Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում

Կարճատեւ, բայց հարուստ ու գեղեցիկ մի կյանք

Փետրվարի 20, 2023
Սոցիում
«Որդեգրված հայ իսպանացին»՝ Վալենսիայում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
866
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ Արթուրը որդեգրված մի իսպանացի է, նաեւ Իսպանիային եւ հանձինս Վալենսիայի մարզին, քանզի հենց Վալենսիայում էլ ապրում է, ինչպես նաեւ Մուրսիայի մարզին, որտեղ այդքան բարեկամներ ունի, սիրահարված մեկը: Առանց կողմնակի մարդկանց ուշադրությունը գրավելու՝ աշխատում է նա իր առանձնասենյակում լուռ, անխոնջ, օրնիբուն եւ օգտավետ՝ հանուն Հայաստանի եւ Իսպանիայի մշակույթների մերձեցման, որպեսզի երկու ժողովուրդները՝ աշխարհագրորեն այդքան հեռու, սակայն մշակութորեն եւ մարդկայնորեն նույնքան մոտիկ, ճանաչեն միմյանց…

«Արմենիա Պրեսս» լրատվական բաժանմունքը, որի հիմնադիրն է նա, աշխարհին է հասցնում Իսպանիայում եւ Հայաստանում տեղի ունեցող կարեւորագույն նորությունները: Ես անձամբ գիտեմ, որ «Արմենիա Պրեսսը» հասնում է, օրինակ, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիայի Հանրապետություն: Նա գրել ու գրում է Թուրքիայում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Արգենտինայում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր հրատարակվող հայերեն թերթերի ու լրատվական այլ միջոցների համար…»:

Գոնսալո ԳՈՒԱՐՉ

Իսպանացի անվանի գրողի խոսքը Իսպանիայում «ՀՀ» օրաթերթի հատուկ թղթակից Արթուր Ղուկասյանի մասին է՝ մեր գործընկերոջ, ով հունիսի 18-ին նոր-նոր բոլորելու էր 54 տարին… Լուրն անսպասելի էր, կորուստը՝ ցավագին, ու իր տեղը՝ անփոխարինելի: Հրազդանում ծնված բազմաշնորհ հայորդին յուրօրինակ ակտիվ դեսպան էր Իսպանիայի եւ մայր հայրենիքի միջեւ, մշակութային գործիչ, որ ապրելով Վալենսիայում՝ ապրում էր Հայաստանով եւ անում հնարավորինը մեր երկիրը, նրա ոգեղեն գանձերը, երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն իր համար երկրորդ հայրենիքի խորհուրդ ունեցող երկրի ժողովրդին հասցնելու, Իսպանիայի հայկական համայնքների կյանքն ու առօրյան, այնտեղ կատարվող իրադարձություններին հայրենաբնակներիս ծանոթացնելու առաքելությամբ:

Արթուր Ղուկասյանը տակավին տասնհինգ տարեկանում էր նախընտրել անցնելիք իր ուղին՝ զբաղվել լրագրությամբ. այդ տարիքում «Կոմսոմոլեց» ռուսերեն թերթի արտահաստիքային թղթակիցն էր, 1988-1990 թթ.՝ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղում: Ապա վերադառնալու էր ծննդավայր եւ աշխատանքի էր անցնելու տեղի նորաստեղծ հեռուստակայանում: Հետո սկսված Արցախյան ազգային ազատագրական պատերազմը, Ղարադաղլուի, Խոջալուի իրադարձությունները նրան հասցնելու էին մարտնչող երկրամաս, որտեղ հերոսական մահով անմահանալու էր նրա Ռոբերտ եղբայրը:

Այնուհետեւ ինչ-ինչ հանգամանքների բերումով բանաստեղծ-լրագրողը հանգրվանում է Հունաստանում, համագործակցում Աթենքում հրատարակվող «Նոր աշխարհ» թերթին՝ լինելով այս պարբերականի եւ Կ. Պոլսում տպագրվող «Քուլիս» ամսաթերթի թղթակիցը Հյուսիսային Հունաստանում: Դառնում է հունատառ «Թրիկիոս անեմոս» ամսագրի խմբագրակազմի, Դմիտրիս Ավրամոպուլոսի կողմից հռչակված «Ազատ քաղաքացիներ» կուսակցության եւ «Քաղաքացիություն» հասարակական կազմակերպության անդամ:

Անհանգիստ, գործունյա հայորդու վերջին հանգրվանը դառնալու էր Իսպանիայի Վալենսիա քաղաքը, թղթակցելու էր «Նոր աշխարհ» թերթին, անդամակցելու Վալենսիայի լրագրողների միությանը, դառնալու Իսպանիայի լրագրողական միությունների ֆեդերացիայում ազգությամբ միակ հայը:

Տխրառիթ այս հրապարակումը պատրաստելիս վերստին «թերթեցի» Արթուր Ղուկասյանի հրապարակումներից մի քանիսը՝ համայնքանին կյանք, միջոցառումներ, Հայոց եղեռնին վերաբերող նյութեր, հիշարժան անցուդարձեր, նաեւ զարմանալի ու տարողունակ մի հրապարակում. «Երբեք չէի պատկերացնի,- գրել է մեր գրչեղբայրը,-որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու, իսպանական հողի վրա գեղեցիկ մի օր… Աբարան անունով գյուղաքաղաքի կհանդիպեմ: Եվ փաստն ինձ համար այնքան անսպասելի էր, որ մտածեցի պահի ազդեցության տակ՝ հավանաբար, լոկ ապարանցի իմ հայրենակիցներից մեկն ի վիճակի կլիներ տվյալ պարագայում հարց տալ. «Իսկ ի՞նչ կա այստեղ զարմանալու»: Շատ ավելի կարեւոր բան գոյություն ունի այստեղ, ինչն էլ ցանկություն առաջացրեց այս հոդվածը, հատկապես ի գիտություն մեր Ապարանի բնակիչների, գրելու…: Եվ պատմական ընդգրկուն անդրադարձ Աբարանին, որտեղ դեռեւս բրոնզյա դարի ժամանակաշրջանում է կյանքը գոյացել…»:

Հիշատակենք կյանքից անժամանակ հեռացած, սփյուռքում հայապահպանման ազգաշահ գործին իր անձը նվիրաբերած լրագրողի ուշագրավ հրապարակումներ եւս՝ «Հրանտ Դինքը բոլորս ենք», «Նախիջեւանի հին խաչքարերի ոչնչացումը», «Երկու խոսք իսպանական Աբարանի մասին. թող եղբայրանան Աբարանն ու Ապարանը», «Դոն Քիշոտի պարզությամբ ու լուսավոր հավատով ապրող մարդիկ», «Ալիսիա Կիրակոսյանը հանգչեց սիրո մեջ. ժամանակից դուրս՝ բոլոր ժամանակների համար»: 

Լուսավոր հավատով ապրող մարդիկ, որոնցից մեկն էլ ինքն էր՝ իսպանական մամուլի միջազգային ֆորումի փոխնախագահը, «Հայլուրի» թղթակիցը Իսպանիայում, «Վեգա Մեդիա Պրեսս» լրատվական գործակալության «Արմենիա Պրեսս» բաժնի հիմնադիր-գլխավոր խմբագիրը, Հայոց ցեղասպանության մասին հեռուստակամուրջների կազմակերպիչը, որոնք  տարածվել են ողջ Իսպանիայով մեկ: Հենց նրա ջանքերով է կազմակերպվել իսպանացի հումանիստ գրող Խոսե Անտոնիո Գուռիարանի «Հայեր. մոռացված ցեղասպանություն» մեծարժեք գրքի շնորհանդեսը Վալենսիայում: Նվիրում եւ վաստակ, որը գնահատվել է արժանվույնս՝ «Վեգա Մեդիա Պրեսսի» եւ Մամուլի միջազգային ակումբի մրցանակ, «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ, սփյուռքի նախարարության պատվոգրեր, շնորհակալագրեր: Բազմաթիվ են դրանք, բոլորը չթվարկենք՝ նրա խնկելի հիշատակին նվիրված մեր խոսքն ամփոփելով նույն Գոնսալո Գուարչի՝ մրցանակաբաշխության ժամանակ ասված խոսքից մեկ հատվածով. «Պետք չէ մոռանալ, որ Արթուրն իսպաներեն այնպես է խոսում, կարծես իր մայրենի լեզուն լինի, միաժամանակ, հայերենից ու իսպաներենից բացի, գերազանցորեն գրում ու կարդում է ռուսերեն եւ հունարեն: Արթուրը մի անձնավորություն է, ում ներկայությունը մեր երկրում վայելելու հնարավորությունն ունենք իսպանացիներս: Նա մեկն է, ով միանգամայն ազնվորեն ու անկեղծորեն հանձն է առել ողջ գործընթացը, որպեսզի Հայոց ցեղասպանության եւ Օսմանյան կայսրության անկման մասին պատմող իմ գրքերը թարգմանվեն, հրապարակվեն եւ տարածում գտնեն աշխարհի ամենատարբեր երկրներում: Եվ դա անում է մի համոզմունքով. այն բխում է թե իր ժողովրդի, թե համայն աշխարհի շահերից: Ես շատ քիչ մարդկանց եմ ճանաչել, որ ունենային նրա նրբանկատությունը, մեծահոգությունը եւ բարեկամություն անելու այդքան խոր զգացողությունը: Մամուլի միջազգային ակումբի եւ «Վեգա Մեդիա Պրեսսի» «Արտասահմանյան մամուլ» անվանակարգում մրցանակը նրան շնորհելու կապակցությամբ անհրաժեշտ պետք է համարենք շնորհավորելու այդ ջանասեր հային, ով Դոն Քիշոտի պես հավատում է իդեալիզմին, ընկերությանը եւ մարդ արարածների միջեւ հասկացողության հնարավորությանը…»:

Մեր ընկերը քիչ ապրեց, սակայն դա հարուստ, գեղեցիկ մի կյանք էր՝ նվիրված ազգային գաղափարին, հայապահպանությանը եւ հայկական արժեհամակարգի՝ օտար եզերքներում տարածմանը:

Թեգեր: Արթուր ՂուկասյանԻսպանիաՎալենսիա
Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist