Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բարեգործական ցուցահանդես-վաճառք

Մարտի 1, 2023
Սոցիում
Բարեգործական ցուցահանդես-վաճառք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում (ռեկտոր՝ Սուրեն Օհանյան) փետրվարի 26-ին տեղի ունեցավ բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը կրում էր «Արցախը մեր սրտում» խորագիրը։ Այս գեղեցիկ ու կարեւոր ցուցահանդես-վաճառքը կազմակերպել էր մասնագիտությամբ օտար լեզվի ուսուցչուհի, այժմ խոտաբույսերով թեյերի արտադրությամբ զբաղվող, ծնունդով արցախցի Մարգարիտա Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց՝ համալսարանի ղեկավարությունը սիրով է տարածք տրամադրել ցուցահանդեսին, որի նպատակն է հարթակ տրամադրել Արցախից տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող արցախցի կին ձեռներեցներին` իրենց աշխատանքները ներկայացնելու հանրությանը, իսկ վաճառքից ստացված հասույթով գնել փայտի վառարաններ՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար։

Յուրաքանչյուր տաղավար բարեգործական նպատակով հատկացնելու է նվազագույնը 1.000 դրամ գումար։ Արցախի ու Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներից 70-ից ավելի կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին ներկայացրել էին իրենց ձեռքի աշխատանքները, համեղ ուտեստներ, անուշեղեն, թեյեր, չրի կապոցներ, մրգային խմիչքներ, մեղր եւ այլ արտադրատեսակներ։ Մ. Գրիգորյանը հավելեց նաեւ՝ իրենց արտադրանքն են ներկայացրել նաեւ 5-6 տղամարդ-ձեռներեցներ։ Ի դեպ, Քաշաթաղի Բերձոր քաղաքի հնաբնակ Ռուզաննա Սահակյանի թոռնուհին՝ Աստղիկ Ալոյանը, ինձ տեղեկացրեց կազմակերպվող ցուցահանդես-վաճառքի մասին։ Աստղիկի դուստրը՝ Լյուսի Մանասյանը, սովորում է Երեւանի Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում եւ ներկայացրել էր իր նկարները, որոնցում հիմնականում Քաշաթաղն է, Բերձորը, Արցախի այլ հուշարձաններ։ Փոքրիկ նկարչուհին ասաց, որ լավ է սովորում, իսկ նկարել արդեն 2 տարի է՝ սովորում է իր սիրելի ընկերուհի Լիանայի արվեստանոցում։ Բերձորի քաղաքային մանկապարտեզի նախկին տնօրեն Իննա Բաբայանն այժմ նույնպես զբաղվում է ձեռքի աշխատանքներ արտադրելով։ Նա ներկայացրել էր «LusInna IB» անվանումը կրող մարզական հագուստ, շարֆեր, որոնք սեփական արտադրանք են՝ ձեւավորված Արցախի խորհրդանիշներով։ Աշխատանքները հիմնականում գնվում են առցանց։ Չի դժգոհում, միակ խնդիրն այժմ Արցախի շարունակվող շրջափակումն է։ Լիբանանահայ Րաֆֆին ներկայացրել էր արծաթե զարդեր եւ բնական քարերից աշխատանքներ։ «Րաֆֆի եւ Սիլվա» ԱՁ-ն զբաղվում է հիմնականում հայկական մոտիվներով զարդերի արտադրությամբ, տարածք ունեն Վերնիսաժում։ Ասաց, որ բարեկամի միջոցով իմացել եւ սիրով է մասնակցում օրվա ցուցահանդես-վաճառքին՝ իր փոքր ներդրումն ունենալու Արցախին օժանդակման գործում։ Գոհ էր վաճառքից։ Սեւանում գործող «Արեւի հատիկ» ԱՁ ներկայացուցիչներ Մերի Մկրտչյանն ու Արփինե Պետրոսյանը ներկայացրել էին տարբեր մրգերից ստացած չրեր, մուրաբաներ։ Արդեն 4 տարվա պատմություն ունի իրենց ձեռնարկությունը։ Գոհ էին օրվա առեւտրից։ Շուշեցի Վեներա Ղուլյանն իր ձեռքով գործած պայուսակներ էր ներկայացրել։ Առաջին անգամ է փորձում վաճառել իր գործերը։ Կարեւորում է միջոցառման նպատակը։ Շիրակի մարզից Հասմիկ Մեհրաբյանը դեղաբույսերից արտադրած քսուքներ, յուղեր եւ կոսմետիկ այլ պարագաներ էր ցուցադրում։ Ասաց՝ խոտաբույսերն ինքն է հավաքում եւ արտադրում ցուցադրվող նյութերը։ Հավելեց նաեւ՝ երջանկահիշատակ պապը՝ Քերոբ Մեհրաբյանը, ժամանակին խոտաբույսերով բուժումներ է արել։ Մորական պապն զբաղվել է մեղվաբուժությամբ։ Պապերից է սովորել այս մասնագիտությունը եւ հույս ունի՝ դուստրը կշարունակի իր գործը։

Տաղավարներից մեկում դարձյալ բերձորցիների հանդիպեցի։ Էլյա Խաչատուրյանն ու Լենա Իսախանյանը ընտանիքներով 2020 թ. նոյեմբերին են տեղահանվել հարազատ Բերձորից եւ այժմ վարձով են բնակվում Երեւանում։ Ներկայացրել էին «ԱնիԱն» ԱՁ արտադրանքը՝ հիմնականում՝ ձեռագործ մազակալներ։ Ընդհանուր գոհ է, որ ստեղծել են իրենց ձեռնարկությունը, ունեն զբաղմունք եւ եկամտի աղբյուր։ Միտքը տվել եւ իրենց շատ է օգնել բարեգործությամբ, հատկապես արցախցիներին օժանդակող Սաիդա Պողոսյանը, ով ծնունդով Հադրութից է։ Լենայի ավագ դուստրը՝ Անին, գերազանցությամբ սովորում է Երեւանի թիվ 171 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, լավ շարադրություններ է գրում։ 3-րդ դասարանցի քույրը՝ Անահիտը, նույնպես գերազանցիկ է։ Նրանց հարեւան տաղավարում Քարվաճառից տեղահանված 3 երեխաների մայր Նարինե Աբրահամյանը, ով այժմ բնակվում է Գեղարքունիքի Ջիլ գյուղում, ամուսինը պայմանագրային զինծառայող է, իր ստեղծած թղթե ծաղիկներն էր բերել ցուցահանդես։ Հիմնականում աշխատում է պատվերով։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից տեղահանված Նարինե Հակոբյանը հարազատների հետ ներկայացրել էր մրգային օղիներ, չիր, խմորեղեն։ Վարձով են բնակվում։ Արտադրածը վաճառում են տնից։ Քիչ քանակով, բայց որակյալ ապրանք են արտադրում։ Օղիների վարպետը՝ Արմեն Ոսկանյանը, տեղեկացրեց, որ իրենց գյուղում շատ արտադրանք էին տալիս, մասնակցում Ստեփանակերտում կազմակերպվող բերքի տոներին, Տողի գինու փառատոներին։ Դիլիջանից Արմինե Պողոսյանն զբաղվում է ասեղնագործությամբ եւ ներկայացրել էր իր գործերը։ Կարեւորում է ցուցահանդեսի նպատակը՝ միշտ պետք է ցանկացած ձեւով աշխատենք հանուն Արցախի։ Երեւանցիներ Աննա Բադալյանը ձեռագործ աշխատանքներ էր ցուցադրում, ընդհանրապես վաճառքն առձեռն է։ Անժելա Մկրտչյանը զեֆիր ու տարբեր տեսակի կոնֆետներ էր ներկայացրել։ Իսկ Լիլիթ Ավագյանը բնական նյութերից օճառ, եթերայուղեր ու կոսմետիկայի արտադրանք էր բերել վաճառքի։ Արարատցի Սիաննա Մնացականյանը ներկայացրել էր մրգային կոնֆետ, դիետիկ ու լիմոնային հալվա, որոնք նորություն են, եւ արտադրում է բուժական նպատակով։ Իր տաղավարին գրված էր. «Ես արցախցի եմ»։

Ցուցասրահի սկզբնական մասում արցախյան մեղրի տաղավարն էր՝ բուսական ծաղիկների տարբեր մեղրերով։ «Հաթերք Ֆուդ» ընկերության ներկայացուցիչ Սամվել Միզախանյանին այլ նման ցուցահանդեսներում էլի էի հանդիպել։ Գոհ էր օրվա առեւտրից։ Բերել էին տասը տեսակի մեղր՝ հինգը՝ Արցախից, հինգը՝ Տավուշից։ Բացի մեղրերից, ներկայացրել էին նաեւ մեղրամոմեր, ծաղկափոշի, մեղրահյութ եւ այլ մեղրային մթերքներ։ Տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը մեղվաընտանիքներ ունի Արցախում՝ Մարտակերտի շրջանի Գետավան, Հաթերք, Մաղավուզ եւ Վանք գյուղերում, ինչպես նաեւ Տավուշի մարզի Կուրթան գյուղում։ Ցուցահանդես-վաճառքը գործեց առավոտյան ժամը 10-ից մինեւ երեկո՝ ժամը 18-ը։ Մասնակիցները, անկախ առք ու վաճառքի արդյունքից, կարեւորում էին նպատակը եւ հավատում՝ շուտով կբացվի Արցախի «Կյանքի ճանապարհը»։

 Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
35 տարի առաջ եւ այսօր

35 տարի առաջ եւ այսօր

Երախտաշատ գրականագետը Ջավախք աշխարհից…

Երախտաշատ գրականագետը Ջավախք աշխարհից…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist