Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության «Ոգեզէն» համակարգ

Փետրվարի 21, 2023
Սոցիում
Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության «Ոգեզէն» համակարգ
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
827
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ

«…Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…»:

 (Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց»)

Դեռեւս 5-րդ դարում հայոց Քերթողահայրը բարձրացրել էր այն միտքը, որ ոչ միայն մեծ տերությունները կարող են իրենց պատմությունը կերտել հաղթանակներով, այլեւ փոքրերը նույնպես կարող են դիմակայել բազում անգամ ավելի բնակիչ ու զորք ունեցող, իրենցից հզոր տերություններին։

Արցախյան վերջին պատերազմները՝ 2016 թ. ապրիլյան քառօրյան, առավելապես 2020-ի 44-օրյան, մեզ շատ դասեր են տվել։ Քառօրյայում, ճիշտ է, կորցրեցինք որոշակի տարածքներ, ունեցանք 100-ից ավելի նահատակ զինվոր ու կամավորական, բայց դիմակայեցինք թշնամուն, որի բանակում նաեւ մեծ թվով օտարերկրյա վարձու ահաբեկիչներ կային։ Նույնը չենք կարող ասել արդեն 44-օրյայի մասին, որը եղավ կործանարար, բայց նաեւ՝ մեծ դաս մեզ համար։ Նույն 44-օրյայի ավարտից հետո պատերազմի մասնակիցներից շատերն են ճանապարհներ փնտրում՝ դուրս գալու պարտվողի հոգեբանությունից եւ մտածում են հետագա պայքարի, հաղթանակների մասին, ստեղծում ռազմամարզական կազմակերպություններ։ Օրերս լույս է տեսել  քաղաքական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը, որում հեղինակը տեսականորեն ներկայացնում է այն ծրագրերը, որոնք մեր ժողովրդին հնարավորություն կտան դիմակայելու ցանկացած ռազմական ագրեսիայի։ Այս հարցերի շուրջ է զրույցը գրքի հեղինակի հետ։

Հր. Արզումանյանը ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում, եղել է Արթուր Մկրտչյանի մանկության ընկերը։ 1983 թ. 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան, այնտեղ ստացել բարձրագույն կրթություն, ավարտել ասպիրանտուրա։ 1995 թ. վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 2001 թ. ծառայել Արցախի ՊԲ-ում՝ հիմնականում աշխատելով տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունում։ Այնուհետեւ աշխատել է Արցախի տարբեր բնագավառներում, եղել արտաքին գործերի նախարարի խորհրդական եւ հրաժարական տվել այդ պաշտոնից 2020 թ. նոյեմբերի կեսերին։

-Ինչպես գիտենք, «Կողբ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ օրերս լույս է տեսել Ձեր հեղինակած «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը, ինչի համար շնորհավորում ենք։ Ի՞նչ հարցեր են բարձրացված գրքում։

-21-րդ դարի անվտանգային միջավայրում ագրեսիան զսպելու եւ դրանից պաշտպանվելու համար պահանջվում է ինտեգրել ազգային կարողության բոլոր տարրերն ու օգտագործել ողջ հանրության ներուժը։ Ես տեսաբան եմ, եւ երբ սկսվեց Արցախյան 2020 թ. պատերազմը, ինձ համար  պարզ դարձավ՝ մենք կռվում էինք ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանի բանակի դեմ, այլեւ պետք է դիմադրեինք 80 միլիոնանոց Թուրքիայի ռազմական ուժերին եւ կռվեինք տարբեր երկրների վարձկանների ու այլ ուժերի դեմ։ Ես պարզեցի՝ Փառք աստծո, կան ուղղություններ, որ կարելի է դիմակայել նման ուժերին։ Ժամանակակից հակամարտությունները, որոնք ծավալվում են պատերազմի ինչպես կանոնավոր, այնպես էլ նոր տիրույթներում, պահանջում են ժամանակակից անվտանգության նկատմամբ կիրառել համապարփակ մոտեցում եւ զարգացնել համընդգրկուն պաշտպանության ու անվտանգության համակարգ։

-Տեսականորեն կա՞ հնարավորություն, որ ստեղծվի Ձեր ասած անվտանգության համակարգը, եւ ինչպե՞ս։

-Աշխարհում կա փորձ, որ փոքր պետությունները, եվրոպական մի շարք երկրներ՝ Ավստրիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ այլն, ինչպես նաեւ Սինգապուրը, Իսրայելը, Վիետնամը եւ ուրիշներ ստեղծել են նման համակարգ եւ կարող են չեզոքացներ հզոր երկրների ագրեսիան։ 1950-ականների սկզբին Շվեդիայում գործածության մեջ դրված «համապարփակ անվտանգություն» (comprehensive security) կաղապարը առաջացել է «բացարձակ/տոտալ պաշտպանություն» (total defence) կաղապարից։

-Ո՞րն էր պատճառը, որ մենք չունեցանք հաջողություն վերջին պատերազմում. իհարկե՝ կռվում էինք մեծ ուժերի դեմ, չկա՞ր այլ պատճառ։

-Պատճառներից կարեւորն այն է, որ մեր ռազմական, պաշտպանական համակարգը ճիշտ չէր մշակված։ Մեր անվտանգության համակարգը տարածաշրջանային սպառնալիքների առջեւ վստահված էր այլ երկրի։ Այժմ պետք է փոխվի այդ ամենը։ Ճիշտ է՝ դժվար խնդիր է, քանի որ հիմնական մոտեցումները ձեւավորվել են տարիների ընթացքում, բայց պետք է նոր մոտեցումով ձեւավորվեն մեր ռազմական ուժերը. 18-25 տարեկան ժամկետայինները՝ առանձին, 25-45 տարեկան պահեստազորայինները՝ առանձին, 45-ից բարձր տարիքայինները նույնպես պետք է ունենան իրենց մասնակցությունը, բայց այլ կարգավիճակով։ Անվտանգությունը չպետք է տարանջատվի տնտեսությունից, ենթակառուցվածքների պաշտպանությունից եւ այլն։ Եվ այս ամենով հանդերձ՝ պետք է ձեւավորվի երկրի քաղաքացին՝ իմանալով իր դերն ու պարտականությունը երկրի անվտանգության հարցում։ Նման համակարգերը կառուցում ես դու եւ հիմնում քո մշակույթի, պատմության, արմատների վրա։ Այսինքն՝ ուրիշ երկրի անվտանգության համապարփակ մոդելը չի գործի մեզ մոտ, մենք մերը պետք է կառուցենք։ Այս համակարգը տարբեր երկրներում ձեւավորվում է ինչ-որ խոսքի՝ «Տոկունություն», «Պայքար» եւ այլնի վրա։ Մենք որոշեցինք մերը կոչել «Ոգեզէն», որը կոչված է նպաստելու Հայաստանում համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կայացմանը։ Այսինքն՝ համապարփակ անվտանգությունը գոյանում է ազգային, հասարակական, պետական, համայնքային կառույցների եւ առանձին քաղաքացու գործունեության արդյունքում, որոնք համատեղ ջանքով ապահովում են երկրի պատրաստությունը ճգնաժամերին եւ պատերազմներին։ «Ոգեզէն»-ը հարթակ է, ոչ թե կառույց, միություն, այլ համազգային գաղափար է եւ չպետք է դառնա որեւէ կառույցի, կուսակցության սեփականություն։

-Իսկ բացի տեսական մոտեցումից, այս գաղափարը կիրառական նշանակություն ունի՞։ Եթե այո, ապա ինչպիսի՞…

-Գրքի կարեւոր գործոններից է՝ «Ոգեզէն» գաղափարի մշակմանը զուգահեռ աշխատանքներ են տարվել 2022 թ. եւ շարունակվում են։ Գաղափարը տեսանելի դարձնողները, որոնց հետ աշխատում ենք, ծրագրավորողներ են, տեխնոհամակարգի ներկայացուցիչներ, ճարտարագետներ, մշակույթի գործիչներ, եւ  նրանց մշակած համակարգը նոր առաքելություն ունի։

-Ո՞րն է այդ հաջողությունը։

-Պետք է անվտանգության խնդիրը դարձնել ամբողջ ժողովրդինը։ Իշխանություններն ու բանակը, պետական մնացած կառույցները, որ կազմում են երկրի բնակչության չնչին մասը, միայնակ չեն կարող լուծել այս հարցը։ Դրա համար պետք է ամբողջ ժողովուրդը ներգրավվի համապարփակ անվտանգության համակարգի մեջ։ Բիզնեսը, հասարակական կառույցները, կրթական, մշակութային, մարզական եւ մյուս ոլորտները պետք է լինեն այս համակարգի մաս։ Դա չի նշանակում, թե բոլորը պետք է զինվորական համազգեստ կրեն, պարզապես յուրաքանչյուրը պետք է իմանա՝ որն է իր տեղը, անելիքը, գործելու նպատակը։ Այսօր մենք ներսում պառակտված, տարանջատված ենք: Եթե ուզում ենք կառուցել նման համակարգ, նաեւ պետք է հաղթահարենք Արցախ, սփյուռք, Հայաստան տարանջատումը։ Այս առումով կարեւոր է նաեւ պետության դերը, որը հնարավորություն պետք է տա նման կառույցների գործունեությանը։

-Նշեցիք, որ Արցախի ՊԲ-ում ծառայել եք հիմնականուն ՏՏ ոլորտում: Չէի՞ք մանրամասնի։

-Այն ժամանակ պաշտպանության նախարարներին ներկայացնում էի այդ ոլորտի առավելությունը ռազմական գործողությունների ընթացքում եւ այլ դեպքերում։ Եվ ինձ տրվեց հնարավորություն՝ մինչեւ 1999 թ. հոկտեմբերի վերջ զարգացնել այդ ոլորտը։ Սակայն հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վ. Սարգսյանի, Կ. Դեմիրճյանի եւ այլ քաղաքական գործիչների սպանությունը, եւ այդ ողբերգությունից հետո աշխատանքները դադարեցվեցին։

-Գրքում կա՞ անդրադարձ այլ երկրների փորձին, որ Ձեր նշած համակարգով, հատկապես ՏՏ ոլորտի՝ բանակում զարգացման միջոցով, կարելի է իրականացնել երկրի անվտանգությունը։

-Իհարկե: Ես 10 գրքի հեղինակ եմ, բազում հոդվածներ եմ գրել այս ուղությամբ։ Ներկա աշխատանքում քննվում են տեսական հարցեր, եւ մի շարք երկրների փորձի թեմատիկ քննությամբ երեւան եմ բերել համապարփակ մոտեցման կայացման, զարգացման պատմությունն ու արդի վիճակը։

-Նույն մոդելը, ձեւը, տարբերակը հնարավո՞ր է կիրառել մեր երկրում։

-Գաղափարը՝ այո, մոդելը՝ ոչ։ Պետք է հատուկ ուշադրություն հատկացվի Հայաստանի պահեստազորի համակարգի եւ պահեստի ուժերի մի շարք հայեցակետերի մշակմանը, որոնց ծավալումը խոր փոփոխություններ կպահանջի պետական հաստատություններում եւ հանրության մեջ։

-Ձեր հեղինակած մյուս գրքերը նույնպե՞ս պաշտպանական, անվտանգության համակարգերի ստեղծման եւ նման հարցեր են արտացոլում։

-Դրանք գրվել են Ռուսաստանում, ռուսաց լեզվով են եւ հիմնականում վերաբերում են համապարփակ անվտանգության խնդիրներին։

-Հետագա ի՞նչ ծրագրեր ունի «Ոգեզէն»-ը։

-Այժմ Հայաստանում ձեւավորվում է ռազմամարզական կազմակերպությունների միավորում, որը մեր երկրում գործող նման կառույցների շահերը կներկայացնի պետության առջեւ։ Պետք է զենքի մասին օրենք մշակվի եւ անցկացվի։ Մոտ օրերս կանցկացվի համաժողով, որին կմասնակցեն «Ոգեզէն»-ի գաղափարակիրները՝ ներկայացնելով իրենց կատարածը։

Թեգեր: Հրաչյա Արզումանյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Երկու վկաները հարություն են առնելու, եւ դա լինելու է հակաքրիստոսի վերջի սկիզբը

«… Ի հանգստություն զոհերի հոգիների»

«… Ի հանգստություն զոհերի հոգիների»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist