Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

Փետրվարի 20, 2023
Սոցիում
Մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գիտության ու մանկավարժության նվիրյալ մտավորականների մի քանի սերունդ իր մեծ ավանդով կերտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայացման ճանապարհը՝ ձեւավորելով ու փոխանցելով ակադեմիական կրթօջախի ավանդույթներ, մասնագիտական ու մարդկային բարձր արժեքներ։ Մենք չենք մոռանում մեր նվիրյալներին եւ հատկապես այն գիտնական-մանկավարժներին, ովքեր հեռավոր 1975 թ. դարձան նորաստեղծ ԵրԺՏԻ-ի (այժմ՝ ՀՊՏՀ) հիմնասյուները եւ իրենց վաստակած հեղինակությունը ծառայեցրին բուհի առաջընթացին։

Այդպիսի վառ անհատականություններից էր 1975-1988 թթ. մեր համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդի Վարդապետյանը, մարդ, ով սովորելով, զարգանալով ու պայքարելով անցել էր կյանքի քառուղիներով, պահպանել մտքի ուժն ու հոգու վեհությունը եւ իր ապրած տարիները նվիրաբերել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, գիտության զարգացմանը։

Արշակ Վարդապետյանի կենսագրությունը սկիզբ է առնում Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից, որտեղ եւ ծնվել է 1923 թ. փետրվարի 18-ին։ 1940-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որը 1990-ից կոչվում է նրա անունով, ապա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Հայրենական պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է բանակ, 1945-ին վիրավորվել եւ զորացրվել։

1946-ից շարունակել է ուսումը ԵՊՀ-ում, 1948-1949 թթ. աշխատել է ԼԿԵՄ Երեւանի Կիրովյան շրջկոմում, 1949-ին տեղափոխվել Կիրովական (այժմ՝ Վանաձոր) եւ աշխատել որպես դպրոցի տնօրեն։ 1953-1956 թթ. եղել է ԵՊՀ ասպիրանտ, այնուհետեւ պաշտպանել թեկնածուական, 1967-ին՝  դոկտորական ատենախոսությունը, ստացել դոցենտի, ապա պրոֆեսորի կոչում։ Մինչեւ 1975 թ. Հայաստանի մայր բուհում կատարել է դասախոսական աշխատանք, միաժամանակ ղեկավարել ԵՊՀ միացյալ արհմիութենական կոմիտեն։

Այնուհետեւ՝ տասներեք տարի շարունակ, պրոֆեսորն իր գիտամանկավարժական գործունեությունը սերտորեն կապել է տնտեսագիտական մայր բուհի հետ. բեղմնավոր գրչով հեղինակել է շուրջ 200 աշխատություն, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, իր ղեկավարած ամբիոնում ձեւավորել ստեղծագործական ու ջերմ մթնոլորտ, եղել է սրտառուչ, հոգեհարազատ գործընկեր եւ խորհրդատու։ Ուշագրավ են պրոֆեսորի՝ ռազմական գիտության եւ արվեստի պատմության հիմնահարցեր շոշափող ուսումնասիրությունները, որոնց շարքում առանձնանում են ծովակալ Իսակովի ժառանգությանը  նվիրված գիրքը, ինչպես նաեւ Սուրեն Սպանդարյանի մասին  մենագրությունը։

Արգասաբեր գործունեության համար Արշակ Վարդապետյանը պարգեւատրվել է Կարմիր աստղի շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։ Այսօր, 100-ամյա հոբելյանի առիթով, մեր խոնարհումն ենք նվիրաբերում մեծ մտավորականի հիշատակին, դասեր քաղում եւ կենդանի պահում մեր անցյալը։

                                                  Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist