Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նա միշտ ջահել է մնում՝ երազով, երգով, հոգով…

Հոբելյանական ցերեկույթ պաշարված Արցախում

Փետրվարի 23, 2023
Սոցիում
Նա միշտ ջահել է մնում՝ երազով, երգով, հոգով…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
432
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բանաստեղծ, հրապարակախոս, երգիծաբան, Արցախում՝ «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի սեփական թղթակից Դավիթ Միքայելյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին էր նվիրված Արցախի գրողների միության եւ «Գրիգոր Նարեկացի» համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցած  ցերեկույթը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառումը մեկնարկվեց լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակված հայորդիների:

Արժեւորելով Դավիթ Միքայելյանի գրական վաստակը՝ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը մասնավորապես նշեց.  «Նա գրական ընտանիքի իր սերնդի առաջատարներից է, ավանդապահ օջախի արժանավոր ներկայացուցիչներից մեկը, ով իր հայրենիքի, Արցախ աշխարհի նվիրյալն է, նրա հոգու երգիչը: Դավիթ Միքայելյանն իր նկարագրի մեջ գեղեցկամարդու այնքան հատկանիշներ է ամփոփում, որ, ինչպես ասում են, բարու եւ լավի դեֆիցիտի մեր ժամանակներում կհերիքեին միանգամից մի քանի մարդու: Դավիթը երբեք չի ձեւանում, գրում է, երբ պիտի գրի, կատակում է, երբ պիտի կատակի, երգում է, երբ պիտի երգի: Իսկ այդ «երգի» սահմանադիրն ինքը՝ Աստվածն է ամենակարող»:

ԳՄ ղեկավարը, հոբելյարին շնորհավորելով նաեւ վերջերս լույս տեսած «Հայացք ձմեռնամուտի» գրքի առիթով, որն արժանացել է ՀԳՄ մրցանակին, նրան հանձնեց «Նարեկացի» մեդալ եւ հուշանվերներ: Վարդան Հակոբյանը միաժամանակ Դավիթ Միքայելյանին հանձնեց ՀԳՄ Ոսկե մեդալը՝ «Գրական վաստակի համար»՝ նրան հաղորդելով Էդվարդ Միլիտոնյանի շնորհավորանքները:

Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով հոբելյարի կյանքի եւ գրական գործունեության համառոտ ժամանակագրությունը՝ ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը, մասնավորապես, ասաց. «Դավիթ Միքայելյանը նվիրյալ արցախցու կերպար է՝ զուլալ բարությամբ: Նա գրական, քաղաքական դաշտի մշտարթուն գործիչ է, ում մատը դրված է ժամանակի զարկերակին: Դավիթ Միքայելյան քնարերգուն ունի տոհմիկ պոետական հոգետարածք, որտեղ կերպավորումներ են ստացել արցախցի թանձրացյալ հոգով հողագործը` ապուպապերի նիստ ու կացով շաղախված, արարող էությամբ շնչող՝ լի ազգապահպան խորհուրդներով, ապա՝ շինարարը, երգահանն ու մարտավարը, սահմանապահ քաջորդիները»: Զ. Բալայանի համոզմամբ՝ նրա ձայնադարանը արցախցու աշխարհայացքի երգեցիկ, արարող ելեւէջներն են` ցավի, կարոտների, վիրավոր հոգու, որդեկորույս մայրերի ողբն ու զայրույթը, «հայրենյաց անհաշիվ կորուստների վիպախճանկարի ամբողջացումը»:

Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն այսպես սկսեց իր ելույթը գրչընկերոջ մասին. «Աստված բանաստեղծներին ընտրել է որպես իր քարտուղարը երկրի վրա: Այդ առումով Դավիթ Միքայելյանն ի ծնե բանաստեղծ է՝ հոգու երգիչ, ու նա միշտ ջահել է մնում երազով, երգով, հոգով: Նրա համար Արցախը կենսաբեր պատկերների կոնկրետ համաձուլվածք է, հայաշունչ, հայակերտ, հայապահպան: Դավիթ Միքայելյանի երգերում արցախայգու ծառերը մշտարթուն են, որոնք իրենց բներին «ծալ-ծալ կնճիռներ ունեն», եւ ամեն մեկը  «դալար շյուղերին կրում է պապի հայկյան մատնահետքերը»… Ս. Խանյանի կարծիքով՝ Դ. Միքայելյանի համար արցախյան թթենին ժողովրդի երկարակեցության եւ հավերժության խորհրդանիշն է, որ սրբորեն պահվում, պահպանվում է սերունդների կողմից՝ ամուր արմատ ձգելով մայր հողում…

Գրական ցերեկույթին, բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ հոբելյարի՝ վերջերս լույս տեսած «Հայացք ձմեռնամուտի» բանաստեղծական ժողովածուին, որի մեջ հեղինակն ընդգրկել է արցախյան երեք պատերազմների ընթացքում  իր տեսածը, ապրածն ու զգացածն ամփոփող գործերը: Անսփոփ խոհերով ծանրացած գեղագետը, լավատես լինելով, միաժամանակ տագնապում է, որ Արցախում լուսածագն ուշանում է.

Այս ի՞նչ սատանա է փակել տան դուռն իմ,

Որ գիշերս չի լուսանում…

Հիշարժան օրվա առիթով հոբելյարին ողջունեցին եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեցին համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, հանրապետության վաստակավոր  իրավաբան  Վոլոդյա Հովսեփյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի  Տաթեւ Սողոմոնյանը եւ ուրիշներ: Հեռավոր Լիբանանից Դավիթ Միքայելյանին ողջույն էր հղել «Վարանդա»  երգչախմբի ղեկավար եւ խմբավար, ճանաչված երաժիշտ, Համազգայինի ատենապետ Զաքար Քեշիշյանը, ով իր խոսքում մասնավորապես ընդգծել է. «Սիրելի՛ Դավիթ, հեռավոր Լիբանանում ինձ համար անսահման ուրախություն է իմանալ, որ Արցախում քո հեղինակությամբ նոր երգեր են ծնվում: Շատ եմ ցավում, որ անձամբ ներկա չեմ միջոցառմանը: Սակայն մտովի չեմ կարող չվերապրել այն ամենը, ինչ տեղի է ունենում պաշարված Արցախում: Սրտովս արյուն է ծորում, որ ձեզ հետ չեմ»:

Միջոցառմանը հնչեցին Դավիթ Միքայելյանի հեղինակած երգերից՝ նվիրված Հայաստանին, Արցախ աշխարհին, արցախյան ազատամարտում նահատակված հերոսներին: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ հոբելյարը՝ պաշարված Արցախում խորհրդանշական համարելով գրական միջոցառման կազմակերպումը: Ներկաներին ընթերցելով իր նոր ստեղծագործություններից՝ Դավիթ Միքայելյանը խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, հայ ժողովրդին:

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր

Թեգեր: Դավիթ Միքայելյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Թումանյանի ընտանիքը, զավակները

Թումանյանի ընտանիքը, զավակները

Հայոց «ոգեղեն զավակը»՝ Գիրք անունով

«Գնահատել ու պաշտպանել»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist