարկվեցին միջոցառումներ։ Այսպես՝ 1988 թ. փետրվարի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել մարզկոմի բյուրոյի նիստ, որտեղ որոշվել է հաջորդ օրը ԼՂԻՄ շրջաններում եւ Ստեփանակերտում անցկացնել հանդիպումներ բնակչության եւ կուսակցական ակտիվների հետ, դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները։ Սակայն հաջորդ օրը՝ փետրվարի 12-ին, Հադրութում նախատեսված հանդիպումը վերածվել է հանրահավաքի։ Այնուհետեւ հանրահավաքներ, ցույցեր են սկսվել մնացած շրջաններում ու մարզկենտրոնում։

Այդ օրերի մասին հուշեր պատմեցին Միքայել  Վիրաբյանը, ով ցավ արտահայտեց, որ այսօր ունենք նման իրավիճակ, հադրութցի շարժման առաջամարտիկներ  Գրիշա Հայրապետյանը, Մարինա Կապրիելյանը, Լեւոն Հայրիյանը, իրադարձությունների ականատես Երմոնյա Զաքարյանը։ Բոլորն էլ տեղեկացրին, որ այդ օրերին մեծ աշխատանք է տարվել, հատկապես պետք էր աշխատել բնակչության հետ։ Բանախոսները հատկապես կարեւորեցին Իգոր Մուրադյանի դերը, որ կանգնած էր շարժման ակունքներում եւ մինչեւ վերջ մնաց իր գաղափարի կրողը։ Մեծ էր Արթուր Մկրտչյանի դերը, ով իր նվիրման զոհը դարձավ։ Հայրենասեր նվիրյալներից էր երջանկահիշատակ Էմիլ Աբրահամյանը, ով նույնպես մշտապես աշխատում էր բնակչության շրջանում։ Լեւոն Հայրիյանն ասաց՝ դեռեւս 1985-ից էին նույն նվիրյալները նամակ ու հեռագիր հղում Մոսկվա՝ ներկայացնելով իրական վիճակը։

Արցախյան շարժման երեւանյան իրադարձություններին անդրադարձավ ազատամարտիկ, լրագրող, լուսանկարիչ, Քաշաթաղի շրջանի կայացման գործի նվիրյալ Զոհրաբ Ըռքոյանը, ով մինչ օրս խմբագրում է «Մերան» թերթը։ Ելույթներից հետո ներկաները ծանոթացան ցուցադրությանը։

Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱրցախլուսանկարիչՑուցահանդես
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մենք, Էլդորադոն, Տոլյոն ու Միգելը…

Մենք, Էլդորադոն, Տոլյոն ու Միգելը...

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Առէք կերէք, այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist