Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայերը՝ ի պաշտպանություն Լենինգրադի

Առաջին հուշարձանը՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո

Փետրվարի 23, 2023
Սոցիում
Հայերը՝ ի պաշտպանություն Լենինգրադի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 21-ին Լենինգրադի պաշտպանության եւ բլոկադայի թանգարանում «ԽՍՀՄ ժողովուրդները Լենինգրադի ազատագրման գործում» նախագծի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը՝ ի պաշտպանություն Լենինգրադի» մշակութային-կրթական միջոցառումը՝ նվիրված շրջափակման օղակի ճեղքման 80-ամյակին: Այս հանդիպումը մեկն էր նրանցից, որոնք պատմում են Մեծ հաղթանակի մեջ Խորհրդային Միության ժողովուրդների ներդրման մասին:

Լենինգրադի շրջափակումը լիարժեք վերացվել է 1944 թ. հունվարի 27-ին, իսկ նրա համար պայքարը դասվում է ամենաարյունահեղների շարքին: Մարտերում ընկել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների մոտ 1 մլն ներկայացուցիչներ: Լենինգրադի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից 4000-ը կամավորներ էին եւ պարզապես քաղաքի պաշտպաններ: Նրանք ոչ միայն զինվորներ են, այլեւ պոետներ ու կոմպոզիտորներ, նկարիչներ ու մանկավարժներ, դերասաններ, երաժիշտներ, հասարակ մարդիկ:

Միջոցառմանը ներկա էին Օրենսդիր ժողովի պատգամավորներ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, այդ քաղաքում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, վետերաններ, գիտնականներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, գործարարներ եւ կամավորներ:

Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց Լենինգրադի պաշտպանության եւ բլոկադայի պետական հուշահամալիրի տնօրեն Ելենա Լեզիկը՝ նշելով, թե որքան կարեւոր է պահպանել իրադարձությունների, մարդկանց ու երկրի մասին հիշողությունը. «Դա անհրաժեշտ է երիտասարդ սերնդի հետ նույն լեզվով խոսելու, այդ ողբերգական դեպքերի հիշատակը պահպանելու եւ փոխանցելու համար»։

Երեկոյի հյուրերին Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու անունից ողջույններ է փոխանցել «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար, պատգամավոր Պավել Կրուպնիկը՝ շնորհակալություն հայտնելով «Հայաստանին ու նրա զավակներին, բոլոր մարդկանց, ովքեր քաղաքին օգնել են դիմանալ այն արյունոտ տարիներին»:

Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Մուդրովան հիշել է Հայաստանի սխրանքը, որը պատերազմի տարիներին խնամքով ընդունել է փոքրիկ լենինգրադցիներին իր հողում որպես հարազատ զավակների՝ մայրական սիրո ջերմություն տալով նրանց։ Նա նաեւ կարեւորել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի տեղադրումը Երեւանում 2015 թ:

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարեգործ, համանուն հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը, մարդ, ով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կանգնեցրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը: Նա սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով հայրենի Ագարակ գյուղի պուրակում հուշահամալիր է տեղադրել՝ խորհրդային զինվորների հուշարձանով, որի վրա հայերեն եւ ռուսերեն գրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների անունները։ Հուշարձանի ճարտարապետն Աշոտ Դավոյանն է։ Նախագծումն սկսվել է 2005-ին, իսկ հուշարձանը բացվել է 2007-ին։

«Որպես Լենինգրադի պաշտպանության եւ բլոկադայի թանգարանի Հանրային խորհրդի անդամ՝ ես շատ ուրախ եմ մասնակցել նման կարեւոր միջոցառման եւ խոսել Լենինգրադի պաշտպանության գործում իմ ժողովրդի դերի մասին,- բարերարի խոսքերը ներկայացրել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը։- Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների ու հերոսների նկատմամբ իմ մեջ հատուկ վերաբերմունք է ծնվել դեռ վաղ մանկուց. պապիկներիցս մեկն անհետ կորել է, իսկ երկրորդը վերադարձել է հաշմանդամ վիճակում»:

Հրաչյա Պողոսյանը միեւնույն ժամանակ շեշտել է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների յուրահատուկ դերն ընդհանուր հաղթանակում:

«Ամենայն հայոց կաթողիկսոս Գեւորգ 6-րդ Չորեքչյանը ողջ աշխարհի հայերին կոչ արեց գումար հավաքել,- պատմել է բարեգործը:- Արդեն պատերազմի առաջին վեց ամիսներին Հայ առաքելական եկեղեցին զգալի նյութական օգնություն հատկացրեց Կարմիր բանակին, ինչի շնորհիվ ձեւավորվեցին ու խորհրդային բանակին փոխանցվեցին տանկային շարասյուներ: «Սասունցի Դավիթը» կոչվել էր հայ ազգային էպոսի հերոսի պատվին: Իսկ հաջորդ քայլը «Գեներալ Բաղրամյան» շարասյան ստեղծումն էր: Պատերազմի ընթացքում Հայկական եկեղեցին նպաստեց եւս մի քանի տանկային շարասյուների ու ավիաէսկադրիլիաների ձեւավորմանը»:

Հրաչյա Պողոսյանն արդեն հիշողության պահպանման ավելի քան 350 ծրագիր է իրականացրել, որի կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին: Հարյուրից ավելին պատմում են հայոց երկրի եւ նրա ժողովրդի պատմության մասին։ Դրանց թվում է խորհրդային զինվորների մեկ այլ հուշարձան-խաչքար, առաջինը, որը տեղադրվել է Սինյավինի բարձունքների «Միջազգային հիշողության պուրակում»։ Աշխատանքը կատարել է քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը։ Ավելի ուշ՝ 2012 թ. Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության հետ համագործակցությամբ խորհրդային զինվորների համար եւս մեկ խաչքար է տեղադրվել։

Բարերարը խոսեց նաեւ այն մասին, թե այսօր որքան կարեւոր է պահպանել մեր նախնիների անունները Ռուսաստանի, Հայաստանի պատմության, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի տարեգրության մեջ։

Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը եւ դրանում հայ ժողովրդի դերը հավերժացել են ոչ միայն քարերի վրա, այլեւ գրքերի մեջ։ Հրաչյա Պողոսյանի անձնական միջոցներով տպագրվել են տասնյակ գրքեր՝ Արմեն Մերուժանյանի «Մարշալները, գեներալները, հայազգի ծովակալները Սանկտ Պետերբուրգում», «Հայերը Լենինգրադի համար ճակատամարտում» ստեղծագործությունները, «Վենիամին Գալստյանը»՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից գեներալ-մայորի մասին, Իվան Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները», Վալենտինա Լեոնենկոյի եւ Լյուդմիլա Տերվոնենի «Թիկունքն ապահովեց հաղթանակը», Ռուսլան Տիխոմիրովի «Կորուսյալ կայազորը»։ Բարերարն այս գրքերը նվիրեց թանգարանին։

Հրաչյա Պողոսյանի բոլոր նախագծերի մասին անհնար է մանրամասն խոսել մեկ միջոցառման ընթացքում, ուստի բարերարը թանգարանին նվիրեց պորտֆոլիո, որում պատմվում է նրա բարեգործական նախագծերից յուրաքանչյուրի մասին:

Այնուհետեւ ընդհանուր հաղթանակում հայերի ներդրման, հայ ժողովրդի անսասանության եւ արիության մասին զեկուցումով հանդես է եկել պրոֆեսոր, Ռազմական պատմության ակադեմիայի իսկական անդամ, գնդապետ Վրեժ Հարությունյանը: Իսկ երեկոյի հրաշալի ավարտը Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ջութակահար Մարիա Սաֆարյանցի ելույթն էր…

Թեգեր: ԽՍՀՄՀրաչյա Պողոսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist