Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը

Փետրվարի 25, 2023
Սոցիում
Անվանի դերասանի հռչակավոր զավակներից մեկը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
414
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նրանց հայրը՝ վրացական Դուշեթ  քաղաքում ծնված, Վրաստանի ժողովրդական արտիստ Իսահակ Ալիխանյանը, դերասանական իր տաղանդով, մարմնավորած դերերով ու ռեժիսորական արգասավոր գործունեությամբ Ալիխանյան ազգանունն արդեն իսկ հայտնի էր դարձրել ոչ միայն Վրաստանում: Բայց արդյոք կանցնե՞ր նրա մտքով, որ տասնամյակներ անց իր երկու՝ Աբրահամ եւ Արտեմ գիտնական զավակները կպանծացնեն հարազատ գերդաստանի անունը, պատիվն ու փառքը անծայրածիր խորհրդային երկրով մեկ, ծովերից ու օվկիանոսներից էլ այն կողմ…

1942 թ. ամռանը, երբ պատերազմական դաշտերում ահագնորեն որոտում էին հրանոթները, խորհրդային տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված գիտական արշավախումբը բարձրանում էր «կայծակների վահան» Արագած լեռը: Արշավը սովորականներից չէր՝ սկիզբ էր դրվելու հայկական գիտության զարթոնքին՝ արշավի արդյունքում ստեղծվելու էր Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որտեղ աշխատելով՝ Արտեմ Ալիխանյանը տիեզերական ճառագայթներում հայտնաբերելու էր լիցքավորված «նեղ» հեղեղներ, մեծ էներգիայով պրոտոնների ուժգին հոսքեր եւ տիեզերական արագ նեյտրոնների ազդեցությամբ առաջացող պրոտոններ: Հայազգի ֆիզիկոսն աշխարհում առաջինն էր նշելու տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: Այս նվաճումների շնորհիվ էլ ընդգրկվելու էր մեզանում նոր-նոր ստեղծվող գիտությունների ակադեմիայի կազմ:

Ականավոր գիտնականը ծնվել է 1908 թ., Ելիզավետպոլ՝ այսօր Կիրովաբադ կոչվող քաղաքում: Նրանց ընտանիքը կիսել էր դարասկզբի հազարավոր բախտակիցների ճակատագիրը՝ ստիպված լինելով տեղափոխվել տեղից տեղ՝ փրկվելով ադրբեջանաթուրքական ջարդերից: Վերջին հանգրվան է դառնում Թիֆլիսը: 1925-ին Արտեմն ընդունվում է ծննդավայրի աշխատանքային դպրոցի 8-րդ դասարան եւ էքստեռն կարգով հանձնելով քննությունները՝ ստանում ատեստատ, ապա ուսանում Լենինգրադի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այն ավարտելուց հետո՝ շռնդալից մուտք գիտահետազոտական ու հայտնագործումների աշխարհ:

1934 թ. Արտեմը եղբոր՝ Աբրահամ Ալիխանյանի եւ Միխայիլ Կոզադաեւի հետ հայտնաբերում է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երեւույթը, երկու տարի հետո՝ կրկին եղբոր եւ Արցիմովիչի հետ փորձով հիմնավորում իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ: 1934-1940 թթ. Ալիխանյան եղբայրներն աննախադեպ աշխատանքներ են տանում գոլորշու փոխակերպման ուղղությամբ: Գերազանց արդյունքի գնահատականը՝ Ստալինյան մրցանակ:

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով: Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվում են արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, եւ դրանք ձեռք են բերում մեծ էներգիա: Խորհրդային Միությունում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվում է Աբրահամ Ալիխանյանի գլխավորությամբ՝ Մոսկվայում: Նա է ստեղծում նաեւ այդ կայսրության առաջին միջուկային ռեակտորը: Իսկ ժամանակի ամենահզոր՝ օղակաձեւ էլեկտրոնային արագացուցիչը, Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ, բարեբախտաբար, մեր հայրենիքի սրտում՝ Երեւանում: Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության եւ հետազոտության համար նա ստեղծում, ապա կատարելագործում է բազմաթիվ սարքեր՝ մագնիսական մասսպեկտրոմետրեր, բշտիկային եւ կայծային խցիկներ: Կազմակերպում է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը, 1958-ին հիմնադրում Նոր Ամբերդի կայանը, ղեկավարում փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը:

Հետաքրքիր մի իրողություն. երբ սկսվում է Մեծ հայրենականը, Արտեմ Ալիխանյանը ռազմաճակատ մեկնելու համար առաջիններից է գրանցվում որպես կամավորական, սակայն պատերազմի ընթացքում որոշվում է, որ ավելի ճիշտ կլինի անվանի գիտնականի ինտելեկտն օգտագործել ուղղակի նշանակությամբ: Եվ նրան առաջարկվում է մեկնել Կազան քաղաք, որտեղ գտնվում էր ֆիզիկայի կենտրոնը, եւ այնտեղ վերսկսել ատոմային սեմինարները: Պատերազմի ընթացքում նրա կատարած աշխատանքներն ունենալու էին բացառիկ կարեւոր նշանակություն: Պատահական չէին լինելու նրա ստացած գիտական կոչումներն ու ստացած մրցանակները՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական կրկնակի եւ Լենինյան մրցանակակիր: Նրա աշխատությունները, որ վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների եւ տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների ստեղծմանը, այսօր էլ շարունակում են մնալ այդ բնագավառներն ուսումնասիրող գիտնականների ուշադրության կենտրոնում: Ուստի չտարակուսենք բարձրաձայնել՝ Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյանների անունները հայոց բոլոր ժամանակների մեծանուն զավակների անվանացանկում են…

Թեգեր: Արտեմ Ալիխանյանգիտնական
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Միջազգային սեմինար Երեւանում

Միջազգային սեմինար Երեւանում

Ինչ շարժեր են համաշխարհային ֆինանսական շուկայում, եւ ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

Ինչ շարժեր են համաշխարհային ֆինանսական շուկայում, եւ ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist