Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Աստված մեզ Զորավար Անդրանիկ պարգեւեց»

Փետրվարի 28, 2023
Սոցիում
«Աստված մեզ Զորավար Անդրանիկ պարգեւեց»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
241
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լոռեցիները տոնականորեն նշեցին մեր ժողովրդի մեծանուն զավակ, հայ եւ բուլղար ժողովուրդների ազգային հերոս, անպարտելի Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 158-ամյակը: Փետրվարի 25-ին Վանաձորի կենտրոնական հատվածում զորավարի բրոնզաձույլ հոյակերտ արձանի մոտ էին հավաքվել անդրանիկասեր հայորդիներ՝ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, ՀԿ-ների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հյուրեր արտերկրից, Երեւանից եւ այլ համայնքներից: Նրանց հետաքրքիր անակնկալ էր սպասվում. ունկնդրեցին առաջին անգամ հնչեցվող «Հայաստան» վերտառությամբ երգը, որի տեքստը գրող, գրականագետ Կարո Վարդանյանը տարիներ առաջ հյուսել է Խորհրդային Հայաստանի օրհներգի համար գրված երաժշտության չափով: Երգը մատուցեցին Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսոր, հայտնի երաժշտագետ, խմբավար Սերգեյ Հարությունյանի ղեկավարած «Բիայնա» երգչախմբի կատարողները: Նախաձեռնության հեղինակը «Ինտերկապ» ԲԿ-ի նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Նորայր Զուլոյանն է:

Բոլորին հետաքրքրեց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի պատմությունն այն մասին, թե ինչպես հաղթահարվեցին բազում դժվարությունները, երբ համաժողովրդական նվիրատվությունների շնորհիվ  երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեգջանյանը կերտեց զորավարի առաջին բրոնզաձույլ արձանը, եւ բարեկարգման աշխատանքներից հետո այն տեղադրվեց զորավարի անունը կրող փողոցի սկզբնամասում: Շեշտեց նաեւ, որ այդ նախաձեռնության հեղինակը դարձյալ Ն. Զուլոյանն է:

Ներկաներն ուշի ուշով ունկնդրեցին Կարո Վարդանյանի ելույթը, ով խորապես փաստարկված գնահատականներով արժեւորեց աննկուն Զորավարի գործունեությունը, նրա ունեցած վիթխարի դերն ու նշանակությունը հայոց պատմության դժվարին ու ծանր ժամանակահատվածներում: «Այո,- նկատում է նա,-օրհասական պահերին Աստված մեզ միայնակ չթողեց, պարգեւեց մի զորավոր զորավար, ով հասարակ գեղջուկի ձեռքը բահի փոխարեն սուր դրեց եւ սովորեցրեց կռվել ու հաղթել «անպարտելի» թշնամիներին: Բանախոսը հանգամանալից ներկայացրեց նաեւ երկու Մեծերի՝ Հայաստանի արեւմտյան եւ արեւելյան մասերի «հայրերի»՝ Անդրանիկի եւ Հովհաննես Թումանյանի եղբայրության, բարեկամության ու անքակտելի դաշինքի մասին` վստահեցնելով, որ այդ փաստը այսօր էլ մեծ խորհուրդ ունի մեր պատմության այս հերթական դժվարին պայմաններում: Ահա ինչու մեր տոնացույցի ամենակարեւոր տոները մենք պիտի համարենք նաեւ նրանց ծննդյան օրերը (երկուսն էլ ծնվել են փետրվար ամսին) եւ առաջ շարժվենք այդ Մեծերի՝ ազգին փոխանցած պատվիրաններով:

Ապա ելույթներ ունեցան Վանաձորի թիվ 8 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները: Ավարտից հետո ներկաները հրավիրվեցին երկաթուղայինների «Լոռի» ժամանցի կենտրոնի դահլիճ, որտեղ ցուցադրվեց «Զարավար Անդրանիկը եւ Հայաստանի առաջին Հանրապետության ծագումը» պատմափաստագրական ֆիլմը: Այս նախաձեռնության հեղինակն էլ «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ-ն է, որը «Ինտերկապ» ԲԿ-ի, Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային, Վանաձորի քաղաքային կառույցների հետ համագործակցությամբ՝ իր լուման ունեցավ Զորավարի ծննդյան օրը արժանավայել նշելու գործում:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Անդրանիկ ՕզանյանԶորավար Անդրանիկ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արտաքին լուսավորություն Վանեվանում

Արտաքին լուսավորություն Վանեվանում

«Ես չէի կարող չնկարել քեռի Ռուբենին, Հայաստան մայրիկին, մեզ…»

«Ես չէի կարող չնկարել քեռի Ռուբենին, Հայաստան մայրիկին, մեզ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist